Մուրսիայի տաճար
Մուրսիայի տաճար | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | կաթոլիկ տաճար և հուշարձան |
Երկիր | Իսպանիա |
Տեղագրություն | Մուրսիա[1] |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Roman Catholic Diocese of Cartagena? |
Հիմնական ամսաթվերը | 1291 |
Ժառանգության կարգավիճակ | Իսպանիայի մշակութային ժառանգության օբյեկտ[1] |
Նվիրված | Մարիամ Աստվածածին |
Անվանված | Անարատ հղիություն |
Ճարտարապետական ոճ | Գոթական ճարտարապետություն |
Հիմնադրված | 1291 |
Բարձրություն | 95 մետր |
Murcia Cathedral Վիքիպահեստում |
Մուրսիայի տաճար (իսպ.՝ Iglesia Catedral de Santa María en Murcia), կաթոլիկ եկեղեցի, որը գտնվում է Իսպանիայի Մուրսիա քաղաքում։ Դա միակ տաճարն է Իսպանիայում, որը ներառված է Նոր Կարթագենի Հռոմեական կաթոլիկ թեմում[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արագոնայի քրիստոնյա թագավոր Խաիմե I-ը նվաճեց քաղաքը։ Չնայած նրան, որ քաղաքի մուսուլմանների հետ կնքել էր պայմանագիր, որի համաձայն նրանք իրավունք չունեին ոչնչացնել մզկիթները, Խաիմեն գրավեց Մեծ մզկիթը՝ Մարիամ Աստվածածնին նվիրելու համար։ Եկեղեցու կառուցումը սկսվել է 13-րդ դարում, այն նույն վայրում, որտեղ գտնվում էր Մեծ մզկիթը։ 1385 թվականին սկսվեց հիմնադրումը, իսկ 1388 թվականին դրվեց առաջին քարը։ Սակայն շինարարությունը սկսվեց 1394 թվականին և ավարտվեց 1467 թվականի հոկտեմբերին։ Այնուամենայնիվ, տաճարը շարունակում էր զարգանալ մինչև 18-րդ դարը, ինչը նշանակում է, որ տաճարը կառուցված է տարբեր գեղարվեստական ոճերով։
Զանգակատուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զանգակատունը կառուցվել է 1521-1791 թվականներին, կանգնած է 90 մետր բարձրության վրա և ունի 95 մետր բարձրություն հողմացույցի հետ միասին։ Իսպանիայում ամենաբարձր զանգակատունն է։ Աշտարակն ունի հինգ հարկ։ Աշտարակում միավորված է ոճերի մելանժ։
- Առաջին հարկը հիմնադրել են Ֆրանցիսկոն և Ջակոբո Ֆլորենտինոն, կառուցված է Վերածննդի ճարտարապետական ոճով և զարդարված է իսպանական պլատերեսկո ոճով։
- Երկրորդը հիմնադրել է Խերոնիմո Քուիժանոն (Jerónimo Quijano), ունի նույն ոճը։
- Երրորդ հարկը բարոկկո ոճով է կառուցված, որի պատերը ռոկոկո ոճով են, իսկ գմբեթը՝ նեոդասական։ Վերջինս Վենտուրա Ռոդրիգեսի աշխատանքն է։
- Չորրորդ հարկում կան չորս պահոցներ՝ Conjuratorio։
Ինտերիեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուրսիայի տաճարի ինտերիերը հիմնականում ձևավորված է գոթական ճարտարապետական ոճով։ Կազմված է մեկ նավից, աբսիդից և երեք մատուռներից։ Մատուռները նվիրված են այն հովանավոր սրբերին, եպիսկոպոսներին և ազնվականներին, ովքեր անմիջական մասնակցություն են ունեցել տաճարի կառուցմանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ «Diocesis de Cartagena». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 19-��ն. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 22-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Merklin & Schütze pipe organ
- Interactive Tour
- The Cathedral Արխիվացված 2006-05-06 Wayback Machine and a Picture Gallery Արխիվացված 2014-10-11 Wayback Machine from the Murcia City Official Tourism Site.
- Photos
- Diocese of Cartagena
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուրսիայի տաճար» հոդվածին։ |
|