Մհեր Թորոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թորոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մհեր Թորոսյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 20, 1937 |
Վախճանվել է | օգոստոսի 24, 1981 (44 տարեկան) |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Մհեր Թորոսյան (ապրիլի 20, 1937 - օգոստոսի 24, 1981), հայ բանաստեղծ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1978 թվականից։
Ծնվել է ՀԽՍՀ Ախուրյանի շրջանի Շիրակ գյուղում։ 1954 թվականին ավարտել է Լենինականի Ա. Մռավյանի անվան մանկավարժական ուսումնարանը, 1959 թվականին՝ Լենինականի Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետը։ Նրա առաջին բանաստեղծությունը՝ «Ես կուզեի աղբյուր լինել լեռնային», տպագրվել է 1957 թվականի փետրվարի 2-ին, Լենինականի «Բանվոր» թերթում։ 1959-1960 ուսումնական տարում պատմություն է դասավանդել ՀԽՍՀ Ղուկասյանի շրջանի Ցողամարգ գյուղի դպրոցում։ 1961-1962 թվականներին աշխատել է Լենինականի Մ. Գորկու անվան թիվ 17 դպրոցում որպես ավագ ջոկատավար։ 1962-1981 թվականներին հայոց լեզու և գրականություն է դասավանդել Լենինականի Ն. Վ. Գոգոլի անվան թիվ 21 միջնակարգ դպրոցում։ Նրա բանաստեղծություններից մի քանիսը թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, վրացերեն։ Մահացել է Սուխումում, թաղվել է հայրենի Շիրակ գյուղում[1]։
Մ. Թորոսյանի երկերի մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լույսի շառավիղ (բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1975, 56 էջ։
- Կանչ էության (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1985, 88 էջ։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ էջ 198.
|