Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միրանդոլա (իտալ.՝ Mirandola), կոմունա Իտալիայում, գտնվում է Էմիլիա Ռոմանիա մարզի Մոդենա գավառում[1]։
Բնակչությունը ըստ 2015 թվականի տվյալների կազմում է 23911 մարդ։ Բնակչության միջին խտությունը՝ 174,42 մարդ/կմ²։ Զբաղեցնում է 137,09 կմ² տարածք։ Փոստային ինդեքս՝ 41037։ Հեռախոսային կոդը՝ 0535։
Սուրբ Պոսիդոնիոսը հարգվում է որպես կոմունայի հովանավոր։ Տոնը նշվում է ամեն տարի մայիսի 16-ին։
1311 թվականին քաղաքում իշխանություն է ստացել կայսրի կողմնակից Ֆրանչեսկո Պիկոն։ Պիկո ընտանիքին քաղաքը պատկանել է մինչև 1708 թվականը։ 1511 թվականին Միրանդոլան պաշարվել է զորքերի կողմից, որոնց հրամանատարն էր ինքը՝ Հուլիոս II պապը։ 1533 թվականին քաղաքը ստացել է կոմսության, 1596 թվականին՝ իշխանապետության, իսկ 1619 թվականին՝ դքսության կարգավիճակ։
Երաժիշտներ Անդրեոլիների ընտանիքը եկել է Միրանդոլայից՝ քաղաքային երաժշտական դպրոցի ղեկավար Էվանգելիստա Անդրեոլին (1810-1875) և նրա որդիները՝ հայտնի իտալացի դաշնակահարներ Գուլիելմո Ավագը, Կառլոն և Գուլիելմո կրտսերը։
Բնակչության թվաքանակի փոփոխությունները.