Միզանդրիա
Միզանդրիա, ատելություն, արհամարհանք կամ կանխակալ կարծիք է տղամարդկանց կամ տղաների նկատմամբ[1][2][3]։ «Միզանդրիստ» բառի ձևը կարող է օգտագործվել որպես ածական[4]։
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միզանդրիան բաղկացած է հունարեն misos (μῖσος, «ատելություն») և anēr, andros (ἀνήρ, ἀνδρός; «տղամարդ») բառերից[5]։ Բառը կիրառվել է դեռևս 19-րդ դարում, իսկ 1871 թվականին օգտագործվել է The Spectator ամսագրում[6][7]։ Ի հայտ է եկել Webster's Third New միջազգային բառարանում՝ 1952 թվականին։ Ֆրանսերենից (misandrie), գերմաներեն (Männerhass) թարգմանությունը (տղամարդկանց նկատմամբ ատելություն)[8] գրանցվել է 1803 թվականին[9]։ Միզոգենիան (ատելություն կանանց կամ աղջիկների նկատմամբ) հակադիր է միզանդրիային։ Տերմինները նման են, բայց ակնհայտ նշանակությունը անդրոֆոբիան է, որը վախն է տղամարդկանց նկատմամբ[10]։ Գրող Հելեն Փլուքրոսը պնդում էր, որ անդրոֆոբիան ավելի հաջող տերմին է այն իրավիճակներում, երբ տղամարդկանց հանդեպ խորշանքն առաջանում է վախից[11]։
Տղամարդկանց փոխարինելիություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանկավարժ և ակտիվիստ Վարեն Ֆարելը գրել է իր հայացքների մասին, թե ինչպես են տղամարդիկ յուրահատուկ ձևով մարգինալացվել և ինչպես են նրանք դա անվանում «փոխարինելիություն»․ եղանակ ըստ որի բավականին վտանգավոր զբաղմունքներ, հատկապես զինվորական գործն ու հանքագործությունը պատմականորեն կատարվել տղամարդկանց կողմից և մնացել են այդպիսին առ այսօր։ Իր «Միֆ տղամարդկանց իշխանության մասին» (The Myth of Male Power) գրքում Ֆարելը պնդում էր, որ նահապետական հասարակությունը չի ստեղծում կանոններ որոնք կնպաստեն կականց հաշվին տղամարդկանց գնահատմանը[12]։
Ինչ վերաբերվում է տղամարդկանց փոխարինելիությանը, սոցիալական հեոգեբան պրոֆեսոր Ռոյ բաումեստերը գրել է․
Երբ լրտվական դաշտը հաղորդում է որևէ պատահարի մասին, նրանք հաճախ օգտագործում են հետևյալ արտահայտությունը․ «անգամ կանայք և երեխաներ», եթե այդպիսիք կան զոհերի ցուցակում․․․ Արտահայտությունը ցույց է տալիս այն տեսակետը, որ տղամարդկանց կյանքն անվելի քիչ է գնահատվում, քան ինչ-որ այլ մեկի կյանքը․․․ Դա ավելին է քան պարզապես անհարգալիր վերաբերմունքը։ Դա օգնում է հիշեցնելու ցանկացած տղամարդու, որ ցանկացած հուսահատ իրավիճակում ենթադրվում է, որ նա արագորեն կհրաժարվի իր կյանքից, եթե դա կփրկի կնոջ կամ երեխայի կյանքը․․․ 20-րդ դարի ամենահայտնի աղետներից մեկը Տիտանիկի խորտակումն է․․․ Փրկարար նավակները հատկացվեցին կանանց, մինչ տղամարդիկ մնում էին խորտակվող նավում․․․ Հարուստ տղամարդկանց կյանքի տևողությունն ավելի ցածր է (34%) քան աղքատ կանանց(46%)։ Այս փաստը պետք է լրջորեն կանգնեցնի յուրաքանչյուրին, ովքեր հետևում են այն պայմանական իմաստությանը (կամ ֆեմենիստական քննադատությանը), որ հասարակությունը բարեհաճ է տրամադրված հարուստ և ուժեղ տղամարդկանց նկատմամբ՝ մնացած մարդկանց հաշվին․․․ «Հայրիշխանության» գաղափարը, չնայած անտեսում է հասարակությունում տղամարդկանց սխալ լինելը, հանգեցնում է նրան, որ այդ արտոնյալ անդամները ավելի գնահատելի են, քան որևէ այլ մեկը․․․ Սակայն նրանց կյանքն այդքան էլ չի արժեվորվում, քան ցածր դասակարգի կանանց կյանքը․․․ Այդ կանայք հազիվ թե ունեին փող, ուժ կամ կարգավիճակ, բայց ի շնորհիվ նրա, որ կին են փրկարար նավակներում տեղերի արժանանցան, մինչ լավ հագնված ջենթլմենները կանգնած էին տախտակամածին և լուռ հետևում էին, թե ինչպես են նրանք հեռանում[13] |
Ֆեմինիստական շարժման մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակադեմիկոս Ալիս Էչոլսը իր «Խիզախիր լինել վատը․ արմատական ֆեմինիզմն Ամերիկայում» (Daring To Be Bad: Radical Feminism in America) գրքում պնդում էր, որ արմատական ֆեմինիստ Վալերի Սոլանասն, առավել հայտնի 1968 թվականին Էնդի Ուորհոլի վրա կատարած մահափորձով, ցուցադրեց միզանդիրայի ծայրահեղ մակարդակ։ Նա դա համեմատում էր այդ ժամանակի այլ արմատական ֆեմինիստների հետ՝ իր SCUM Manifesto տրակտատում։ Էչոլը սահմանեց․
