Jump to content

Մունիրա Սոլհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մունիրա Սոլհ
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 19, 1911(1911-09-19)
Մահացել էնոյեմբերի 27, 2010(2010-11-27) (99 տարեկան)
Քաղաքացիություն Լիբանան
Կրոնիսլամ
ԿրթությունԼիբանանում Ամերիկյան համալսարան
Մասնագիտությունակտիվիստ և քաղաքական գործիչ
ԱմուսինWaheed el Solh?
Պարգևներ և
մրցանակներ
Մայրու ազգային շքանշան
ԵրեխաներSana Solh?
 Mounira Solh Վիքիպահեստում
«Ալ Ամալ» ինստիտուտը, որը նախատեսված էր հաշմանդամություն ունեցող մարդկանց համար, Բրումանա, Լիբանան

Մունիրա Սոլհ (արաբ․՝ منيرة صلح‎‎, սեպտեմբերի 19, 1911(1911-09-19) - նոյեմբերի 27, 2010(2010-11-27)), Լիբանանում կանանց և հաշմանդամների իրավունքների պիոներ իրավապաշտպան։ Լիբանանում և Միջին Արևելքում առաջին կինն է, որը պայքարում էր Խորհրդարան մտնելու համար։ Պառլամենտում տեղ ունենալու համար նա պայքարել է 1960, 1964 և 1968 թվականներին[1]։ Նաև հումանիստ է և կատարել է տասնյակ կամավոր և բարեգործական աշխատանքներ։

1959 թվականին Մունիրա Սոլհը հաշմանդամների համար հիմնել է «Ալ Աման» ինստիտուտը, որն իր տեսակով առաջինն էր Լիբանանում և ամբողջ Արաբական աշխարհում[2]։ 1984 թվականին Լիբանանում հիմնում է «Մտավոր հիվանդություններ ունեցող երեխաների ծնողների ասոցացիան», որն առաջինն էր Լիբանանում։

Կյանք և գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մունիրա Սոլհը 1943 թվականի Լիբանանի անկախության համար կազմակերպված ցույցերի ժամանակ աչքի ընկնող կին առաջնորդներից մեկն էր։ Լինելով կանանց իրավունքերի իրավապաշտպան՝ առաջին մուսուլման կինը Լիբանանում և հավանաբար նաև ամբողջ Արաբական աշխարհում, որ պայքարում էր պառլամենտական ընտրություններում առաջադրվելու համար։ 1960 թվականին պայքարում էր Բեյրութի ընտրություններում հաղթելու համար[3]։ Ապա երկու անգամ՝ 1964 և 1968 թվականներին, թեկնածու է առաջադրվել Լիբանանի օրենսդրական ընտրություններում։ Երբեք չի հաղթել ընտրություններում[4]։

Լիբանանում և Արաբական աշխարհում լինելով համալսարան գնացած առաջին կանանցից մեկը՝ Մունիրան 1933 թվականին ավարտել է Կանանց համար նախատեսված կրտսեր ամերիկյան քոլեջը (ներկայումս՝ Լիբանանյան ամերիկյան համալսարանը)։ Ավարտելուց հետո մեկնել է Բաղդադ (Իրաք), որտեղ երկու տարի աշխատել է որպես ուսուցիչ՝ նպաստելով ազգային կրթական ծրագրերի բարելավմանը։ 1935 թվականին վերադարձել է Լիբանան, և չնայած հոր անհամաձայնությանը՝ ամուսնացել է իր առաջին հորեղբոր հետ։ Զու��գը փախուստի է դիմել Պաղեստին, որտեղ մնացել է մի քանի ամիս։ Շուտով նա հորից նամակ է ստանում, որտեղ ասվում էր, որ նա ընդունել է իրենց ամուսնությունը, որից հետո նրանք հետ են վերադառնում[5]։

Այլ կին պիոներների հետ միասին Մոուիրա Սոլհը անդուլ աշխատել է կանանց և հաշմանդամություն ունեցող մարդկանց համար նոր օրինագծերի ընդունման վրա։ 1951 թվականին նա դարձել է Լիբանանի կանանց խորհրդի անդամ[6]։ Նա նաև մարդասիրական և բարոգերծական աշխատանքներ է կատարել և ղեկավարել է 1956 թվականի Բեյրութի Մեծ հրդեհի զոհերին օգնության եկած կամավորների թիմին։

1958 թվականի քաղաքացիական պատերազմի ժամանակ քաղաքական նպատակներով սպանել են Մունիրայի ամուսնուն, որից հետո վերջինս հիմնում է Ալ Ամալը՝ Հաշմանդամների համար ստեղծված ինստիտուտը[7]։ Նա ոգեշնշվել էր իր որդուց և այլ հաշմանդամ երեխաներից։ 1968 թվականին դարձել է Rehabilitation International միջազգային կազմակերպության անդամ, որն զբաղվում է հաշմանդամների իրավունքներով։ Նույն տարում ընտրվել էր Լիբանանի կանանց խորհրդի փոխնախագահ և Կանանց միջազգային խորհրդի ցկյանս անդամ։ 1970 և 1972 թվականների ընթացքում մասնակցելով տարեկան երեք հանձնաժողովների, որոնք վերաբերում էին Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությանը, առանձնահատուկ ուշադրություն է արժանացել ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնի կողմից (Վաշինգտոն)։ Կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները տարածելու և դրանք կյանքի կոչելու համար Մունիրա Սոլհն աշխարհի տարբեր միջազգային գիտաժողովներում ներկայացրել է Լիբանանը, այդ թվում Լիսաբոնում, Տոկիոյում, Սիդնեյում և Մեքսիկայում։

Տիկին Մունիրան շնորհավորանքներ է ստանւմ տիկին Ռոբինսոնից՝ Ֆրիցգերալդ Քենեդիի «Մայրերի առաջնորդութան» մրցանակը ստանալու համար, Վաշինգտոն, 2000.

Մունիրա Սոլհը 2009 թվականին նշում էր Ալ Ամալի 50-րդ տարելիցը, որի ժամանակ ցուցադրվել էր հատուկ ֆիլմ[8]՝ իր ողջ կյանքի ձեռբերքումների և բարեգործական և մարդասիրական աջակցությունների մասին[9]։

Մունիրա Սոլհը մահացել է 2010 թվականի նոյեմբերի 27-ին՝ 99 տարեկան հասակում[10]։ Դուստրը և որդին՝ Սանան և Նասիբը, մոր մահից հետո շարունակել են Ալ Աման ինստիտուտի աշխատանքները (Բրումանա, Լիբանան)[11]։

Մունիրան սերում է մի ընտանիքից, որը Լիբանանին տվել է չորս վարչապետ՝ Ռիադ Սոլհը, Սամի Սոլհը, Թակիեդին Սոլհը և Ռեչիդ Սոլհը։ Սոլհերի ընտանիքի արմատները գալիս են Լիբանանի հարավում գտնվող Սիդոն հնագույն նավահանգստից։ Նրա հայրը՝ Աբդել Ռահիմ Սոլհը, սուննի մուսուլման է, իսկ մայրը՝ Մարոնիական կաթոլիկ եկեղեցու հետևորդ։ Մունիրան ունի հինգ երեխա․ Սամիր (ունեցել է հաշմանդամության խիստ բարձր աստիճան, մահացել է վաղ տարիքում), Նաջլա (վաղ տարիքում մահացել է հիվանդությունից), Սալիմ (մտավոր հաշմանդամություն, 1942 - 2002), Սանան և Նասիբը։ Ունի ինը թոռ[10]։

Մունիրա Սոլհի՝ Ֆրիցգերալդ Քենեդիի «Մայրերի առաջնորդութան» մրցանակը 2000-2005

Մունիրա Սոլհն 1929 թվականին ավարտել է Տրիպոլի ամերիկյան դպրոցը, որը գտնվում է Լիբանանի հյուսիսային մասում։ Ավելի ուշ գնացել է Կանանց համար նախատեսված կրտսեր ամերիկյան քոլեջը (ներկայումս՝ Լիբանանյան ամերիկյան համալսարանը), որն ավարտել է 1933 թվականին[12]։

1950 թվականին Լիբանանի Կարմիր խաչից ստացել է բուժքրոջ հավաստագրում։

1975 թվականին հաշմանդամությունն ու ռեաբիլիտացիա ուսումնասիրելու համար կրթությունը շարունակել է Սելլի Օք քոլեջներում (Բիրմինգհեմ, Միացյալ Թագավորություն

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Lamia Rustum Shehadeh, ed. (1999). Women and War in Lebanon. University Press of Florida. էջ 32.
  2. El-Ghoul, Adnan (2004 թ․ հոկտեմբերի 25). «Charity helps clothe and feed the needy». The Daily Star. Lebanon. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
  3. Moghaizel, Laure (1985). Women in the Lebanese Legislation. Naufal, Beirut, Lebanon: Beirut University College. էջ 36.
  4. Joseph, Suad (2000). Gender and Citizenship in the Middle East. Syracuse, New York: Syracuse University Press. էջ 127.
  5. «Passing Away of Mounira Solh» (PDF). Lebanon: Al Akhbar. 2010 թ․ նոյեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 20-ին.
  6. Chaarani, Aman Kabbara (2010 թ․ նոյեմբեր). «LCW President Eulogy for Mounira Solh» (Arabic). Beirut: Lebanese Council of Women website. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) (Engl. tr.)
  7. "Al- Amal Institute for the Disabled" Արխիվացված 26 Դեկտեմբեր 2010 Wayback Machine. United Nations Development Program. UNDP.org.
  8. «Ceremony for Al Amal's Golden Jubilee». Lebanon: National News Agency. 2009 թ․ հոկտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
  9. «Passing Away of Mounira Solh, Founder of Al Amal Institute for the Disabled at Age 99». Al Mustaqbal. Lebanon. 2010 թ․ նոյեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
  10. 10,0 10,1 «Lebanon Bids Farewell to Pioneer Mounira Solh». As Safir. Lebanon. 2010 թ․ նոյեմբերի 30.
  11. «Haigazian University Online Collaborative Sponsoring the Welfare Wheat Race». Beirut, Lebanon: Haigazian University. 2012 թ․ ապրիլի 2. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
  12. «Achievements of LAU Women Graduates Throughout its History» (PDF). Beirut, Lebanon: Lebanese American University (LAU) Magazine and Alumni Bulletin. Winter 2012. էջ 31. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]