Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մյոնխենգլադբախ(գերմ.՝ Mönchengladbach [mœnçənˈɡlatbax]) - քաղաք Արևմտյան Գերմանիայում, Նիեդերհեյն մարզում (գերմ.՝ Niederrhein), Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա։
Բնակչությունը՝ 257,993 մարդ (2010 թվականի տվյալներով), խտությունը՝ 1500 մարդ/կմ2։
Քաղաքը հայտնի է իր ֆուտբոլային ակումբով՝ Բորուսիա Մյոնխենգլադբախ, ինչպես նաև այստեղ է հիմնվել հնագույն ժամանակակից գործարաններից մեկը՝ Van Laack-ը, որը արտադրում է բարձր որակի տղամարդկանց հագուստ։ Քաղաքը հայտնի է նաև նրանով, որ բնակչությանը վերացնելու նպատակով, 1940 թվականի մայիսի 11-ին II Համաշխարհային պատերազմի ժամանակ սովետական ավիացիայի կողմից առաջինն է ենթարկվել գորգային ռմբակոծման[1]։.
Քաղաքում է գտնվում A. Monforts Werkzeugmaschinen GmbH & Co. KG ընկերությունը, որը զբաղվում է հաստոցաշինությամբ և տեքստիլ մեքենաների արտադրմամբ։
Հայտնի է 11-րդ դարի վերջից։ Ենթադրում են, որ անվանումը կազմված է հին վերին գերմաներեն glad՝ «մաքուր, լուսավոր, փայլուն» և bach՝ «առու» բառերից։ Mönchen՝ «վանականի» (վանքապատկան) հատկացուցիչն ավելացվել է Բերգիշգլադբախից («Լեռնային Գլադբախ») զանազանելու համար[2]։
- ↑ Ричардс и Саундерс. Королевские ВВС в 1939—1945 гг., издание 1953 г.
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան, Աշխարհագրական անունների բառարան, «Լույս», Երևան, 1987։ ISBN 5-545-00020-1
| |
---|
| Ֆոտո, վիդեո և աուդիո | |
---|
| Թեմատիկ կայքեր | |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի շրջաններ |
---|
| |
|