Սոլանսի անշփոթելի միզանդրիան․ հատկապես նրա հավատը տղամարտկանց կենսաբանական ստորադասության նկատմամբ, «անկախ կանանց» միջև հարաբերությունների նրա հաստատումը և սեքսից նրա հրաժարումը հակասում էին արմատական ֆեմինիզմի տեսակետին, որը երկրի տարածքում ուներ բավականին շատ կանանց ակումբներ[14] |
Հասարակական դիրքորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տղամարդկանց իրավունքների ակտիվիստները և այլ տղամարդկանց աջակցող խմբեր քննադատեցին ժամանակակից օրենքները՝ կապված ամուսնալուծությունների, ընտանեկան բռնությունների և բռնաբարությունների հետ, որպես ինստիտուցիոնալ միզանդրիայի օրինակ[15][16]։
Տղամարդկանց նկատմամբ ամբիվալենտ սեքսիզմի վերաբերյալ ուսումանսիրելով քոլեջի 488 ուսանողների, հետազոտողները հայտնաբերեցին, որ իրենց ֆեմինիստ չհամարող կանայք ավելի մեծ հավանականությամբ կթշնամանան տղամարդկանց նկատմամբ քան ֆեմինիստները, բայց նաև մեծ հավանականությամբ կունենան բարյացակամ վերաբերմունք տղամարդկանց նկատմամբ[17][18]։
503 հետերոսեքսուալ կանանց ուսումնասիրության արդյունքում սոցիալական հոգեբանները հայտնաբերեցին զուգորդություններ կապվածության ձևերի և տղամարդկանց նկատմամբ կանանց թշնամական սեքսիզմի միջև[19][20]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ "Misandry" at Oxford English Dictionary Online (ODO), Third Edition, June 2002. Accessed through library subscription on 25 July 2014. Earliest recorded use: 1885. Blackwood's Edinb. Mag, Sept. 289/1 No man whom she cared for had ever proposed to marry her. She could not account for it, and it was a growing source of bitterness, of misogyny as well as misandry.
- ↑ "Misandry" at Merriam-Webster online ("First Known Use: circa 1909")
- ↑ Synnott, Anthony (2010 թ․ հոկտեմբերի 6). «Why Some People Have Issues With Men: Misandry is not in everyone's dictionary but it's out there». Psychology Today. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ «Definition of "misandry"». Dictionary.com. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ Oxford Dictionaries http://oxforddictionaries.com/definition/english/misandry Արխիվացված 2013-09-21 Wayback Machine
- ↑ «"Misandry" the Word – Its Origin». 2013 թ․ մարտի 18.
- ↑ Review of novel "Blanche Seymour", The Spectator, London, 1 Apr. 1871, p. 389. “We cannot, indeed, term her an absolute misandrist, as she fully admits the possibility, in most cases at least, of the reclamation of men from their naturally vicious and selfish state, though at the cost of so much trouble and vexation of spirit to women, that it is not quite clear whether she does not regard their existence as at best a mitigated evil.”
- ↑ «Translations for Männerhaß in the German » English dictionary». Pons Dictionary German To English. PONS GmbH, Stuttgart. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 6-ին.
- ↑ Johann Georg Krünitz (1803). Oekonomische Encyklopädie oder allgemeines System der Staats-, Stadt-, Haus- u. Landwirthschaft: in alphabetischer Ordnung. Von Lebens-Art bis Ledecz : Nebst einer einzigen Fig. Friedrich's des Einzigen, u. 3 Karten. Vol. 90. Pauli. էջ 461.
- ↑ «Misandry».
- ↑ «Androphobia — and How to Address It». 2017 թ․ հոկտեմբերի 17.
- ↑ Warren Farrell, The Myth of Male Power, (N.Y.: Simon & Schuster, 1993), Chp. 2
- ↑ Roy F. Baumeister, Is There Anything Good About Men? How Cultures Flourish By Exploiting Men (New York: Oxford University Press, 2010), pages 162-163.
