Յակուբ Բրաբեց
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Չեխիա | ||
Ծննդյան ամսաթիվ | 1992, օգոստոսի 6 | ||
Ծննդավայր | Պրահա, Չեխոսլովակիա | ||
Հասակ | 189 սմ | ||
Քաշ | 78 կգ | ||
Դիրք | պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Ռիզեսպոր | ||
Համար | 14 | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
2008-2011
2011-2016 2011-2012 2012-2013 2016-մինչ հիմա 2018-մինչ հիմա | → Ռիզեսպոր |
22 (0) 71 (6) 12 (0) 18 (0) 30 (1) 4 (0) | |
Ազգային հավաքական | |||
2008-2009
2009-2011 2012 2012-2015 2016-մինչ հիմա | Չեխիա |
3 (1) 18 (1) 1 (0) 15 (0) 11 (0) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Յակուբ Բրաբեց (չեխ․՝ Jakub Brabec, օգոստոսի 6, 1992[1][2][3][…], Պրահա, Չեխիայի և Սլովակիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), չեխ ֆուտբոլիստ, թուրքական Ռիզեսպոր ֆուտբոլային ակումբի և Չեխիայի ազգային հավաքականի պաշտպանն է։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրաբեցը Սպարտա ակումբի սանն է։ Ակումբում եղած մեծ մրցակցության պատճառով ֆուտբոլիստը որոշել է լքել ակումբը և կարիերան շարունակել Վիկտորիա Ժիժկով ակումբում։ 2009 թ․ մայիսի 30-ին 16 տարեկան հասակում իր մեկնարկային հանդիպումն է անցկացրել Չեխիայի առաջնությունում, երբ թիմը մրցում էր Վիկտորիայի հետ[5]։ Մրցաշրջանի արդյունքներով ակումբը դուրս մնաց առաջնությունից և Բրաբեցը շարունակեց իր մրցելույթները Չեխիայի երկրորդ լիգայում։ 2011 թ․ ամռանը նա վերադառնում է հարազատ Սպարտա։ Հոկտեմբերի 19-ին իր մեկնարկային հանդիպումն է անցկացնում Սպարտայի կազմում, երբ թիմը գավաթային հանդիպում էր անցկացնում Զնոյմոյի հետ[6]։ Առաջնությունում իր մեկնարկային հանդիպումն անցկացնում է 2012 թ․ մարտի 9-ին, երբ Սպարտան մրցում էր իր նախկին ակումբի՝ Վիկտորիա Ժիժկովի հետ[7]։
2012 թ․ ամռանը լավ մարզավիճակը չկորցնելու նպատակով Բրաբեցը վարձավճարով տեղափոխվում է Զբրոյովկա։ Նոր ակումբի կազմում իր մեկնարկային հանդիպումն անցկացրել է սեպտեմբերի 16-ին, երբ թիմը մրցում էր Հրադեց֊Կրալովեի հետ[8]։ Պայմանագրի ավարտից հետո վերադառնում է Սպարտա։
Սպարտայի կազմում իր առաջին գնդակը խփում է 2013 թ․ սեպտեմբերի 16֊ին Զնոյմոյի դեմ խաղում[9]։ Հենց այս մրցաշրջանում Բրաբեցը կարողանում է օգնել իր թիմին հաղթել առաջնությունում և նվաճել Չեխիայի գավաթը։ 2014 թ․ օգոստոսի 28-ին Եվրոպայի լիգայի որակավորման փուլի Զվոլեի դեմ կայացած խաղում Բրաբեցը կրկին կարողանում է գրավել մրցակցի դարպասը[10]։ 2015 թ․ կարողանում է նվաճել Չեխիայի սուպերգավաթը։ Եվրոպայի լիգայի ԱՊՕԷԼի[11], Աստերասի[12], Վիլյառեալի[13] դեմ կայացած բոլոր խաղերում Բրաբեցը կարողացել է գրավել մրցակից թիմերի դարպասը։
2016 թ․ ամռանը ֆուտբոլիստը տեղափոխվում է բելգիական Գենկ։ Սեպտեմբերի 18-ին իր մեկնարկային հանդիպումն է անցկացրել Բելգիայի առաջնությունում, երբ թիմը մրցում էր Անդերլեխտի հետ[14]։ Գենկի կազմում իր առաջին գնդակը խփում է հոկտեմբերի 20-ին Եվրոպայի լիգայի Աթլետիկ Բիլբաոյի դեմ կայացած խաղում[15]։
Ազգային հավաքականի կազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թ․ Բրաբեցը Չեխիայի մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում կարողանում է գրավել երկրորդ տեղը Ռումինիայում անցկացված մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։ Մրցաշարում մասնակցել է Ռումինիայի[16], Հունաստանի[17], Իռլանդիայի[18], Սերբիայի[19], Իսպանիայի[20] դեմ անցկացված խաղերին։ Իռլանդիայի դեմ խաղում Բրաբեցը կարողացել է դառնալ գոլի հեղինակ։
2015 թ․ Չեխիայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Չեխիայում անցկացված Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում մասնակցել է Դանիայի[21], Սերբիայի[22] և Գերմանիայի[23] դեմ կայացած խաղերին։
Չեխիայի ազգային հավաքականի կազմում իր մեկնարկային հանդիպումն անցկացրել է 2016 թ․ մարտի 29-ին, երբ թիմը ընկերական խաղ էր անցկացնում Շվեդիայի ազգային հավաքականի հետ[24]։ Այս խաղում Բրաբեցը 59-րդ րոպեին փոխարինում է Թոմաշ Սիվոկին։
Ազգային հավաքականի կազմում անցկացրած խաղերը
[խմբագրել | խմբագրել կոդը]թարմացվել է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին
Բրաբեցի խաղերը Չեխիայի ազգային հավաքականի կազմում | ||||||
