Jump to content

Միխայիլ Բարիշնիկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Բարիշնիկով
ռուս.՝ Михаил Николаевич Барышников և լատիշ․՝ Mihails Barišņikovs
Դիմանկար
Ծնվել էհունվարի 27, 1948(1948-01-27)[1][2][3][…] (76 տարեկան) կամ հունվարի 28, 1948(1948-01-28)[4] (76 տարեկան)
ԾննդավայրՌիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[5]
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  ԱՄՆ և  Լատվիա
ԿրթությունRiga Secondary School No. 22?, Riga ballet school? և Ա. Վահանովայի անվան ռուսական բալետի ակադեմիա
Մասնագիտությունդերասան, պարուսույց, պարող, բալետի պարող, բալետմայստեր, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և կատարող
ԱշխատավայրՄարիինսկի թատրոն, Մեծ թատրոն, National Ballet of Canada?, Ամերիկյան բալետի թատրոն, Նյու Յորք Սիթի բալետ, White Oak Dance Project? և Baryshnikov Arts Center?
ԱմուսինLisa Rinehart?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և True Russia?
ԵրեխաներAnna Baryshnikov? և Shura Baryshnikov?
 Mikhail Baryshnikov Վիքիպահեստում

Միխայիլ Բարիշնիկով (ռուս.՝ Михаи́л Никола́евич Бары́шников, հունվարի 27, 1948(1948-01-27)[1][2][3][…] կամ հունվարի 28, 1948(1948-01-28)[4], Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[5])[9], ռուս և ամերիկյան բալետի արտիստ, խորեոգրաֆ և դերասան, որի արվեստում միաձուլվել են դասական վիրտուոզ տեխնիկան ու ֆիզիկական հսկայական ուժը, որն էլ դարձրել է նրան XX դարի պարարվեստի նշանավոր դեմքերից մեկը։ Նա հանդիսացել է ռուս հանրահայտ այն արտիստներից մեկը, որն իր հսկայական ազդեցությունն է ունեցել համաշխարհային բալետի զարգացման գործում[10]։ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ է, ներկայացվել է Օսկարի (1978) և Ոսկե գլոբուսի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ռիգայում, ԼԽՍՀ, ԽՍՀՄ, այժմ Լատվիա[11]։ Հայրը՝ Նիկոլայ Բարիշնիկովը, եղել է սպա, մայրն Ալեքսանդրա Վասիլևնան էր, իսկ կինը՝ Լիզա Ռեյնխարտը, եղել է ամերիկյան բալետի թատրոնի նախկին պարուհի։

Բարիշնիկովների ընտանիքը Ռիգա է տեղափոխվել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Հայրը, լինելով սպա, խորհրդային շատ այլ զինվորականների նման ռուսաստանից ուղարկվում է հետագա ծառայությունն անցնելու։ Միխայիլի հայրը խիստ բնավորության տեր մարդ էր, որն արվեստով առհասարակ չէր հետաքրքրվում, իսկ որդու հետ էլ առանձնակի շփում չուներ։ Միխայիլին մայրն էր դաստիարակում, որը նրան թատրոն էր տանում, սովորեցնում սիրել երաժշտություն, ուղարկում է նրան բալետի ստուդիա, իսկ հետո նաև՝ Ռիգայի խորեոգրաֆիայի ուսումնարան։

Երբ լրանում է Միխայիլի տասներկու տարին, Ալեքսանդրա Վասիլևնան նրան տանում է իր մոր մոտ, որն ապրում էր Վոլգայում։ Վերադառնալուն պես՝ մայրը ինքնասպան է լինում, որի դրդապատճառներն այդպես էլ անհայտ են մնում։ Միշայի հայրը կրկին ամուսնանում է, բայց որդին այդպես էլ իրեն չի զգում նոր ընտանիքի լիիրավ անդամ։ Երբ նա տեղափոխվում է Լենինգրադ, հոր հետ հարաբերությունները գործնականում դադարում են։

