Մուցո
Գյուղ | ||
---|---|---|
Մուցո | ||
վրաց.՝ მუცო | ||
Մուցո-Արդոտի հովիտ | ||
Երկիր | Վրաստան | |
Մարզ | Մցխեթ-Մթիանեթ | |
Շրջան | Դուշեթի շրջան | |
Համայնք | Դուշեթի շրջան | |
ԲԾՄ | 1880 մ | |
Պաշտոնական լեզու | վրացերեն | |
Բնակչություն | 15[1] մարդ (2014) | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Մուցո (վրաց.՝ მუცო), գյուղ Վրաստանում։ Գտնվում է Մցխեթ-Մթիանեթ մարզի Դուշեթի շրջանում[2]։
Դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է ծովի մակարդակից 1880 մետր բարձրության վրա, Անդեկիցկալի գետի աջ ափին։ Շրջկենտրոն Դուշեթից հեռու է 121 կմ։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուցո գյուղը ավելի քան մեկ դար առաջ գրեթե ամբողջովին դատարկվել է։ Այն եղել է բնակատեղի` մոտավորապես 30 միջնա��արյան բնակելի միավորներով, որոնք հորիզոնական դիրքով դասավորված են եղել Մուցո-Արդոթիի կիրճի վերևում։ Այնտեղ կան չորս աշտարակներ և մի քանի կառույցների ու շինությունների փլատակներ։ Դժվար չէ պատկերացնել, որ գյուղը զբոսաշրջիկների և լեռնագնացների համար դեռևս մնում է որպես յուրահատուկ ճարտարապետություն ունեցող աչքի ընկնող վայր։ Չնայած որ Մուցոն պատմական Վրաստանի ամենից շատ վնասված ճարտարապետական կառույցներով վայրն է, այնուամենայնիվ վերականգնողական ծրագրերը այնտեղ սկսել են զարգանալ 2004 թվականից։
Լեգենդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեգենդ կա այն մասին, որ գյուղացիները երկրպագել են Արխանգելի Բրոլիսքալո սրբապատկերին։ Նրանք հռչակված են եղել որպես խիզախ կռվողներ և որսորդներ և իրենց համարել են սրբի դրոշի բանակի մշտական անդամներ և սրբապատկերին նվիրաբերված առասպելական գանձարանի պաշտպաններ։ Լեգենդն ասում է, որ գանձարանը դեռ պահված է Մուցոյի բարձր լեռներում և սպասում է ընտրյալին, որը գալու է։ Ըստ լեգենդի՝ Մուցոն հիմնադրել Շեթեկաուրիս ընտանիքը, և Մուցոյի պատմությունը սկսվում է այդ ընտանիքի պատմության հետ միասին[3]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ 2014 թվականի մարդահամարի տվյալների, գյուղի բնակչությունը կազմում է 15 մարդ[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 7 ნოემბერი, 2016-ին. (վրաց.)
- ↑ Վրաստանի վարչատարածքային բաժանում Արխիվացված 2013-09-19 Wayback Machine (վրաց.)
- ↑ Shorena Kurtsikidze & Vakhtang Chikovani "Ethnobiology and Folklore of the Georgea Border Images, Customs, Myths & Folk Tales of Europa", 2008