Մեքսիկական պեսո
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Տեսակ | տարադրամ, օրինական վճար և պեսո |
---|---|
ISO 4217 կոդ | MXN |
Երկիր | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Ներդրման ամսաթիվը | հունվարի 1, 1993 |
Պաշտ օգտագործողներ | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Նշան | $ |
Նշանի նկարագրություն | Դոլարի նշան |
Մետաղադրամ | 5, 10, 20, 50 սենտեր, 1, 2, 5, 10, 20 պեսո |
Թղթադրամ | 20, 50, 100, 200, 500, 1000 պեսո |
Կենտրոնական բանկ | Մեքսիկայի բանկ |
Տպող | Մեքսիկայի բանկ |
Փոխարինել է | Mexican peso? |
Մեքսիկական պեսո, Մեքսիկա պետության արժույթը և դրամական միավորը։ Իր անվանումը՝ Մեքսիկական պեսո, ստացել է 1999 թվականին։ Մեքսիկական պեսոն կազմված է 100 սենտերից։ Մեքսիկական տարադրամների տեսակները երկուսն են՝ մետաղադրամ և թղթադրամ։ Մետաղադրամները բաժանվում են երկու խմբերի՝ սենտեր և պեսոներ։
Մետաղադրամ սենտերն են՝5, 10, 20, 50, իսկ պեսոները՝1, 2, 5, 10 և 20։ Թղթադրամները լինում են միայն պեսոներ՝ 20, 50, 100, 200, 500 և 1000։ 2008 թվականի մայիսի 27-ին Մեքսիկական պեսոն դարձավ ազատ կիրառելի տարադրամ և մուտք գործեց համաշխարհային շուկա։
Մեքսիկական պեսոյի նշանը, ինչպես ԱՄՆ դոլարինը —$։ Այդ նշանը փոխարինել է ¢ նշանին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեքսիկական պեսոն նորացվել է ժամանակի ընթացքում։ Մեքսիկայի Հանրապետության նախագահ Կառլոս Սալինաս դե Գորտերին ստեղծեց հավասարություն $ 1-ի և նախկին $ 1000 պեսոյի միջև։
Անցումը կատարվել է դժվարությամբ, քանի որ նոր պեսոյի ուժի մեջ դրվելը, նվազեցրեց նախկին դիրքերը և վերջ ի վերջո հին մեքսիկական պեսոն կորցրեց իր դիրքերը։ Այս գործընթացը կատարվել է 1993 թվականի հունվարի 1-ից 1996 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածը։ Նախկին տարադրամից պահպանվեց միայն անվանումը՝ պեսո։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Mexican Paper Money description of the Mexican banknotes of the Bank of Mexico issued from 1925 until now.
- Banknotes and coins Արխիվացված 2015-09-28 Wayback Machine at the site of Banco de México (Mexico's Central Bank)
- Images of historic and modern Mexican coins
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեքսիկական պեսո» հոդվածին։ |
|
|
MXN ներկա փոխարժեքները | |
---|---|
e-money.am | AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD |
Google Finance կայքից՝ | AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD |
XE.com կայքից՝ | AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD |
OANDA.com կայքից՝ | AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD |