Միխալ Կոչեր
Արտաքին տեսք
Միխալ Կոչեր | |
---|---|
Քաղաքացիություն | Չեխիա |
Մասնագիտություն | աստղագետ |
Հաստատություն(ներ) | Կլետի աստղադիտարան |
Տիրապետում է լեզուներին | չեխերեն |
Միխալ Կոչեր (չեխ․՝ Michal Kočer), չեխ աստղագետ է, աստերոիդներ հայտնաբերող, աշխատում է Կլետի աստղադիտարանում։ 2003 թվականին մեկ այլ չեխ աստղագետ Միլոշ Տիխիի հետ միասին նա հայտնաբերել է 7 աստերոիդ և ևս մեկ աստերոիդ հայտնաբերել է ինքնուրույն[1][2][3]։ Մասնագիտացած է մերձերկրային աստերոիդների գծով։ Զբաղվում է աստղադիտարանի ծրագրային ապահովմամբ, դիտարկմամբ և տվյալների մշակմամբ, փոքր մոլորակների նույնականացմամբ և աստղաչափությամբ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «IAU Minor Planet Center». minorplanetcenter.net. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Minor Planet Discoverers». Փոքր մոլորակների կենտրոն. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.
- ↑ Michal Kočer's research while affiliated with University of South Bohemia in České Budějovice and other places