1964 թվականին Լենինգրադ հյուրախաղերով ժամանում է Լատվիայի ազգային օպերան։ Այդ հյուրախաղերի ընթացքում Ս. Մ. Կիրովի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնի արտիստներից մեկը Միշային տանում է Լենինգրադի խորեոգրաֆիայի ուսումնարան՝ մանկավարժ Ա. Ի. Պուշկինի մոտ։ Վերջինս Միշայից քննություն վերցնելուց հետո առաջարկում է նրան ընդունվել ուսումնարան։ Այդպես Բարիշնիկովը դառնում է ռուսական բալետային դպրոցի սան, այնուհետև՝ Կիրովի անվան բալետի թատրոնի մենակատար։

1967 թվականին Բարիշնիկովն ավարտում է Լենինգրադի խորեոգրաֆիայի ուսումնարանը։ Դեռ ուսումնառության տարիներին նա 1966 թվականին Վառնայում տեղի ունեցող բալետի արտիստների միջազգային մրցույթին նվաճում է առաջին մրցանակը։

Շուտով Բարիշնիկովի տաղանդը համընդհանուր ճանաչում է ստանում։ Ոչ միայն նրա մասնագիտական տվյալները՝ թռիչքներ, շարժումների իդեալական կոորդինացիա, երաժշտականություն, այլ նաև արտիստիկ յուրահատուկ տաղանդն արագորեն գրավում են հանդիսատեսին։ Սակայն այդ տարիներին թատրոնի լճացման ժամանակաշրջանն էր։ 1950-ականներից բալետի տաղանդավոր վարպետների կողմից սկսված ծաղկման շրջանն ընդհատվում է ռուս իշխնավորների ջանքերով։ Կ. Մ. Սերգեևի ղեկավարության օրոք թատրոն չէին մտնում նոր ու տաղանդավոր խորեոգրաֆներ, ինչի հետևանքով ստեղծագործական կյանքը թատրոնում գրեթե մարում էր։ Իր բնույթով ստեղծարար ու ազատամիտ Բարիշնիկովը փորձում էր տեղծված բարդ իրավիճակից որևէ ելք գտնել։ Նա վերաիմաստավորում էր թատրոնի ռեպերտուարի դերերը, ջանում էր պարել այն ներկայացումներում, որոնք նոր էին ու ավելի հետաքրքիր։

1973 թվականին Բարիշնիկովին՝ որպես խմբի լավագույն արտիստի, նվիրում են ստեղծագործական երեկո ու թույլ տալիս ընտրել ռեպերտուար։ Այդ երեկոն դառնում է Ռուսաստանում Բարիշնիկովի ստեղծագործական կյանքի գագաթնակետը։ Այդ ժամանակաշրջանում արդեն իսկ ակնհայտ էր Բարիշնիկովի մեծ ազդեցությունը ռուսական արվեստի և մշակույթի վրա, ներկայացման ընթացքում Բարիշնիկովի թռիչք-ցատկն ընկալվում է որպես հոգու ազատ թռիչքի խորհրդանիշ։

Լայզա Մինելլիի հետ, 1980

1973 թվականի նոյեմբերի 29-ին Բարիշնիկովին շնորհվում է ՌԽՍՀ վաստակավոր արտիստի կոչում։ Նա նկարահանվում է հեռուստատեսային բալետային ֆիլմերում[12][13], ինչպես նաև հեռուստատեսային «Ֆիեստա» ներկայացման մեջ հանդես է գալիս Պեդրո Ռոմերոյի դրամատիկ դերով[14][15]։

Կարիերան Արևմուտքում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1974 թվականին Կանադայում հյուրախաղերի ընթացքում Բարիշնիկովը որոշում է չվերադառնալ ԽՍՀՄ՝ որքան էլ, նրա ընկերների վկայությամբ, հայրենիք չվերադառնալու որոշումը նրան դժվար է տրվում։ Կանադան նրան քաղաքական ապաստան է տրամադրում, կտրվում է կապը հարազատների և ընկերների հետ[16][17]։

