Մեծ և բարի հսկան (ֆիլմ)
«Մեծ և բարի հսկան» (անգլ.՝ The BFG), ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի ընտանեկան արկածային ֆիլմը` ֆենտեզի ժանրում` հիմնված Ռոնալդ Դալյի համանուն վեպի վրա։ Ֆիլմի նկարահանման աշխատանքները սկսվել են 2015 թվականի մարտի 23-ին։ Ֆիլմի արտադրությամբ զբաղվել են Walt Disney Pictures, DreamWorks Pictures (տիտրերում նշված չէ)[22], Amblin Entertainment և Walden Media ընկերությունները։ Պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի մայիսի 14-ին Կաննի կինոփառատոնում։ Ֆիլմը վարձույթ է դուրս եկել Disney Digital 3D և RealD 3D ձևաչափերով, 2016 թվականի հունիսի 30-ին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոֆին (Ռուբի Բարնհիլ) դառնում է ՄԲՀ անունով հսկայի (Մարկ Ռայլենս) ընկերը, և նրանք միասին ուղևորվում են արկածների մեջ, չար մարդակեր-հսկաներին պատժելու նպատակով, որոնք հարձակվում էին մարդկանց աշխարհի վրա։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարկ Ռայլենս - Մեծ ու Բարի Հսկա (ՄԲՀ)
- Ռուբի Բարնհիլ - Սոֆի
- Պենելոպա Ուիլթոն - Թագուհի Եղիսաբեթ II[23]
- Ռեբեկա Հոլ - Մերի
- Բիլ Հեյդեր - Հսկա (անգլ.՝ Bloodbottler)
- Ջեմեյն Կլեմենտ - Հսկա (անգլ.՝ Fleshlumpeater)
- Ռեյֆ Սփոլ - պարոն Թիբս
- Մայքլ Դևիդ Ադամթուեյթ - Հսկա (անգլ.՝ Butcher Boy)
- Դենիել Բեյկոն - Հսկա (անգլ.՝ Bonecruncher)
- Քրիս Գիբս - Հսկա (անգլ.՝ Gizzardgulper)
- Ադամ Գոդլի - Հսկա (անգլ.՝ Manhugger)
- Ջոնաթան Հոլմս - Հսկա (անգլ.՝ Childchewer)
- Փոլ Մոնիզ դե Սա - Հսկա (անգլ.՝ Meatdripper)
- Օլաֆուր Օլաֆսոն - Հսկա (անգլ.՝ Maidmasher)
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրոդյուսերներ Ֆրենկ Մարշալը եւ Քեթլին Քենեդին 1991 թվականին սկսեցին «Մեծ և բարի հսկան» վեպի մեծաբյուջե էկրանավորման արտադրությունը` Paramount Pictures-ի հետ միասին[24]։ Ռոբին Սվայկորդ և Նիկոլաս Կազան սցենարիստների ընտանեկան զույգը 1998 թվականին մշակեց ադապտացիայի սցենարը, գլխավոր դերի թեկնածուն Ռոբին Ուիլյամսն էր[25]։ 2001 թվականին այդ սցենարը արտագրվեց Գվեն Լուրիի կողմից, որը հանդիպեց Դալյի դրական գնահատականին[26]։
2011 թվականի սեպտեմբերին DreamWorks-ը հայտարարեց, որ իրենք ստացել են գրքի էկրանավորման իրավունքները։ Քենեդին և Մարշալը դարձան պրոդյուսերներ, իսկ սցենարիստ Մելիսա Մեթիսոնը ադապտացրեց պատմությունը[27]։ 2014 թվականի ապրիլին հայտարարվեց, որ Սթիվեն Սփիլբերգը կլինի ֆիլմի ռեժիսորը, իսկ նկարահանումները կսկսվեն 2015 թվականին, և DreamWorks-ը կթողարկի այն 2016 թվականին[28]։ Ջոն Մեդենը ավելի վաղ ներկայացվել էր որպես ռեժիսոր, բայց այժմ նշված է որպես