Jump to content

Մերինդոլի կոտորած

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մերինդոլի կոտորած
սպանդ Խմբագրել Wikidata
ԵրկիրՖրանսիա Խմբագրել Wikidata
Աշխարհագրական կոորդինատներ43°45′24″N 5°12′14″E Խմբագրել Wikidata
Թվական1545 Խմբագրել Wikidata
ԹիրախՎալդենսներ Խմբագրել Wikidata
Քարտեզ

Մերինդոլի կոտորած (ֆր.՝ Massacre de Mérindol), իրադարձություն, որը տեղի է ունեցել 1545 թվականի գարնանը Լյուբերոնի լեռնաշղթայում, որը հրահանգվել էր Էկսի խորհրդարանի կողմից Լյուբերոնում բնակվող վալդենսների դեմ, որոնք միացել էին բողոքական եկեղեցուն։ Սա նախակարապետն էր հուգենոտյան պատերազմների, որոնք 15 տարի անց արնաքամ արեցին Ֆրանսիայի Թագավորությունը։ Հինգ օրվա ընթացքում կոտորվեց 3000 մարդ, ավերվեց Լուբերոնի 24 գյուղ, ներառյալ Մերինդոլը, մինչդեռ 670 մարդ ուղարկվեց Մարսել՝ թիապարտության։ Այն մանրամասնորեն հայտնի դարձավ մի քանի տարի անց՝ ի շնորհիվ Ֆրանսիայի թագավոր Հենրի II-ի կողմից պատվիրված և հրապարակված հետաքննության[1]։

Քաղաքական պատճառներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավետարանական եկեղեցու բողոքականներն իրենց հոգևորական առաքելությունն էին ծավալել Պրովանսում, Լյուբերոնում և Պիեմոնտում՝ շարունակական հարաբերություններ պահելով Բոհեմիայի և Շվեյցարիայի բողոքականների հետ: 1540 թվականին վալդեսները դատապարտվեցին Մերինդոլի հրամանագրով։ Բայց, նրանց աջակցության կարիքն ունենալով, Ֆրանցիսկոս I-ը, ի հեճուկս կայսր Կարլոս V-ին, ներման նամակներ ուղարկեց Պրովանսում կրոնական նկատառումներով հալածված բնակիչներին։

Սակայն 1545 թվականին Կարլոս V-ի գահից հեռանալը փոխեց իրավիճակը։ 1545 թվականի հունվարի 1-ին Ֆրանցիսկոս I-ը հրապարակեց Մերինդոլի վճիռը և հրամայեց խաչակրաց արշավանք իրականացնել Պրովանսի վալդենսների դեմ։ Ապրիլին Օպեդի տարածաշրջանի բարոն և Էքսի խորհրդարանի առաջին նախագահ Ժան Մեյները, կազմակերպեց հետապնդումներ Ջոզեֆ Ագուլի և թիապարտների գեներալ ու ֆրանսիական գահի դեսպան Անտուան ​​Էսկալինի (նաև հայտնի որպես Պաուլեն դե Լա Գարդ) հրամանատարությամբ, ուղևորվեցին Մարսելի նավահանգիստ Բուլոն-սյուր-Մերի մոտ՝ անգլիացիների դեմ կռվելու։

Բնակչության ջարդերը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտուան Էսկալենը Այմարը (մոտ 1498-1578) և նրա զորքերը հեռացան Մարսելից՝ վերացնելու բողոքական վալդեսներին, որոնք տեղակայված էին Պրովանսում։ Իր ենթակայության տակ ունենալով 2000 մարտիկ՝ նա արշավեց Մերինդոլ և դրա շրջակա գյուղեր։

Վալդեսների գյուղերը թալանվել են, տղամարդիկ սպանվել կամ ուղարկվել են թիապարտարան, կանայք խոշտանգվել են և սպանվել: Հողատարածքը բռնագրավվել, թալանված ապրանքը վաճառվել սկզբնականից տասն անգամ ցածր գնով, որպեսզի զինվորները վարձատրվեն։ Այդ արհավիրքները տարածվեցին նաև շրջակա տարածքներ։

Վալդեսների դիմադրության առաջնորդ Էուստաչ Մարոնն իր հենակետն ուներ Կաբրիերում (ներկայիս Կաբրիեր-դ'Ավինյոն), որն ավերվեց ապրիլի 19-ին, ինչպես և Լուբերոնի 23 այլ վալդեսական գյուղեր, կոտորվեցին բարոնի բանակի կողմից (23 գյուղ Մերինդոլի և Կաբրիերի հետ, ներառյալ Կաբրիերետը, Պեյպանը, Լամոտ Այգյուն, Սենտ Մարտան, Նիոն, Լակոստ, Լուրմարին, Վիեյլոր, Տրեսմին, Լաղուժ Դանտերոն, Ջանսոն): Այս հինգ օրերի ընթացքում ոչնչացվեց 3000 մարդ, 670 մարդ ուղարկվեց Լյուբերոն լեռան երկու կողմերում գտնվող թիապարտարանները: Բացի այդ ոչնչացվեց բերքը, նախիրները, իսկ անհայտ թվով գյուղացիներ մահացան սովից:

Այս կոտորածների արդյունքում Հռոմի Պապ Պետրոս Գ-ի բոլոր պատիվներով իր մոտ ընդունեց Պրովանսի խորհրդարանի նախագահ Ժան Մեյներին։

Երբ Ֆրանսիայի գահին բարձրացավ Հենրիխ II-ը, նա հետաքննություն սկսեց այս կոտորածի հետ կապված: Փարիզի խորհրդարանը դատապարտեց այդ դրամատիկ իրադարձության գլխավոր մեղավորներին, սակայն ավազակները և հարստացած խորհրդարանականները բոլորն էլ արդարացվեցին[2]։

Այս ջարդից փրկված վալդեսցիները միացան կալվինիստական ​​եկեղեցուն: Ոմանք ձեռք բերեցին Լյութերական կայսրության հողեր, որոնցից էր Մոնբելիարդը[3]։

Շատերը գաղթեցին հյուսիսային Աֆրիկա, Կոլումբիա՝ Դարիեն, որը ներկայիս Պանամայում է...

1560 թվականի փետրվարի 12-ին, կրոնական պատերազմների հենց սկզբում, Պաուլոն դե Մովանսը հավաքեց Պրովանսի 60 բողոքական եկեղեցիները ամբուազյան դավադրության շուրջ. երկու հազար մարդ անդամագրվեց հուգենոտյան կուսակցություն[2]: Մերինդոլը անվտանգ երկու վայրերից մեկն էր, մյուսը՝ Ֆորկալկիերը, որը շնորհվել էր Սեն Ժերմենի հրամանագրով Պրովանսի բողոքականներին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://archive.wikiwix.com/cache/index2.php?url=https%3A%2F%2Fbooks.google.com%2Fbooks%3Fid%3DrxnhNAEACAAJ#federation=archive.wikiwix.com&tab=url
  2. 2,0 2,1 Les guerres de religion. Արխիվացված օրիգինալից 2020-07-16. Վերցված է 2024-07-24-ին.{{cite book}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  3. «{Belfils] Histoire de la famille Belfils». archive.wikiwix.com. Վերցված է 2024-07-24-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Gabriel Audisio, Les Vaudois du Lubéron, Association d'études vaudoises et historiques du Lubéron, 1984.
  • Gabriel Audisio, Procès verbal d'un massacre : les Vaudois du Lubéron (avril 1545), Aix-en-Provence, 1992