Jump to content

Միխայիլ Սիմոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Սիմոնյան
Ծնվել է1986[1]
Նովոսիբիրսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Չինաստան
Մասնագիտությունջութակահար
Գործիքներջութակ
ԿրթությունՔերտիսի անվան երաժշտական ինստիտուտ

Միխայիլ Սիմոնյան (1986[1], Նովոսիբիրսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայազգի ջութակահար։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջութակ նվագել սովորել է հինգ տարեկանից։ 1999 թվականին, 13 տարեկանում, Սիմոնյանն իր առաջին ելույթն է ունեցել Նյու Յորքի Լինքոլն կենտրոնում՝ Ամերիկյան ռուս երիտասարդ արտիստների նվագախմբի (ARYO) հետ և Սանկտ Պետերբուրգի (Ռուսաստան) Մարիինյան թատրոնում՝ ARYO-ի և Մարիինյան երիտասարդական նվագախմբի համատեղ համերգում՝ կատարելով Կարոլ Շիմանովսկու Ջութակի թիվ 1 կոնցերտը[2]։

Նա արժանացել է առաջին մրցանակների Սանկտ Պետերբուրգի համառուսաստանյան մրցույթում, ջութակահարների սիբիրյան մրցույթում, Մոսկվայում՝ Ազգային «Պրիզվանիե» մրցույթում և Նյու Յորքի Salon de Virtuosi-ում[2]։

Միխայիլ Սիմոնյանը Եհուդի Մենուհինի հիմնադրամի մրցանակի դափնեկիր է, իսկ 2000 թվականին Սանկտ Պետերբուրգում ստացել է «Տարվա վիրտուոզ» մրցանակը։ 2003 թվականին Ձեռքբերումների ազգային ակադեմիան նրան ընտրել է կատարողական արվեստի ոլորտում մրցանակի թեկնածու։ 2005 թվականին նա արժանացել է բարձր մակարդակի ճանաչման, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է նրան Կրեմլում՝ նրան գնահատելով որպես Ռուսաստանի ամենահեռանկարային երիտասարդ երաժիշտներից մեկը[3][4][5]։ 2008 թվականին Դասական ձայնագրությունների հիմնադրամը նրան շնորհել է «Երիտասարդ արտիստ» մրցանակը[2]։

Միխայիլ Սիմոնյանի առաջնախաղը Լոնդոնի Wigmore Hall-ում կայացել է 2008 թվականի հոկտեմբերին։

Սիմոնյանը ելույթներ է ունեցել բազմաթիվ նվագախմբերի հետ, այդ թվում՝ Ռուսաստանի ազգային նվագախմբի, Կիրովի նվագախմբի, Մոսկվայի կամերային նվագախմբի, Կրեմլի կամերային նվագախմբի, Վիեննայի Թոնքյուստլերի նվագախմբի, Նովոսիբիրսկի ֆիլհարմոնիայի, Ցինցինատիի սիմֆոնիկ նվագախմբի, Նյու Ջերսիի սիմֆոնիկ նվագախմբի, «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի հետ[2]։

Նա աշխատել է այնպիսի անվանի դիրիժորների հետ, ինչպիսիք են Վալերի Գերգիևը, Միխայիլ Պլետնյովը, Կոնստանտին Օրբելյանը, Վլադիմիր Սպիվակովը, Առնոլդ Կացը, Քրիստիան Յարվին, Լեոն Բոտշտեյնը և Եհուդի Մենուհինը[2]։

Միխայիլ Սիմոնյանը սովորել է Ֆիլադելֆիայի Քըրթիսի երաժշտական ինստիտուտում և շարունակում է աշխատել Վիկտոր Դանչենկոյի հետ։ Նա ապրում է Ֆիլադելֆիայում[2]։

Միխայիլ Սիմոնյանը նվագում է 1769 թվականին Նեապոլում Ջուզեպե Գալյանոյի պատրաստած ջութակ[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 MAK (польск.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «Mikhail Simonyan | Music of Armenia». musicofarmenia.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 19-ին.
  3. «American Russian Young Artists Orchestra World Tour 2002». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 19-ին.
  4. «"Auction Helps Create Music In Two Countries," 15 Minutes Magazine». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 19-ին.
  5. 15th Anniversary of the American Russian Young Artists Orchestra (ARYO) "Dacha on the Green"

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]