գործադիր պրոդյուսեր Մայքլ Սիգելի հետ[29]։ Սփիլբերգը հայտարարությունում նշեց ««Մեծ և բարի հսկան» հիացրել է ընտանիքներին և նրանց երեխաներին ավելի քան երեք տասնամյակ։ Մեզ համար մեծ պատիվ է, որ Ռոնալդ Դալյը վստահել է մեզ այս դասական պատմությունը»[30]։ 2015 թվականի մարտին Walden Media-ն համաձայնվեց ֆինանսավորել և պրոդյուսավորել ֆիլմը [31]: 2015 թվականի ապրիլին Walt Disney Studios-ը, որն արդեն համաձայնվել էր արտադրել ֆիլմը իր դուստր Touchstone Pictures-ի անունից, միացավ ֆիլմին որպես պրոդյուսեր և ֆինանսավորող և ֆիլմի արտադրությունը Touchstone-ից փոխանցեց իրեն[32]։ Հետևաբար` «Մեծ և բարի հսկան» Սփիլբերգի առաջին ֆիլմն է Disney ապրանքանիշի ներքո, չնայած, որ նա ավելի վաղ պրոդյուսերավորել է ստուդիայի մի քանի ֆիլմեր[33]։ Բացի այդ, DreamWorks-ը նշված չէ ոչ ֆիլմում, ոչ մարքեթինգում, և դրա փոխարեն ներկայացված է Սփիլբերգի պրոդյուսերական ընկերությունը` Amblin Entertainment[34]:
Քասթինգ
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի հոկտեմբերի 27-ին ֆիլմի գլխավոր հերոսի կերպարի համար ընտրվեց Մարկ Ռայլենսը։ Սփիլբերգը մեկնաբանել է այս ընտրությունը. «Մարկ Ռայլենսը տրանսֆորմացիոն դերասան է։ Ես շատ ուրախ եմ և հուզված, որ Մարկը մեզ հետ կմեկնի Հսկաների աշխարհ։ Մինչ օրս ամեն ինչ իր կարիերայի մեջ հանդիսանում է տղամարդկային ընտրություն, ես զգացված եմ, որ նա ընտրեց "Մեծ և բարի հսկան" որպես իր հաջորդ դեր»[35][36][37]։
2014 թվականի նոյեմբերի կեսերին տեղեկացվեց, որ Lower Peover դպրոցի տասնամյա աշակերտուհի Ռուբի Բարնհիլը մասնակցել է դերի լսումներին և ստիպված է եղել սովորել վեց էջ որբացած Սոֆիի երկխոսություններից։ Երկար փնտրտուքներից հետո, դեկտեմբերի 16-ին ռեժիսորը տասնամյա Բարնհիլին վերցրեց Սոֆիի դերի համար, որի առիթով նա ասել է. «Իմ բախտն աննկարագրելիորեն բերել է և ես շատ ուրախ եմ»։ Սփիլբերգը հայտարարել է, որ նրանք հայտնաբերել են հրաշալի Սոֆիի՝ ի դեմս Ռուբի Բարնհիլի։
Նկարահանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարահանումները սկսվել են 2015 թվականի մարտի 23-ին Վանկուվերում[38] և ավարտվել 2015 թվականի հունիսի 12-ին[39]։ Ֆիլմի վիզուալ էֆեկտներով զբաղվել է Weta Digital-ը[40]։
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]The BFG | ||||
---|---|---|---|---|
Ջոն Ուիլյամսի սաունդթրեք | ||||
Թողարկված | հուլիսի 1, 2016 | |||
Ձայնագրված | 2016 | |||
Ժանր | ֆիլմի սաունդռեք | |||
Տևողություն | 64:33 | |||
Լեյբլ | Walt Disney | |||
Պրոդյուսեր | Ջոն Ուիլյամս | |||
Ջոն Ուիլյամսի ալբոմների ժամանակագրություն | ||||
|
Ֆիլմի երաժշտությունը գրել է Ջոն Ուիլյամսը.
