Jump to content

Մոսկվայի Մ.Լ. Միլի անվան ուղղաթիռային գործարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոսկվայի Մ.Լ. Միլի անվան ուղղաթիռային գործարան
Московский вертолётный завод имени М. Л. Миля
Изображение логотипа
ՏեսակԲաժնետիրական ընկերություն
Հիմնադրված է1947
ՀիմնադիրMikhail Mil?
ՎայրՄոսկվայի մարզ, Լյուբերեցկի շրջան, Տոմիլինո քաղաքատիպ ավան
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ԱրդյունաբերությունԱվիատիեզերական տեխնիկա և մեքենաշինություն
Արտադրանքուղղաթիռներ
Ծառայություններմեքենաշինություն
Ընդհանուր ակտիվներ16,7 մլրդ ₽ (2017)[1]
Հասույթ2,638 մլրդ ռուբլի (2010 թվական)[2]
Զուտ շահույթ921,7 մլն ռուբլի (2010 թվական)[2]
Աշխատողների թիվ3246 (2015)
Մայր ընկերությունՌոստեխ
Կայքrussianhelicopters.aero/ru/mvz/
ԲորսաMVZM և Մոսկվայի բորսա
 Mil Moscow Helicopter Plant Վիքիպահեստում
Պատկեր:Московский вертолётный завод имени Миля. Конструкторское бюро (КБ МВЗ).jpg
Մոսկվայի Միլի անվան ուղղաթիռային գործարան: Կոնստրուկտորական բյուրո:

Մոսկվայի Մ.Լ. Միլի անվան ուղղաթիռային գործարան (ռուս.՝ Московский вертолётный завод имени М. Л. Миля), ավիացիոն ձեռնարկություն, որը գտնվում է Մոսկվայի մարզի Լյուբերեցկի շրջանի Տոմիլինո քաղաքատիպ ավանում, զբաղվում է ուղղաթիռների հավաքմամբ և փորձնական շահագործմամբ։

Գործարանը ստեղծվել է գլխավոր կոնստրուկտոր Միխայիլ Միլի կողմից 1947 թվականին։

ներառում է փորձնական կոնստրուկտորական բյուրո, փորձնական արտադրություն,փորձարարա-հետազոտական համալիր և թռիչքա-փորձարարական բազա։ Մտնում է «Ռոստեխ» պետկորպորացիայի կազմի մեջ։

Մոսկվայի Մ. Լ. Միլի անվան ուղղաթիռային գործարանն իր անվանումը ստացել է ուղղաթիռների խորհրդային կոնստրուկտոր և գիտնական, տեխնիկական գիտությունների դոկտոր (1945), սոցիալիստական աշխատանքի հերոս (1966), Լենինյան մրցանակի (1958) և ԽՍՀՄ Պետական մրցանակի (1968) դափնեկիր Միխայիլ Միլի պատվին։

2000-2001 թվականները Միլի անվան ուղղաթիռային գործարանի կոմերցիոն տնօրենի հաստիքը զբաղեցնում էր Դենիս Մանտուրովը, որը այժմ Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարն է։

Մ. Լ. Միլի անվան ուղղաթիռային գործարանի հիմնական բաժնետերը «Օբորոնպրոմ» ԲԲԸ-ն է, որն ունի բաժնետոմսերի 80,71%-ը, իսկ 9,38%-ը պատկանում է Sikorsky ընկերությանը (ԱՄՆ

Մոսկվայի Մ. Լ. Միլի անվան ուղղաթիռային գործարանում նախագծվել և հավաքվել է ուղղաթիռների ավելի քան 15 բազային մոդել, որոնք այժմ արտադրվում են ավելի քան 200 մոդիֆիկացիաներով։

Մի-8 ուղղաթիռի հուշարձանը Մոսկվայի ուղղաթիռային գործարանի տարածքում
  • Մի-1
  • Մի-2 թեթև բազմանպատակ
  • Մի-4
  • Մի-6 ծանր դեսանտատրանսպորտային
  • Վ-7
  • Մի-8 միջին բազմանպատակ (սերիան ներառում է Մի-171 ուղղաթիռը)
  • Մի-10
  • Մի-12 աշխարհի ամենածանր ուղղաթիռը
  • Մի-14 բազմանպատակ ուղղաթիռ-ամֆիբիա
  • Մի-24 տրանսպորտա-մարտական
  • Մի-26 բազմանպատակ ծանր տրանսպորտային
  • Մի-28Ն մարտական
  • Մի-34 թեթև ուսումնամարզական
  • Մի-38 միջին բազմանպատակ

Ֆիլատելիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]