---|---|---|---|---|---|---|
№ | Ամսաթիվ | Մրցակից | Հաշիվ | Գոլեր | Մրցություն | |
1 | 2016 մարտի 29 | Շվեդիա | 1:1 | - | Ընկերական խաղ | |
2 | 2016 հոկտեմբերի 11 | Ադրբեջան | 0:0 | - | 2018 թ․ Աշխարհի առաջնության ընտրական հանդիպում | |
3 | 2016 նոյեմբերի 11 | Նորվեգիա | 2:1 | - | 2018 թ․ Աշխարհի առաջնության ընտրական հանդիպում | |
4 | 2017 մարտի 22 | Լիտվա | 3:0 | - | Ընկերական խաղ | |
5 | 2017 մարտի 26 | Սան Մարինո | 6:0 | - | 2018 թ․ Աշխարհի առաջնության ընտրական հանդիպում | |
6 | 2017 հունիսի 5 | Բելգիա | 1:2 | - | Ընկերական խաղ | |
7 | 2017 հունիսի 10 | Նորվեգիա | 1:1 | - | 2018 թ․ Աշխարհի առաջնության ընտրական հանդիպում | |
8 | 2017 հոկտեմբերի 5 | Ադրբեջան | 2:1 | - | 2018 թ․ Աշխարհի առաջնության ընտրական հանդիպում | |
9 | 2017 նոյեմբերի 8 | Իսլանդիա | 2:1 | - | Ընկերական խաղ | |
10 | 2018 սեպտեմբերի 6 | Ուկրաինա | 1:2 | - | Ազգերի Լիգա 2018-19 | |
11 | {2018 սեպտեմբերի 10 | Ռուսաստան | 1:5 | - | Ընկերական խաղ |
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ FBref.com(բազմ․)
- ↑ As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ 4,0 4,1 regional database of the Pilsen City Library (չեխերեն)
- ↑ «Виктория Жижков VS. Виктория Пльзень 0:2» (ռուսերեն). soccerway.com. 2009 թ․ մայիսի 30.
- ↑ «Зноймо VS. Спарта Прага 1:4» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ հոկտեմբերի 19.
- ↑ «Виктория Жижков VS. Спарта Прага 0:2» (ռուսերեն). soccerway.com. 2012 թ․ մարտի 9.
- ↑ «Градец-Кралове VS. Зброёвка 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2012 թ․ սեպտեմբերի 16.
- ↑ «Зноймо VS. Спарта Прага 0:2» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ սեպտեմբերի 16.
- ↑ «Спарта Прага VS. Зволле 3:1» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ օգոստոսի 28.
- ↑ «Спарта Прага VS. АПОЭЛ 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հոկտեմբերի 1.
- ↑ «Спарта Прага VS. Астерас 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ նոյեմբերի 26.
- ↑ «Вильярреал VS. Спарта Прага 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ ապրիլի 7.
- ↑ «Генк VS. Андерлехт 0:2» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ սեպտեմբերի 18.
- ↑ «Генк VS. Атлетик Бильбао 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հոկտեմբերի 20.
- ↑ «Румыния (до 19) VS. Чехия (до 19) 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ հուլիսի 20.
- ↑ «Чехия (до 19) VS. Греция (до 19) 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ հուլիսի 26.
- ↑ «Чехия (до 19) VS. Ирландия (до 19) 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ հուլիսի 23.
- ↑ «Чехия (до 19) VS. Сербия (до 19) 4:2» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ հուլիսի 29.
- ↑ «Чехия (до 19) VS. Испания (до 19) 2:3» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ օգոստոսի 1.
- ↑ «Чехия (до 21) VS. Дания (до 21) 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 17.
- ↑ «Сербия (до 21) VS. Чехия (до 21) 0:4» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 20.
- ↑ «Чехия (до 21) VS. Германия (до 21) 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 23.
- ↑ «Швеция - Чехия 1:1». eu-football.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բրաբեցը soccerway.com կայքում
- Բրաբեցը sports.ru կայքում
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Բրաբեցը Չեխիայի առաջնության պաշտոնական կայքում Արխիվացված 2016-10-19 Wayback Machine (չեխ.)
- Բրաբեցը eu-football.ru կայքում Արխիվացված 2019-03-28 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յակուբ Բրաբեց» հոդվածին։ |
|
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Օգոստոսի 6 ծնունդներ
- 1992 ծնունդներ
- Պրահա քաղաքում ծնվածներ
- Գենկի ֆուտբոլիստներ
- Թուրքական Սուպերլիգայի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ
- Չեխ ֆուտբոլիստներ
- Չեխիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Սպարտա Պրահայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ
- Վիկտորիա Ժիժկովի ֆուտբոլիստներ