Մտածի՛ր կնոջ պես
Մտածի՛ր կնոջ պես | |
---|---|
Ժանր | կարատակերգրություն |
Երկիր | Ռուսաստան |
Ռեժիսոր | Անդրեյ Սիլկին |
Գլխավոր դերերում | Մարատ Բաշարով |
Պրոդյուսեր | Վյաչեսլավ Մուրուգով Էդուարդ Իլոյան Վիտալի Շլյապպո Ալբերտ Ռյաբիշաև |
Սցենարիստ | Աննա Գրաֆկովա Ալեքսանդր Նազարով Գիվի Շավգուլիդզե Սերգեյ Սոկոլով Տատյանա Գլուշենկո |
Օպերատոր | Միքաել Օրկին |
Եթերաշրջանների քանակ | 1 |
Սերիաների քանակ | 20 |
Էկրաններին է | մայիսի 30, 2013-ից |
Հեռուստաալիք | ՍՏՍ (հեռուստաընկերություն) և СТС International? |
Մտածիր կնոջ պես (ռուս.՝ Думай как женщина), СТС հեռուստաալիքի ռուսական հեռուստասերիալ։ Կոլումբիական «Եվայի կրունկների վրա» (անգլ.՝ En los tacones de Eva) հեռուստասերիալի ադապտացիան է։ Սերիալի ցուցադրումը սկսվել է 2013 թվականի ապրիլի 13-ից մինչև 2013 թվականի մայիսի 30-ը[1]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխավոր դերակատար Եվգենի Նովիկովը կնամոլ է։ Նա շատ հեշտ է փոխում կանանց և նույնիսկ չի էլ մտածում իր «միակին» գտնելու մասին։ Բայց նրա կյանքում հայտնվում է Դաշան։
Դաշան Նովիկովի նախկին աշխատակիցն է։ Նա նրա տնօրենին տվել է զբոսաշրջության բնօրինակ նախագիծը, բայց տնօրենը նրան արժանի ուշադրության չէր արժանացրել, այլ առաջին իսկ հնարավորությունից հեռացրել է աշխատանքից։ Բայց ամեն ինչ միանգամայն փոխվեց՝ Դաշայի նախագիծը կարող էր հաղթել Մշակույթի նախարարության տենդերը։ Բայց հիշելով նախկին վիճաբանությունը տնօրենի հետ, Դաշան հրաժարվում է աշխատել նրա հետ։ Նովիկովը քնում է և մտածում, թե ինչպես ստանա Դաշայի նախագիծը։ Եվգենին չի կարողանում մտածել ավելի լավ բան, դրա համար ստիպված գնում է հաշտություն կնքելու Դաշայի հետ։ Նա սիրահարվում է Դաշային։ Դրա համար նա գողանում է նախագիծը և չի որոշում գործի դնել։ Եվ վերջում Եվգենիի կոլեգան՝ Ստրելցովը գողանում է նախագիծն ու ստանում տենդերը։
Եվգենին հայտնվում է բարդ իրավիճակում՝ նրան մեղադրում են հափշտակության մեջ։ Փորձելով փախչել երկրից, նա ավտովթարի է ենթարկվում և բոլորը կարծում են, թե նա մահացել է։ Համակերպվելով իրավիճակի հետ Եվգենին որոշում է հետ վերադառնալ իր ընկերությունը, բայց այս անգամ աղջկա կերպարանքով՝ Եվա Անատոլևայի տեսքով։
Հիմա նա պետք է վերադարձնի իր սերը և աշխատանքը։ Բացի այդ նա բացում է կազմակերպում, որտեղ նա պետք է հագնի կանացի կրունկեր, որպեսզի հետո կարողանա ապացուցել, որ տղա է։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Մարատ Բաշարով | Եվգենի Նովիկով / Եվա |
Աննա Պոպովա | Դարյա Արկադիի Սվետլեվա |
Վլադիմիր Իվանի Զայցև | Լև Միքաելի Ալտուխով, տուրիստական ընկերության գլխավոր տնօրեն |
Ալեքսանդր Արսենտև | Օլեգ ՎԱսիլիի Ստրելցով |
Տատյանա Ալեքսանդրի Օրլովա | Եվա Անատոլիի Սեմյոնովա |
Սերգեյ Էդուարդի Գաբրիելյան | Պյոտր Իլիչ Ռյաբով |
Վլադիմիր Ստերժակով | Արկադի Բորիսի Սվետլով |
Գալինա Պետրովա | Մարիա Իվանովա, Եվգենի Նովիկովի մայրը |
Անտոն Վասիլև | Իվան Միլովիդով, Եվգենիի ընկերը |
Եկատերինա Դուբակինա | Լիլիա Կոլկոցևա, Դաշայի ընկերուհին |
Ելիզավետա Լոտովա | Քրիստինե |
Եվգենիա Դիմիտրիի | Լարիսա, Եվա Անատոլևի հարևանուհին |
Իվան Շմակով | Ստյոպկա, Սարյա Սվետլեվոյի որդին |
Կարինա Զվերևա | Միլա Օբրազցովա |
Փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարատ Բաշարովի Եվայի դերի համար ընտրել են 3 զույգ կրունկներ։ Մարատի հագած ամենաբարձր կրունկը 8 անտիմետր էր[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ««Думай как женщина»: Марат Башаров в женском платье». www.nashfilm.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ Марат Башаров думает как женщина Собеседник, 02.03.2013
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Страница сериала на официальном сайте СТС
- Думай как женщина на сайте компании Yellow, Black and White
- Марат Башаров. Интервью телеканалу СТС по съемкам в сериале «Думай как женщина»
|