Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Մեղու Հայաստանի», հայկական քաղաքական, բանասիրական և առևտրային շաբաթաթերթ, որը 1873 թվականից հրատարակվել է որպես օրաթերթի։ Լույս է տեսել 1858-1886 թվականներին Թիֆլիս քաղաքում։ Խմբագիրներ՝ Ս․ Մանդինյան, Պ․ Սիմոնյան (1863 թ.-ից)։ Ունեցել է կղերապահպանողական, ուղղություն, պայքարել է «Հյուսիսափայլ»-ի և Մ․ Նալբանդյանի դեմ, սուր բանավեճերի մեջ է մտել «Մշակ»-ի և դրա խմբագրի հետ։ Երկրորդ խմբագրի օրոք դարձել է հայ ազգային-պահպանողական հոսանքի գաղափարախոսը, քննադատել ցարիզմի ազգաձուլման քաղաքականությունը։ Այդ շրջանում տպագրել է Նալբանդյանի, Ռափայել Պատկանյանի, Ղազարոս Աղայանի, Գաբրիել Սունդուկյանի, Մուրացանի, Վիկտոր Հյուգոյի, Շանդոր Պետեֆիի և այլոց գործերը։ Պարբերականին աշխատակցել են Ա․ Հայկունին, Ծերենցը և այլք[1][2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 452)։
|
Ստեղծագործությունների տեքստ | |
---|
|