Միսս Տիեզերք 2005
Միսս Տիեզերք 2005 (անգլ.՝ Miss Universe 2005), Միսս Տիեզերք գեղեցկության մրցույթի ամենամյա՝ 54-րդ մրցույթ, որտեղ հաղթել է Կանադան ներկայացնող Նատալյա Գլեբովան։ Այն տեղի է ունեցել 2005 թվականի մայիսի 31-ին Impact, Muang Thong-ում՝ Բանգկոկ, Թաիլանդ։ Տիտղոսի համար պայքարել է 81 մասնակից, որը հանձնել է նախորդ տարվա հաղթող՝ Ավստրալիայի ներկայացուցիչ Ջենիֆեր Հոուքինսը։ «Միսս Տիեզերք Կանադա» գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլի ավարտին՝ Նատալյա Գլեբովային թագադրել է նախորդ տարվա հաղթող Ջենիֆեր Հոուքինսը «Միսս Տիեզերք 2005» տիտղոսով։ Նա դարձել է կանադացի երկրորդ մասնակիցը Կարեն Դայան Բոլդուինից հետո, որը հաղթել էր «Միսս Տիեզերք 1982» գեղեցկության մրցույթում։ Թոփ 15-ում գերակշռում էին ամերիկացի և կարիբյան կանայք, իսկ թոփ 5-ը կազմված էր բացառապես այդ տարածաշրջանների կանանցից։
Ընդունող քաղաք
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականի հուլիսի 10-ին Թաիլանդը հրապարակել է մրցույթի անցկացման հայտը՝ «Միսս Տիեզերք 2004» Ջենիֆեր Հոուքինսի երկիր այցելելու ընթացքում[1]։ Միևնույն ժամանակ Չիլին, Չինաստանը և Հունաստանը նույնպես համարվում էին մրցույթի երկրներ[1]։ Մեկ ամսից հայտարարվել է, որ Բանգկոկը, Թաիլանդ ոչ պաշտոնապես ընտրվել է մրցույթն անցկացնելու վայր[2]։ Միջոցառման արժեքը կազմում էր 6 միլիոն դոլար, որը Թաիլանդի կառավարությունը հատկացրել էր զբոսաշրջությունը խթանելու համար[3]։ Հոկտեմբերին առաջարկը հայտնվել է դժվարության մեջ, երբ Թաիլանդի կառավարությունը չէր շտապել տրամադրել խոստացված միջոցները[4], վարչապետ Տաքսին Չինավատը անձնական մասնակցություն է ունեցել՝ համոզվելու, որ ծրագրերը չեն խափանվել[5]։ 2005 թվականի փետրվարին Թաիլանդի կառավարությունը հաստատել է մրցույթի պայմանները, փոխվարչապետը հերքել է պնդումները, որ այս միջոցառումը պետք է տեղի ունենա Կաո Լակ առողջարանային քաղաքում, որն ավերվել է 2004 թվականին Հնդկական օվկիանոսի ցունամիից, բայց հաստատել է, որ հարավային Թաիլանդը պատրաստվելու է վերջին մրցմանը[6]։ Սա Բանգկոկում անցկացվող երկրորդ մրցույթն է[7]։ Նախորդը «Միսս Տիեզերք 1992»-ն էր, որտեղ հաղթել է Միշել Մակ Լեանը Նամիբիայից։

Արդյունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Վայր
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերջնական արդյունքեր | Մասնակիցներ |
---|---|
Միսս Տիեզերք 2005 | |
1 վիցե-միսս |
|
2 վիցե-միսս |
|
3 վիցե-միսս |
|
4 վիցե-միսս | |
Թոփ 10 | |
Թոփ 15 |
|
Հատուկ մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակ | Մասնակից |
---|---|
Միսս ֆոտոգենիկություն |
|
Ազգային լավագույն տարազ |
|
Մասնակիցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկիր | Նկար | Մասնակից | Տարիք | Հասակ | Ծննդավայր անգլ.՝ |
---|---|---|---|---|---|
![]() |
Միշել Գայ (անգլ.՝ Michelle Guy) | ||||
![]() |
Ագնեսա Վուսայ (անգլ.՝ Agnesa Vuthaj) | ||||
