Jump to content

Մոլոտովի կոկտեյլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոլոտովյան կոկտեյլի օգտագործում Իրաք-քուվեյթյան պատերազմի ժամանակ

Մոլոտովի կոկտեյլ, հայտնի նաև որպես բենզինով պայթուցիկ, շշառումբ, աղքատի նռնակ, կրակային պայթուցիկ կամ պարզապես Մոլոտով, անվանումն օգտագործվում է մի շարք ինքնաշեն հրդեհ առաջացնող պայթուցիկ նյութերի համար։

Քանի որ Մոլոտովի կոկտեյլը համեմատաբար ավելի հեշտ է պատրաստել, այն օգտագործվում է փողոցային հանցագործների, ցուցարարարների, գանգստերների, քաղաքային պարտիզանների կողմից, անկանոն, երբեմն նույնիսկ կանոնավոր բանակի կողմից, երբ ռազմական օգտագործման զենքի պակաս կա։

Դրանք ավելի շատ նախատեսված են թիրախին կամ թիրախներին կրակի բոցի մեջ պահել, քան վերջնականապես վերացնել նրան։

Մոլոտովի կոկտեյլ անվանումը հորինել են ֆինները Ձմեռային պատերազմի ժամանակ[1]։

Անվանումը վիրավորական հղում ունի՝ ուղղված Խորհրդային Միության արտաքին գործերի նախարար Վյաչեսլավ Մոլոտովին, որը պատասխանատու էր 1939 թվականի օգոստոսի «Մոլոտով-Ռիբենտրոպ» դաշնագրով Նացիստական Գերմանիայի հետ Արևելյան Եվրոպան ազդեցության գոտիների բաժանելու համար։

Ֆինները սովետական հրթիռային ռումբները ծաղրաբար անվանում էին «Մոլոտովի հացի զամբյուղ»՝ ակնարկելով Մոլոտովի պրոպագանդիչ հայտարարությունները[2]։

Երբ ձեռքում պահվող շշալցված կրակային ռումբը երևան եկավ սովետական տանկերի վրա նետելու համար, ֆինները այն անվանեցին «Մոլոտովի կոկտեյլ», որպես ուտելիքի հետ օգտագործվող խմիչք[3]

Բաղադրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոլոտովի կոկտեյլը կոտրվող շշի մեջ լցվաց արագ բռնկվող հեղուկ է, որը կարող է լինել բենզին, նապալամանման խառնուրդ՝ ավելացված մի քիչ շարժիչի յուղ, որևէ վառվող նյութ, օրինակ այրվող կտորի տամպոն՝ տեղադրված շշի խցանի տակ։

Տամպոնը հաճախ թաթախված է լինում ալկոհոլի կամ կերոսինի, քան բենզինի մեջ։ Գրոհի ժամանակ տամպոնը վառում են և շիշը նետում թիրախի վրա, որը կարող է լինել մեքենա կամ շինություն։ Երբ շիշը բախումից պայթում է, դրանից դուրս եկող բենզինային կաթիլներն ու գոլորշին բռնկվում են կրակով՝ առաջացնելով հանկարծակի կրակային պայթյուն, որին հետևում է թափված վառելիքից առաջացած տարածվող կրակը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Online Etymology Dictionary: Molotov cocktail Արխիվացված 2014-08-03 Wayback Machine. Douglas Harper, 2010.
  2. Langdon-Davies, John (June 1940). «The Lessons of Finland». Picture Post.
  3. The Second Book of General Ignorance, Faber and Faber, 2011, p.76, ISBN 978-0-571-26965-5