Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոշենի քարոտ (լատին․՝ Rubus saxatilis), վարդազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Մինչև 50 մ բարձրությամբ սողացող կոճղարմատներով բազմամյա խոտաբույս է։ Ասեղնաձև փշերն ու գեղձիկները գտնվում են երկար, փռված, արմատակալող, գլանաձև մազախատ ցողունների վրա։ Երկար կոթուններով եռամասնյա կանաչ տերևները ատամնաեզր են։ Վահանիկաձև, գագաթնային ծաղկաբույլերում հավաքված են սպիտակ պսակաթերթիկներով հնգանդամ ծաղիկները։ Հեշտությամբ իրարից առանձնացվող վառ կարմիր կորիզապտուղները խոշոր են[1]։
Աճում է վերին լեռնային և մերձալպյան գոտիների թփուտներում, անտառաեզրերին, քարքարոտ լանջերին և մարգագետիններում։ Հանդիպում է Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում և Արցախում[1]։
Բուժական նպատակներով օգտագործում են պտուղները, տերևներն ու ցողունները։ Տերևները հարուստ են C վիտամին, շաքարներ, օրգանական թթուներ, միկրոտարրեր։ Պտուղներից օգտագործում են մուրաբա, հյութ, կիսել, մորս, սառնադոնդող, ինչպես նաև համեմունք տարբեր կերակրատեսակների համար[1]։
- ↑ 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.