![]() |
Տրիշա Հոմեր (անգլ.՝ Tricia Homer) | ||||
![]() |
Զենիլդ Ժոսիաս (անգլ.՝ Zenilde Josias) | ||||
![]() |
Շերմեն Ջերեմի (անգլ.՝ Shermain Jeremy) | ||||
![]() |
Լուիսանա Սիսիլյա (անգլ.՝ Luisana Cicilia) | ||||
![]() |
Դենյա Նիքսոն (անգլ.՝ Denia Nixon) | ||||
![]() |
Նադա Երվուդ (անգլ.՝ Nada Yearwood) | ||||
![]() |
Անդրեա Էրլինգթոն (անգլ.՝ Andrea Elrington) | ||||
![]() |
Դեբի դե Վաել (անգլ.՝ Debby De Waele) | ||||
![]() |
Գալինա Գանչևա (անգլ.՝ Galina Gancheva) | ||||
![]() |
Անդրեա Աբուդինեն (անգլ.՝ Andrea Abudinen) | ||||
![]() |
![]() |
Կարինա Բեդուչի (անգլ.՝ Carina Beduschi) | |||
![]() |
Բրուկ Ջոնսթոն (անգլ.՝ Brooke Johnston) | ||||
![]() |
Սանդրա Պրոկսա (անգլ.՝ Szandra Proksa) | ||||
![]() |
Մոնիկա Սպիր (անգլ.՝ Mónica Spear) | ||||
![]() |
Պամ Տու Հանգ (անգլ.՝ Phạm Thu Hằng) | ||||
![]() |
Կանդիս Ֆրանկլին (անգլ.՝ Candisie Franklin) | ||||
![]() |
Աիդա Էստրադա (անգլ.՝ Aida Karina Estrada) | ||||
![]() |
![]() |
Ասլի Բայրամ (անգլ.՝ Aslı Bayram) | |||
![]() |
Էվանգելինա Արավանի (անգլ.՝ Evangelia Aravani) | ||||
![]() |
Ռուսուդան Բոչոիձե (անգլ.՝ Rusudan Bochoidze) | ||||
![]() |
Գիտե Հանսպալ (անգլ.՝ Gitte Hanspal) | ||||
![]() |
Ռենատա Սոնե (անգլ.՝ Renata Soñé) | ||||
![]() |
![]() |
Մերիամ Ջորջ (անգլ.՝ Meriam George) | |||
![]() |
Սինտիյա Կանեմա (անգլ.՝ Cynthia Kanema) | ||||
![]() |
Ելենա Ռալֆ (անգլ.՝ Elena Ralph) | ||||
![]() |
Ամրիտա Տապար (անգլ.՝ Amrita Thapar) | ||||
![]() |
Արտիկա Սարի Դևի (անգլ.՝ Artika Sari Devi) | ||||
![]() |
Մերի Գորմլի (անգլ.՝ Mary Gormley) | ||||
![]() |
Վերոնիկա Իդալգո (անգլ.՝ Verónica Hidalgo) | ||||
![]() |
Մարիա Ֆրանկվիլե (անգլ.՝ Maria Teresa Francville) | ||||
![]() |
![]() |
Նատալյա Գլեբովա (անգլ.՝ Natalie Glebova) | Տուապսե | ||
![]() |
Ռեյչել Մարետ (անգլ.՝ Rachel Marete) | ||||
![]() |
Ելենա Խաջիդամետրու (անգլ.՝ Elena Hadjidemetriou) | ||||
![]() |
Տաո Սիյուան (անգլ.՝ Tao Siyuan) | ||||
![]() |
Ադրիանա Տարուդ (անգլ.՝ Adriana Tarud) | ||||
![]() |
Ջոաննա Ֆերնանդես (անգլ.՝ Johanna Fernández) | ||||
![]() |
Եվա Կոկորևիչա (անգլ.՝ Ieva Kokoreviča) | ||||
![]() |
![]() |
Նադին Նջեյմ (անգլ.՝ Nadine Njeim) | |||
![]() |
Մագալի Անտու (անգլ.՝ Magalie Antoo) | ||||
![]() |
Անջելա Գան (անգլ.՝ Angela Gan) | ||||
![]() |
Լաուրա Էլիսոնդո (անգլ.՝ Laura Elizondo) | ||||
![]() |
Ադել Բասոն (անգլ.՝ Adele Basson) | ||||
![]() |
Ռոզելին Ամուսու (անգլ.՝ Roseline Amusu) | ||||
![]() |
Շարիտա Սոպակուա (անգլ.՝ Sharita Sopacua) | ||||
![]() |
Դանիելա Քլերկ (անգլ.՝ Daniela Clerk) | ||||
![]() |
Էլեն Թրասավիկ (անգլ.՝ Helene Tråsavik) | ||||
![]() |
Ռոզա Էրնանդես (անգլ.՝ Rosa María Hernández) | ||||
![]() |
Կարինա Բուտներ (անգլ.՝ Karina Buttner) | ||||
![]() |
Դեբորա Սուլկա (անգլ.՝ Débora Sulca) | ||||