1974 թվականի հուլիսին Բարիշնիկովն առաջին անգամ ներկայանում է ամերիկյան հանդիսատեսի առջև[18]։ Նա ներկայանում է «Ժիզել» բալետում[19], որտեղ նրա զուգընկերուհին էր Նատալյա Մակարովան, որը ևս մնացել էր բնակվելու Արևմուտքում։ Նրանք ելույթ են ունենում Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայում, և ներկայացման ավարտից հետո հանդիսատեսի ծափողջյունները ստիպում են գրեթե քսանչորս անգամ բարձրացնել և իջեցնել վարագույրը։ Դրանից հետո արտիստի բոլոր ներկայացումներում հանդիսատեսը նրան ընդունում էր ջերմությամբ ու հիացմունքով։

1978 թվականին Ջորջ Բալանչինը Բարիշնիկովին հրավիրում է «New York City Ballet»-ի իր խումբ։ Բարիշնիկովը պարում է Բալանչինի երկու հին՝ Ապպոլոն և Անառակ որդին ներկայացումներում, որը ևս մեկ բեկումնային շրջան է դառնում արտիստի ստեղծագործական կյանքում[20][21]։

1988 թվականին Բարիշնիկովին հրավիրում են դառնալ ամերիկյան բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավար։ Նա ղեկավարում է թատրոնը ինը տարի և ստեղծում մշտական ուժեղ բալետային խումբ։ Այդ շրջանում նա Սերգեյ Պրոկոֆևի երաժշտության հիման վրա Մոխրոտը բալետի համար ստեղծում է յուրահատուկ բեմադրություն, ինչպես նաև ստեղծում է Կարապի լիճ բալետի իր մեկնաբանությունը։ Սակայն 1989 թվականին Բարիշնիկովը լքում է ամերիկյան բալետի թատրոնը։ Հեռանալու պատճառներից մեկն էլ այն էր, որ նա չէր ցանկանում իր որոշումները մշտապես համաձայնեցնել թատրոնի տնօրենների խորհրդի հետ[22]։

1990 թվականին նա ամերիկյան բալետի նշանավոր խորեոգրաֆներից մեկի՝ Մարկ Մորիսի հետ ստեղծում է «White Oak Dance Project» խումբը։

Մոդեռն բալետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռանալով ամերիկյան բալետի թատրոնից՝ Բարիշնիկովն առհասարակ հեռանում է դասական բալետի աշխարհից։ Նա դադարում է ելույթ ունենալ դասական բալետի ներկայացումներում այն ժամանակ, երբ վրա է հասնում բալետի յուրաքանչյուր պարողի համար ֆիզիկական ուժերի մարման շրջանը։ Լքելով դասական բալետի աշխարհը՝ Բարիշնիկովն իրեն նվիրում է մոդեռն բալետին[15]։

Մոդեռն բալետում Բարիշնիկովն ինքնաարտահայտվում է նոր որակներով։ Նա դադարում է լինել միայն սյուժետային բալետի կերպարների մեկնաբանող։ Նրա կյանքում մեծ տեղ էին գրավում մենակատարային բալետները՝ ապաշխարող մենախոսություններով։ Բարդ հոգևոր աշխարհը բեմ հանելու կարողությունը մշտապես եղել է Բարիշնիկովի արտիստիկ անհատականության առանձնահատկություններից մեկը։ Նա դուրս է գալիս բեմ որպես իր ստեղծագործությունները կարդացող պոետ, հենց այդ որակում է նա ձեռք բերում ինքնաարտահայտման ազատություն, որին ձգտել էր ողջ կյանքի ընթացքում։

Ջեսիկա Լենգի հետ ամուսնությունից 1981 թվականին ծնվում է նրանց աղջիկը՝ Ալեքսանդրա Բարիշնիկովան[23]։

Բարիշնիկովը երկար ժամանակ հարաբերությունների մեջ է եղել բալետի պարուհի Լիզա Ռայնհարթի հետ, նրանք ունենում են երեք զավակ՝ Փիթերը (ծնված 1989 թվական, հուլիսի 7), Աննան (ծնված 1992 թվական, մայիսի 22) և Սոֆյան (ծնված 1994 թվական, մայիսի 24)։

