Մուտարե
Բնակավայր | |||
---|---|---|---|
Մուտարե | |||
| |||
Երկիր | Զիմբաբվե | ||
Համայնք | Manicaland Province? | ||
Հիմնադրված է | 1897 թ. | ||
ԲԾՄ | 1120 մետր, 1116 մետր | ||
Բնակչություն | 224 804 մարդ (2022) | ||
Ժամային գոտի | UTC+2 | ||
Պաշտոնական կայք | cityofmutare.com | ||
| |||
Մուտարե[1] (անգլ.՝ Mutare), քաղաք Զիմբաբվեում։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուտարե քաղաքը (մինչև 1982 թվականը՝ Ումտալի) գտնվում է Զիմբաբվեի ծայր արևելքում՝ այսպես կոչված «Բեյրի միջանցքում», որը միավորում է Զիմբաբվեի մայրաքաղաքը՝ Հարարեն մոզամբիկյան Բեյրա նավահանգստի հետ, Հնդկական օվկիանոսի ափին։ Մոզամբիկի հետ սահմանից հեռավորությունը 8 կիլոմետր է, Հարարեն գտնվում է Մուտարեից 256 կիլոմետր հյուսիս-արևմուտք։ Բացարձակ բարձրությունը 1094 մետր է ծովի մակարդակից[2]։ Մուտարեն 170 106 բնակչությամբ (2002 թվականի տվյալներով) Զիմբաբվեի՝ մեծությամբ 4-րդ քաղաքն է և Մանիկալենդ նահանգի վարչական կենտրոնը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը հիմնադրվել է 1890 թվականին, բրիտանական կոնցեսիոներների կողմից, Ցամբե և Մուտարե գետերի միջև, մի տարածքում, որտեղ ոսկու հանքավայրեր են հայտնաբերվել (Մուտարե թարգմանաբար նշանակում է մետաղի կտոր)։ 1891 թվականին այն նոր վայր է տեղափոխվել։ 1896 թվականին՝ այստեղ Սեսիլ Ջոն Ռոդսի կողմից նշանակալի տարածքներ ձեռք բերելուց և այստեղ Բուլավայո-Բեյրա երկաթգծի անցկացումից հետո, Ումտալին կրկին տեղափոխվել է իր նախկին տեղը։ 1914 թվականին Ումտալին ստացել է համայնքի, իսկ 1971 թվականին՝ քաղաքի իրավունք։
Մշակույթ և կրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուտարեում և նրա շրջակայքում կան մի քանի թանգարաններ, այդ թվում՝ Մուտարե թանգարանը, Ուտոպիա Հաուս թանգարանը և Զիմբաբվեի ազգային թանգարանը, ինչպես նաև` մի շարք քոլեջներ (տեխնիկական, անտառային, մանկավարժական և այլն) և համալսարան (Համալսարան Աֆրիկա)։ Մոտակայքում գտնվող Մուրագվա բլրի բարձունքից կարելի է տեսնել նախապատմական ժայռապատկերներ։
Քաղաքը նաև Հռոմի կաթոլիկ եպիսկոպոսության Մուտարեի կենտրոնն է։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուտարեն հանդիսանում է փայտամշակման, թղթի և կահույքի արդյունաբերության խոշոր կենտրոն։ Մուտարեում նաև կենտրոնացված են թեթև և սննդի արդյունաբերության ձեռնարկություններ, որոնք վերամշակում են տեղանքում աճեցված հացահատիկները, թեյը, ծխախոտը, բամբակը և սուրճը։ Քաղաքի մոտ՝ Մասի-Կեսիում, ոսկի է արդյունահանվում։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի տվյալներով՝ բնակչության թիվը կազմում է 190 538 մարդ[3].
Քաղաքի բնակչության թվաքանակի դինամիկան ըստ թվականների։
2002 | 2013 |
---|---|
170 106 | 190 538 |
Գործընկեր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նիդերլանդներ Հաառլեմ, Նիդերլանդներ
- ԱՄՆ Պորտլենդ, ԱՄՆ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Книга:Географический энциклопедический словарь|с=326
- ↑ «Mutare, Zimbabwe Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ «Mutare» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 21-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուտարե» հոդվածին։ |
|