![]() |
Մարթա Կոսակովսկայա (անգլ.՝ Marta Kossakowska) | ||||
![]() |
Սինտիա Օլավարիա (անգլ.՝ Cynthia Olavarría) | ||||
![]() |
Նատալյա Գլեբովա (անգլ.՝ Natalia Nikolayeva) | ||||
![]() |
Իրմա Դիմաս (անգլ.՝ Irma Dimas) | ||||
![]() |
Հելենա Մանդիչ (անգլ.՝ Jelena Mandić) | ||||
![]() |
Շերիլ Տեյ (անգլ.՝ Cheryl Tay) | ||||
![]() |
Միքայելա Դրենկովա (անգլ.՝ Michaela Drencková) | ||||
![]() |
Դալիլա Դրագոժևիչ (անգլ.՝ Dalila Dragojevič) | ||||
![]() |
Շանանպորն Ռոսջան (անգլ.՝ Chananporn Rosjan) | ||||
![]() |
Մագդալենա Ուոլքոթ (անգլ.՝ Magdalene Walcott) | ||||
![]() |
Դիլեկ Աքսոյ (անգլ.՝ Dilek Aksoy) | ||||
![]() |
Յուլյա Չերնիշովա (անգլ.՝ Juliya Chernyshova) | ||||
![]() |
Վիվիանա Արենա (անգլ.՝ Viviana Arena) | ||||
![]() |
Հաննա Էկ (անգլ.՝ Hanna Ek) | ||||
![]() |
Սիդի Ֆաբր (անգլ.՝ Cindy Fabre) | ||||
![]() |
Ելենա Գլիշիչ (անգլ.՝ Jelena Glišić) | ||||
![]() |
Կատերինա Սմեկալովա (անգլ.՝ Kateřina Smejkalová) | ||||
![]() |
Ռենատա Ռուիս (անգլ.՝ Renata Ruiz) | ||||
![]() |
Ֆիոնա Հեֆթի (անգլ.՝ Fiona Hefti) | ||||
![]() |
Ռոզաննա Դիաշ (անգլ.՝ Rozanne Diasz) | ||||
![]() |
Ատետեգեբ Թեսֆայ (անգլ.՝ Atetegeb Tesfaye) | ||||
![]() |
Կլաուդիա Հենկել (անգլ.՝ Claudia Henkel) | ||||
![]() |
Կիմ Սո-Յանգ (անգլ.՝ Kim So-young) | ||||
![]() |
Ռաքել Ռայտ (անգլ.՝ Raquel Wright) | ||||
![]() |
Յուկարի Կուզուա[ (անգլ.՝ Yukari Kuzuya) |

Ռեկորդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թոփ-15-ում ընդգրկվել են Պուերտո Ռիկոն,Մեքսիկան, Շվեյցարիան, Միացյալ Նահանգները, Նորվեգիան և Տրինիդադ և Տոբագոն, որոնք ընդգրկվել էին Թոփ-15-ում նախորդ տարի։
- Այս տարի՝ առաջին անգամ, Լատվիան ընդգրկվել է կիսաեզրափակչում (և եզրափակիչ) և զբաղեցրել յոթերորդ հորիզոնականը։
- Ասիական բոլոր պետություններից Ինդոնեզիան առաջին անգամ ընդգրկվել է կիսաեզրափակչում, եղել Թոփ-15-ում՝ զբաղեցնելով 15-րդ հորիզոնականը։ Սա երկրորդ անգամն է այն բանից հետո, երբ Միսս Տիեզերք 1990 թվականին եղել է ասիական միակ երկիրը, որն ընդգրկվել է Թոփ-15-ում
- Մեքսիկան զբաղեցրել է ամենաբարձր հորիզոնականը իր մասնակից Լուպիտա Ջոնսից հետո, որը 1991 թվականին նվաճել է տիտղոսը։
- Հունաստանը, Դոմինիկյան Հանրապետությունը, Կանադան և Պերուն վերջին անգամ մասնակցել են 2003 թվականին
- Վենեսուելան ընդգրկվել է կիսաեզրափակչում 2004 թվականի ձախողումից հետո ==
Ավելին մասնակիցների մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շարլիտա Միլինգտոնը (Բրիտանական Վիրջինյան կղզիներ), Յանա Կուվայտցևան (Էստոնիա) և Շիվերն Պիտերսը (Սենթ Վինսենթ և Գրենադիններ) սպասում էին, որ իրենք կմասնակցեն, սակայն նրանք չհայտնվեցին մրցույթում։ Բայց հաջորդ տարի Պիտերսը մասնակցել է Միսս Տիեզերք 2006-ին Լոս Անջելեսում։
