Մետաֆիզիկական նկարչություն
Մետաֆիզիկական նկարչություն (իտալ.՝ Pittura metafisica), XX դարի սկզբի իտալական գեղանկարչության ուղղություն։ Մետաֆիզիկական նշանակում է ֆիզիկականից, իրականությունից այն կողմ։ Մետաֆիզիկական շարժումը սկիզբ է առել 1911 թվականին՝ Ջորջո դե Կիրիկոյի գլխավորությամբ։ Նրա գեղարվեստական աշխատանքները լույսի ու ստվերի սուր հակադրություններն էին, որոնք ունեին խորհրդավոր որակ. «նկարչություն, որը չի կարող տեսանելի լինել»[1]։
Ջորջո դե Կիրիկոն և խմբի ձևավորումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մետաֆիզիկական նկարչության նախահայր է հանդիսանում Ջորջո դե Կիրիկոն, ով՝ դեռևս իր Փարիզում գտնվելու ժամանակներից, 1913-1914 թվականներին, ստեղծեց քաղաքային ամայի կտավներ։ Սա ապագայում դառնալու էր մետաֆիզիկական նկարչության հիմնական բնորոշիչը։ Նրա՝ «Իտալիայի հրապարակները» շարքը ֆանտաստիկորեն ներկայացրեց իտալական դասական ճարտարապետությունը։ 1915 թվականին Իտալիան ներգրավվում է առաջին համաշխարհային պատերազմում և նկարիչը ստիպված էր վերադառնալ Ֆերարա, որտեղ սպասում էր մոբիլիզացիայի։ 1916 թվականին ձևավորում է մետաֆիզիկական նկարչության հետևորդների խումբ, երբ՝ Ֆերերայի հոսպիտալում Ջորջո դե Կիրիկոն հանդիպում է ֆուտուրիզմի հետ հարաբերությունները խզած Կառլո Կարայի, Ֆիլիպպո դե Պիզիսի և իր կրտսեր եղբայր Անդրեայի հետ, ով հանդես էր գալիս՝ Ալբերտո Սավինիո մականունով[2]։ 1920-ական թվականներին կարճ ժամանակով նրանց մի��նում է նաև Ջորջո Մորանդին[3]։
Գեղագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մետաֆիզիկական նկարչությունում փոխաբերությունն ու երազանքը, սովորական տրամաբանությունից դուրս ելքի համար, դառնում են հիմնական, իսկ առարկայի ճշգրիտ պատկերի և տարօրինակ մթնոլորտի հակադրությունն՝ իրական։
Մետաֆիզիկական շարժումը գեղանկարչությունում առաջացավ այս նոր մոտեցման հիման վրա, և 1916-1922 թվականներին «Valori Plastici» (Պլաստիկ արժեքներ) ամսագրի շուրջ միավորեց արվեստագետներին և գրողներին, որտեղ հրապարակված էին Կիրիկոյի և Սավինիոյի մի շարք աշխատանքներ՝ նվիրված մետաֆիզիկական նկարչությանը։ Իր՝ «Անադիոմեն» աշխատանքում, Ալբերտո Սավինիոն ձևակերպում է մետաֆիզիկական պոետիկայի երկու հիմնական կանոն. «ցնորականություն» և «հեգնանք»։
Երկու միտումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մետաֆիզիկական շարժման մեջ առանձնացվում են երկու միտումներ. առաջինը հատկապես հարսուստ է խորհրդանշական ու գրական իմաստներով և ռեմինեսցենցիաներով (Ջորջո դե Կիրիկո, Ալբերտո Սավինիո), երկրորդն առավել պակաս դոկտրինյորական է, բայց ավելի շատ հիմնված է գեղանկարչական երևակայությամբ (Կառլո Կարա, Ջորջո Մորանդի)։ Շարժումը չառաջացրեց ո՛չ իր դպրոցը, ո՛չ էլ որոշակի խումբ, դա ավելի շատ ֆուտուրիզմի արձագանք էր, նրա ճգնաժամի արտահայտությունը և հենց այդ առումով էլ ազդեցություն ունեցավ Իտալիայում, որտեղ, այդ ժամանակաշրջանում, նման գեղագիտություն օգտագործում էին որոշ այլ նկարիչներ։
Դպրոցի ավարտը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մետաֆիզիկական շարժումը արագորեն անհետացավ բեմից։ Այս ոճով վերջին նկարը դե Կիկիրոն նկարել է 1918 թվականին, Մորանդին՝ 1920 թվականին, Կարան՝ 1921: Սական մետաֆիզիկների շատ գաղափարներ վերցրել են սյուրռեալիզմի ներկայացուցիչները։ Մետաֆիզիկական նկարիչների աշխատանքները առավել լիարժեք ցուցադրված են միլանյան թանգարաններում և Յուկկերի, Տոնինելլիի, Մատտիոլիի մասնավոր հավաքածուներում, Լոնդոնի Ռոլանդ Պենրոուզի հավաքածուում, Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում, Չիկագոյի Գեղարվեստի ինստիտուտում, Ստոկհոլմի Ազգային թանգարանում և Վենետիկի Պոպպի Գուգենհեյմի ֆոնդում։
Մետաֆիզիկ նկարիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը](անգլ.)Ջորջիո դե Կիրիկո. Հոգիներն ազատվում են. Դե Կիրիկո և մետաֆիզիկական հեռանկար:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Conway Morris, Roderick, De Chirico: "Painting Landscapes of the Mind, International Herald Tribune, Feb 11 2007
- ↑ Cowling, Elizabeth; Mundy, Jennifer (1990). On Classic Ground: Picasso, Léger, de Chirico and the New Classicism 1910–1930. London: Tate Gallery. p. 52.
- ↑ Morandi, Giorgio (1988). Morandi. New York: Rizzoli. p. 141.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Герман, Михаил. Искусство первой половины XX века. Азбука. 2005.
- Грибоносова-Гребнева Е. Творчество К. С. Петрова-Водкина и «метафизическая живопись» // Искусствознание. 2. 99. С.372-401.
- Art of the 20 Century. Vol.I Taschen. 1998.