- ↑ Echols, Nicole. Daring to Be Bad: Radical Feminism in America, 1967–1975. Minneapolis: University of Minnesota Press, 1989, pp. 104-105, 978-0-8166-1786-9.
- ↑ Berlatsky, Noah (2013 թ․ մայիսի 29). «When Men Experience Sexism». The Atlantic. The Atlantic Monthly. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ Thériault, Anne. «The Myth Of Misandry». Ravishly Media Company (անգլերեն). Ravishly.com. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ Anderson, Kristin J.; Kanner, Melinda; Elsayegh, Nisreen (2009). «Are Feminists man Haters? Feminists' and Nonfeminists' Attitudes Toward Men». Psychology of Women Quarterly. 33 (2): 216–224. CiteSeerX 10.1.1.692.9151. doi:10.1111/j.1471-6402.2009.01491.x.
- ↑ Brannon, Lynda (2016 թ․ դեկտեմբերի 19). Gender : Psychological Perspectives (Seventh ed.). Chapter Three: Taylor & Francis. ISBN 9781317221111. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ Joshua Hart, Peter Glick and Rachel E. Dinero, (2013), "She Loves Him, She Loves Him Not: Attachment Style as a Predictor of Women's Ambivalent Sexism Towards Men", Psychology of Women Quarterly, Vol. 37: 507-517
- ↑ Kite, Mary E.; Whitley, Bernard E. (2016 թ․ հունիսի 10). Psychology of Prejudice and Discrimination (First ed.). Chapter Four: Taylor & Francis. ISBN 9781317227236. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Baumeister, Roy F. (2010), Is There Anything Good About Men? How Cultures Flourish By Exploiting Men, New York; Oxford University Press.
- Benatar, D. (2012), The Second Sexism: Discrimination Against Men and Boys, Malden; Wiley-Blackwell.
- Hooks, Bell., (2005), The Will To Change: Men, Masculinity and Love, New York; Washington Square Press.
- Sommers, Christina Hoff (1995) [First published 1994]. Who Stole Feminism? How Women Have Betrayed Women. Simon & Schuster. ISBN 978-0-684-80156-8.
- Farrell, Warren (2001) [First published 1993]. The Myth of Male Power: Why Men Are the Disposable Sex. Berkley Trade. ISBN 978-0-425-18144-7.
- Ferguson, Frances; Bloch, R. Howard (1989). Misogyny, Misandry, and Misanthropy. Berkeley: University of California Press. ISBN 978-0-520-06546-8.
- Levine, Judith (1992). My Enemy, My Love: Man-Hating and Ambivalence in Women's Lives. Da Capo Press. ISBN 978-1-56025-568-0.
- MacNamara, J.R. (2006), Media and Male Identity: The Making and Remaking of Men, Palgrave Macmillan; New York.
- McElroy, Wendy (2001). Sexual Correctness: The Gender-Feminist Attack on Women. Harper Paperbacks. New York: McFarland & Company. ISBN 978-0-7864-1144-3.
- Synnott, Anthony (2009), Re-Thinking Men: Heroes, Villains and Victims, Ashgate Publishing. 1409491951.
- Smith, William A., Yosso, Tara J., Solorzano, Daniel G. (2007), "Racial Primes and Black Misandry on Historically White Campuses: Toward Critical Race Accountability in Educational Administration", Educational Administration Quarterly, vol. 43 no. 5, pp. 559–585.
- Rosenblum, Darren (2010), "Beyond Victimisation and Misandry", International Journal of Law in Context, Vol. 6, No. 1, pp. 114–116.
- Nathanson, Paul; Young, Katherine R. (2001). Spreading Misandry: The Teaching of Contempt for Men in Popular Culture. Harper Paperbacks. Montreal: McGill-Queen's University Press. ISBN 978-0-7735-3099-7.
- Nathanson, Paul; Young, Katherine R. (2006). Legalizing Misandry: From Public Shame to Systemic Discrimination Against Men. Montreal: McGill-Queen's University Press. ISBN 978-0-7735-2862-8.
- Katherine K. Young; Paul Nathanson (2010). Sanctifying Misandry: Goddess Ideology and the Fall of Man. MQUP. ISBN 978-0-7735-8544-7.
- Nathanson, Paul, Young, Katherine K., (2012), "Misandry and Emptiness: Masculine Identity in a Toxic Cultural Environment", New Male Studies: An International Journal, Vol. 1, No. 1, pp. 4–18.
- Schwartz, Howard (2003). The Revolt of the Primitive: An Inquiry into the Roots of Political Correctness (Revised ed.). Transaction Publishers. ISBN 978-0-7658-0537-9.
- Nathanson, Paul and Katherine Young. (2009), "Coming of Age As a Villain: What Every Boy Needs to Know in A Misandric World", Thymos: Journal of Boyhood Studies, Vol. 3, p. 2, pp. 155–177.
- Vilar, Esther. The Manipulated Man. New York: Farrar, Straus and Giroux, 1972.