Մերիոն Դևիս
Մերիոն Դևիս | |
---|---|
Ծնվել է | հունվարի 3, 1897[1][2][3][…] |
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | սեպտեմբերի 22, 1961[1][2][3][…] (64 տարեկան) |
Մահվան վայր | Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Hollywood Forever Cemetery և Hollywood Forever Cemetery |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոպրոդյուսեր, սցենարիստ, մոդել և կինոդերասանուհի |
Համատեղ ապրող(ներ) | Ուիլյամ Ռենդոլֆ Հերսթ |
Պարգևներ և մրցանակներ | |
Մերիոն Դևիս կամ Մերիոն Սեսիլիա Դոուրաս[Ն 1] (անգլ.՝ Marion Davies, Marion Cecilia Davies հունվարի 3, 1897[1][2][3][…], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - սեպտեմբերի 22, 1961[1][2][3][…], Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի համր ֆիլմերի կատակերգու դերասանուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մերիոն Սեսիլիա Դոուրասը ծնվել է Նյու Յորքում 1897 թվականի հունվարի 3-ին։ Նա իր գործունեությունը սկսել է որպես երգչախմբի երգչուհի, իսկ այնուհետև հրավեր է ստացել մասնակցելու «Զիգֆելդի խենթությունները» շոուին։ Կինեմատոգրաֆ մուտքը եղել է 1917 թվականին, երբ 20 տարեկան է եղել։ Մեկ տարի անց նա ծանոթացել է Ուիլյամ Ռենդոլֆ Հերսթի` թերթի մագնատի հետ, ով իր ազդեցության միջոցով նպաստել է Մերիոնի հետագա գործունեության առաջընթացին[5]։
Հետագա տասը տարիների ընթացում Մերիոնը նկարահանվել է համր կինոյի դարաշրջանի 29 ֆիլմում՝ միջին հաշվով տարեկան երեք ֆիլմում, որոնց թվում եղել են շատ հայտնի ֆիլմեր[6]։ Սակայն 1927- 1929 թվականներին հնչուն կինոյի երևան գալու հետ՝ նրա կինո-գործունեությունը հետզհետե սկսել է նվազել (դերասանուհին նկատելիորեն կակազում էր և վախենում էր, որ ձայնային կինոն վերջ կդնի իր կինո-գործունեությանը, չնայած այդ թերությունը նկարահանումների ժամանակ չէր արտահայտվել)[6]։ Նա վերջին անգամ հայտնվել է մեծ էկրանին 1937 թվականին[7][8]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մերիոն Դևիսի սիրային կապը Հերսթի հետ շարունակվել է մինչև վերջինիս մահը` 1951 թվականը։ Այդ ժամանակ Մերիոնը 54 տարեկան էր և Հերսթի մահից մի քանի ամիս անց նա ամուսնացել է Հորաս Ջոն Բրաունի հետ։ Դևիսն ապրել է Բրաունի հետ մինչև մահ[9]։
Մերիոն Դևիսը մահացել է քաղցկեղից, 1961 թվականի սեպտեմբերի 22-ին[10]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մերիոն Դևիսն արժանացել է Հոլիվուդյան փառքի ծառուղի աստղին․ հասցեն՝ Հոլիվուդ բուլվար 6326[11]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թողարկման տարեթիվ | Հայերեն անվանում | Անգլերեն անվանում | Ռուսերեն անվանում | Դերակատարում |
---|---|---|---|---|
1923 | Թափառականը | The Pilgrim | Пилигрим | եկեղեցու ծխականուհի |
1923 | Փոքր հին Նյու Յորք | Little Old New York | Маленький старый Нью-Йорк | Պատրիսիա О'Դեյ |
1925 | Բեն-Հուր. Քրիստոսի պատմությունը | Ben-Hur: A Tale of the Christ | Бен-Гур: история Христа | կառքի մրցավազքի հանդիսատես |
1927 | Կարմիր ջրաղացը | The Red Mill | Красная мельница | Թինա |
1928 | Փաթսին | The Patsy | Патси | Պատրիսիա Հարինգթոն |
1928 | Արվեստի մարդիկ | Show People | Люди искусства | Պեգի Պեպեր |
1929 | 1929 թվականի Հոլիվուդյան ռևյու | The Hollywood Revue of 1929 | Голливудское ревю 1929 года | իր դերում |
1931 | Ամուրի հայրը | The Bachelor Father | Отец-холостяк | Թոնի Ֆլեգ |
1933 | Հոլիվուդի ճանապարհին | Going Hollywood | По дороге в Голливуд | Սիլվիա Բրյուս |
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ Stephen Payne. «Marion Davies». www.theinfolist.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ Longworth, Karina (2015 թ․ սեպտեմբերի 24). «The Mistress, the Magnate, and the Genius». Slate.
- ↑ 6,0 6,1 «Marion Davies». Deco Films. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 26-ին.
- ↑ «Факты – Мэрион Дэвис». Кинориум. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «Marion Davies - Biography». web.archive.org. 2008 թ․ մայիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «SEA CAPTAIN WED TO MARION DAVIES; Ex-Actress Protegee of Hearst Married in Surprise Service by Las Vegas Justice Hearst Kinship Disputed Hearst Agreement Discussed» (ամերիկյան անգլերեն). 1951 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «ДЭВИС Мэрион». persons-info.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Randolph & Marion - Форум по искусству и инвестициям в искусство». forum.artinvestment.ru. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերիոն Դևիս» հոդվածին։ |
|
- Հունվարի 3 ծնունդներ
- 1897 ծնունդներ
- Բրուքլինում ծնվածներ
- Սեպտեմբերի 22 մահեր
- 1961 մահեր
- Հոլիվուդ քաղաքում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- Ամերիկացի կինոարտադրողներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի մոդելներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Համր կինոյի դերասաններ
- Հոլիվուդյան դերասաններ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի
- Քաղցկեղից մահացածներ