# | Անվանում | Տևողություն |
---|---|---|
1. | «Overture» | 1:18 |
2. | «The Witching Hour» | 4:41 |
3. | «To Giant Country» | 2:33 |
4. | «Dream Country» | 10:10 |
5. | «Sophie's Nightmare» | 1:57 |
6. | «Building Trust» | 3:25 |
7. | «Fleshlumpeater» | 1:37 |
8. | «Dream Jars» | 3:30 |
9. | «Frolic» | 1:44 |
10. | «Blowing Dreams» | 3:46 |
11. | «Snorting and Sniffing» | 2:13 |
12. | «Sophie's Future» | 2:30 |
13. | «There Was a Boy» | 3:30 |
14. | «The Queen's Dream» | 3:08 |
15. | «The Boy's Drawings» | 3:05 |
16. | «Meeting the Queen» | 3:00 |
17. | «Giants Netted» | 2:03 |
18. | «Finale» | 2:14 |
19. | «Sophie and the BFG» | 8:09 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 1,28 1,29 1,30 1,31 1,32 1,33 1,34 1,35 1,36 1,37 1,38 1,39 1,40 1,41 1,42 The BFG Press Kit
- ↑ 2,0 2,1 The BFG Project Profile — Walt Disney Pictures.
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.imdb.com/title/tt3691740/
- ↑ http://www.metacritic.com/movie/the-bfg
- ↑ 5,0 5,1 5,2 Weinstein J. L. DreamWorks Is Still Buying — Picks Up Roald Dahl's ‘BFG’ (Exclusive) // TheWrap — 2011.
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 http://www.filmaffinity.com/en/film859120.html
- ↑ http://www.filmstarts.de/kritiken/197814.html
- ↑ Kinopolis (գերմ.) — 1905.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Gimeno S. 'Mi amigo el gigante': Amistad y fantasía en el tráiler final en español de lo último de Spielberg (իսպ.) // SensaCine — 2016.
- ↑ http://www.imdb.com/title/tt3691740/releaseinfo
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ Masters K., Ford R. Steven Spielberg to Direct Roald Dahl Adaptation 'BFG' (Exclusive) // The Hollywood Reporter / J. Min — LA: Penske Media Corporation, 2014. — ISSN 0018-3660
- ↑ Mike Fleming Jr. Mark Rylance To Play ‘The BFG’ In Roald Dahl Adaptation By Steven Spielberg // Deadline Hollywood — 2014.
- ↑ http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=197814.html
- ↑ Steven Spielberg Casts 10-Year-Old Ruby Barnhill as Lead in ‘The BFG’ // TheWrap — 2014.
- ↑ 17,0 17,1 17,2 17,3 17,4 17,5 17,6 http://www.bbfc.co.uk/releases/bfg-film
- ↑ 18,00 18,01 18,02 18,03 18,04 18,05 18,06 18,07 18,08 18,09 18,10 18,11 18,12 18,13 18,14 18,15 18,16 18,17 18,18 18,19 18,20 18,21 18,22 http://www.imdb.com/title/tt3691740/fullcredits
- ↑ 19,0 19,1 19,2 19,3 Rainey J. Steven Spielberg Takes First Directing Turn With Walt Disney Studios // Variety — New York, Los Angeles, CA: Variety Media, Penske Media Corp., 2015. — ISSN 0042-2738
- ↑ http://www.festival-cannes.com/en/films/the-bfg
- ↑ 21,0 21,1 21,2 http://www.boxofficemojo.com/movies/?id=bfg.htm
- ↑ Кинокомпания Dreamworks SKG может сменить название
- ↑ Fleming Jr, Mike (2015 թ․ ապրիլի 13). «Disney Signs On To Co-Fi Steven Spielberg's 'The BFG'». Deadline.com. Վերցված է 2015 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ Glenn Whipp (2009 թ․ փետրվարի 17). «Frank Marshall focuses on practical». Variety. Վերցված է 2015 թ․ մարտի 18-ին.
- ↑ Staff (1998 թ․ հոկտեմբերի 22). «'Husband' vows renewed; doc on saint set». Variety. Վերցված է 2015 թ․ մարտի 18-ին.
- ↑ Dana Harris (2002 թ․ փետրվարի 27). «Lurie back to book for 'Chocolate' pic». Վերցված է 2015 թ․ մարտի 18-ին.
- ↑ Weinstein, Joshua L. (2011 թ․ սեպտեմբերի 24). «DreamWorks Is Still Buying – Picks Up Roald Dahl's 'BFG' (Exclusive)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ Bullock, Paul (2014 թ․ ապրիլի 26). «Steven Spielberg to direct The BFG». Վերցված է 2014 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ Kroll, Justin. «Steven Spielberg to Direct Roald Dahl's 'The BFG,' Will Shoot Tom Hanks Thriller First». Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ «Steven Spielberg to direct BFG film from Roald Dahl book».
- ↑ «Steven Spielberg's 'The BFG' Takes Giant Step Forward As Walden Comes Aboard». Deadline. 2015 թ․ մարտի 5. Վերցված է 2015 թ․ մարտի 6-ին.
- ↑ Rainey, James. «Steven Spielberg Takes First Directing Turn With Walt Disney Studios». Variety. Վերցված է 2015 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ Ford, Rebecca (2015 թ․ ապրիլի 13). «Disney Joins Steven Spielberg's 'BFG'». The Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ McClintock, Pamela (2015 թ․ սեպտեմբերի 24). «Will Steven Spielberg Drop the DreamWorks Name?». The Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ «Mark Rylance to be Spielberg's BFG». the Guardian. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ Tatiana Siegel (2014 թ․ հոկտեմբերի 27). «Three-Time Tony Winner Mark Rylance Nabs Lead in Steven Spielberg's 'The BFG'». The Hollywood Reporter. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ Breznican, Anthony (2016 թ․ փետրվարի 3). «Meet Mark Rylance, the Oscar contender who's never himself unless he's someone else». Entertainment Weekly. Վերցված է 2016 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «On the Set for 3/23/15: Ryan Reynolds Starts Shooting 'Deadpool', Chloë Grace Moretz Begins 'November Criminal' & More». ssninsider.com. 2015 թ․ մարտի 23. Վերցված է 2015 թ․ մարտի 23-ին.
- ↑ Bullock, Paul (2015 թ․ հունիսի 13). «Frank Marshall tweets from last day of BFG shoot». fromdirectorstevenspielberg.tumblr.com. Վերցված է 2015 թ․ հունիսի 18-ին.
- ↑ Ritman, Alex (2015 թ․ հունիսի 22). «CineEurope: Steven Spielberg Talks 'BFG' Filming». The Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ և բարի հսկան (ֆիլմ)» հոդվածին։ |
|
- Վանկուվերում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Ալբոմներ այբբենական կարգով
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2010-ականների բրիտանական ֆիլմեր
- 2010-ականների ֆենտեզի ֆիլմեր
- 2016 ֆիլմեր
- Amblin Entertainment ֆիլմեր
- IMAX ֆիլմեր
- Walt Disney Pictures ֆիլմեր
- Ամերիկյան արկածային ֆիլմեր
- Ամերիկյան եռաչափ ֆիլմեր
- Ամերիկյան ֆենտեզի արկածային ֆիլմեր
- Բրիտանական վեպերի էկրանավորումներ
- Սթիվեն Սփիլբերգի ֆիլմեր
- Ֆիլմեր ընկերության մասին
- Ֆիլմեր որբերի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոնդոնում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1982 թվականին