Միխայել Շմիդտ
Միխայել Շմիդտ | |
---|---|
Ծնվել է | հունվարի 31, 1843 |
Ծննդավայր | Նոյոտինգ, Ալտյոտինգ, Վերին Բավարիա, Բավարիայի թագավորություն |
Մահացել է | հունվարի 20, 1904 (60 տարեկան) |
Կրթություն | JMU |
Մասնագիտություն | հայագետ, թարգմանիչ և աստվածաբան |
Միխայել Յոհան Շմիդտ (Schmidt, հունվարի 31, 1843, Նոյոտինգ, Ալտյոտինգ, Վերին Բավարիա, Բավարիայի թագավորություն - հունվարի 20, 1904), գերմանացի հայագետ, թարգմանիչ, աստվածաբան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միխայել Շմիդտը ծնվել է 1843 թվականի հունվարի 31-ին Նոյոտինգում (Գերմանիա)։ 1861 թվականին ավարտել է Նոյոտինգի թագավորական գիմնազիան։ Արևելյան լեզուների մեջ կատարելագործվելու նպատակով 1865 թվականին տեղափոխվել է Վյուրցբուրգի համալսարան, որտեղ սովորել է հայերեն և որոշել թարգմանել հայերեն աստվածաբանական երկեր։
Միխայել Շմիդտը 1871 թվականին առանձին գրքով գերմաներեն լույս է ընծայել Հովհաննես Ա Մանդակունու ճառերը, 1872 թվականին՝ Գրիգոր Լուսավորչի «Հաճախապատումը»՝ իր առաջաբանով, 1900 թվականին՝ Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոցը»՝ իր ներածությամբ ու ծանոթագրություններով։ Շմիդտը թարգմանել է նաև «Հանգիստ Յոհաննու առաքելոյ» ճառը (1893) և «Թադէոսի առաքելոյն եւ Սանդխտոյ կուսին» վկայաբանությունը (1903)։
Միխայել Շմիդտը մահացել է 1904 թվականի հունվարի 20-ին Ֆրոհշտետենում (Գերմանիա)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |