Jump to content

Մեճիտ Էոզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Մեճիտ Էոզի, գյուղաքաղաք (գյուղ) պատմական Փոքր Հայում, Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Մեճիտ Էոզիի գավառակում[1]։ Հանդիսանում էր գավառակի կնետրոն։

Հայ բնակչությունը գրեթե ամբողջությամբ բնաջնջվեց 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Փրկվեցին մի քանիսը, որոնք գաղթեցին Արևելյան Հայաստան։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ եղեռնի նախօրեին ուներ 200 տուն՝ 1800 հայ բնակչով։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, անասնապահություն, արհեստներն ու առևտուրն էր։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեճիտ Էոզին ուներ հայկական եկեղեցի։

Բնակավայրում գործում էր հայկական վարժարան[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Սեբաստիայի նահանգի Ամասիայի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 786