- Լուիզանա Սիսիլիյան (Արուբա), Ասլի Բայրամը (Գերմանիա), Ռոսելին Ամուսուն (Նիգերիա) և Մագդալեն Ուոլքոթը (Տրինիդադ և Տոբագո) ընտրված չեն եղել իրենց երկրների պաշտոնական մրցույթներում
- Հաջորդ պետությունները վերադարձել են մի քանի տարվա բացակայությունից հետո․ Մեծ Բրիտանիա (նախկինում մասնակցել է 2000 թվականին), Վիրջինյան կղզիներ (նախկինում մասնակցել է 2002 թվականին), Շրի Լանկա (նախկինում մասնակցել է 1996 թվականին), Ինդոնեզիա (նախկինում մասնակցել է 1996 թվականին), Զամբիա (նախկինում մասնակցել է 1999 թվականին), Նամիբիա (նախկինում մասնակցել է 2003 թվականին), և Ալբանիա (նախկինում մասնակցել է 2003 թվականին)
- Պատմության մեջ առաջին անգամ Շվեդիան չի ուղարկել մասնակից Միսս Տիեզերք, չնայած այն վերադարձել է մրցույթ 2006 թվականին։
- Բրուկ Ջոնսթոնը (Մեծ Բրիտանիա) մասնակցել է Միսս Երկիր 2003-ին
- Չերիլ Անկրախը սկզբնական շրջանում եղել է «Միսս Տրինիդադ և Տոբագո», բայց նրան զրկել են կոչումից այն բանից հետո, երբ մեղադրվել է իր պարտականությունները անտեսելու և ավելորդ քաշ ունենալու մեջ[8]։ Թեև Անկրախը նոր մրցույթին մասնակցելու վերաբերյալ ստացել էր դատական արգելք՝ ժյուրին դա չեղարկեց, որպեսզի նա երկրորդ անգամ մասնակցի «Միսս Տրինիդադ և Տոբագո» մրցույթին։ Մագդալինա Ուոլքոթը՝ երկրորդ մրցույթի հաղթողը, ներկայացրել է Տրինիդադն ու Տոբագոն «Միսս Տիեզերքում»[8]։ Ուոլքոթն ավելի վաղ եղել է Չինաստանում անցկացվող «Միսս Աշխարհ» 53-րդ մրցույթի կիսաեզրափակչում։
- Ռիչավիանա Կոֆի (Կյուրասաո)
- Ռենատա Ռուիս (Չիլի) Elite Model Look International 2001-ում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, որտեղ նա մրցել է «Միսս Տիեզերք 2008» Դայանա Մենդոսայի հետ
- Միսս Դանիա Գիտտե Հանսպալը ստացել է Միսս Սկանդինավիա տիտղոսը 2005 թվականին։
- Էլեն Տրանսավիկ (Նորվեգիա), որի մայրը Թաիլանդից է
- Սինդի Ֆաբրը (Ֆրանսիա) և Էլեն Տրասավիկը (Նորվեգիա), որոնք այնուհետև մասնակցել են «Միսս Աշխարհ 2005»-ին, բայց չեն զբաղեցրել մրցանակային տեղեր ==
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Thailand proposes to host next Miss Universe contest». Organisation of Asia-Pacific News Agencies. 2004 թ․ հուլիսի 10.
- ↑ «Thailand to host Miss Universe pageant in 2005». Agence France Presse. 2004 թ․ օգոստոսի 10.
- ↑ «Miss Universe pageant in Thailand to push tourism». Hindustan Times. 2004 թ․ օգոստոսի 11.
- ↑ Intarakomalyasut, Nondhanada (2004 թ․ հոկտեմբերի 23). «Thailand slow to fund Miss Universe 2005 event». Bangkok Post.
- ↑ «Miss Universe bid gets push from Thailand prime minister». Bangkok Post. 2004 թ․ նոյեմբերի 6.
- ↑ «Govt denies plans to stage Miss Universe in tsunami resort». OANA. 2005 թ․ փետրվարի 18.
- ↑ «TAT gears up for Miss Universe 2005». The Nation. 2004 թ․ օգոստոսի 18.
- ↑ 8,0 8,1 Brown, Loren (2005 թ․ մարտի 21). «Trinidad's local Miss Universe franchise can hold new pageant to select replacement, judge rules». Associated Press.