2002 թվականին Լարի Քինգի հաղորդմանը մասնակցելով նա ասել է, որ չի ընդունում ոչ օրինական ամուսնությունները[23], նա Լիզայի հետ ամուսնանում է 2006 թվականին[24]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Аловерт, Нина Николаевна Михаил Барышников. Я выбрал свою судьбу. — М.: АСТ-Пресс Книга, 2006. — 344 с. — (Звезды балета (серия книг)). — 5000 экз. — ISBN 5-462-00431-1
  • Красовская, Вера Михайловна Михаил Барышников // Профили танца. — СПб.: Академия Русского балета имени А.Я. Вагановой, 1999. — С. 331—352. — 400 с. — (Труды Академии Русского балета имени А.Я. Вагановой). — 2000 экз. — ISBN 5-93010-001-2

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  4. 4,0 4,1 Olomouc City Library regional database (չեխերեն)
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #11866588X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. http://www.theatreworldawards.org/past-recipients.html
  7. https://www.praemiumimperiale.org/en/laureate-en/laureates-en
  8. https://www.carnegie.org/awards/great-immigrants/2006-great-immigrants/
  9. Sterling, Mary E. (1998). The Seventies. Teacher Created Resources. էջ 43. ISBN 1-57690-029-0.
  10. «Biography Center». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
  11. Mikhail Baryshnikov (Russian-American dancer) - Britannica Online Encyclopedia. Britannica.com. Retrieved on September 14, 2011.
  12. Patrick, K. C. (2000). «Nutcrackers, Notcrackers And Joy To The World». Dance Magazine.
  13. The Nutcracker / Baryshnikov, Kirkland, Charmoli: Mikhail Baryshnikov, Gelsey Kirkland, Alexander Minz, Nanette Glushak, Gayle Young, George De La Pena, Rebecca Wright, Gregory Osborne, Áurea Hammerli, Sallie Wilson (II), Charles Maple, Richard Schafer, Cynthia Harvey, Hilda Morales, Clark Tippet, Eric Nesbitt, Roman L. Jasinski, Raymond Serrano, Rodney Gustafson, Kirk Peterson: Movies & TV. Amazon.com. Retrieved on September 14, 2011.
  14. http://www.newsday.com/entertainment/movies/will-kenneth-branagh-s-shadow-recruit-live-up-to-past-jack-ryan-movies-1.6756871
  15. 15,0 15,1 http://www.elle.com/fashion/news/a26585/mikhail-baryshnikov-and-lil-buck-dance-for-rag-and-bone/
  16. «Mikhail Baryshnikov defects from the Soviet Union». CBC News. 1974 թ․ հունիսի 30. Վերցված է 2011 թ․ հունիսի 28-ին.
  17. http://www.imdb.com/name/nm0000864/bio
  18. Makarova, Natalia (1979 թ․ նոյեմբերի 12). A Dance Autobiography. Alfred A. Knopf. էջ 152. ISBN 0-394-50141-1.
  19. «Biography of Mikhail Baryshnikov». John F. Kennedy Center for the Performing Arts. Վերցված է 2008 թ․ հունվարի 29-ին.
  20. Koegler, Horst (1977). The Concise Oxford Dictionary of Ballet. Oxford University Press date=հոկտեմբերի 14, 1982. ISBN 0-19-311330-9. {{cite book}}: Missing pipe in: |publisher= (օգնություն)
  21. Reynolds, Nancy (1977 թ․ սեպտեմբեր). Repertory in Review: 40 Years of New York City Ballet. Doubleday (publisher). ISBN 0-385-27100-X. {{cite book}}: Text "Doubleday" ignored (օգնություն)
  22. Baryshnikov, Mikhail (1978 թ․ մարտի 12). Baryshnikov at Work. Alfred A. Knopf. ISBN 0-394-73587-0.
  23. 23,0 23,1 «CNN Larry King Weekend: Interview with Mikhail Baryshnikov». CNN. 2002 թ․ մայիսի 5.
  24. Sushil Cheema (2010 թ․ հոկտեմբերի 11). «Finale for Baryshnikov House». Wall Street Journal.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Բարիշնիկով» հոդվածին։