Jump to content

Մեծ գիսաստղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1577 թվականի մեծ գիսաստղը, փորագրություն փայտի վրա, Պրահա

Մեծ գիսաստղ, գիսաստղ, որը պայծառության պատճառով լավ տեսանելի է եղել երկնքում։ Չկա պաշտոնական ընդունված սահմանում այս մարմինների համար, սովորաբար այս անվանումը տալիս են գիսաստղերին, որոնք նման են Հալլեյի գիսաստղին, որոնք այնքան պայծառ էին, որ տեսանելի էին դարձել սովորական դիտարկողների համար, ովքեր հատուկ չէին փնտրում նրանց, ինչպես նաև հայտնի են դարձել ոչ գիտական շրջաններում։ Մեծ գիսաստղերը հազվագյուտ են, միջինում այսպիսի գիսաստղ է հայտնվում մեկ անգամ ամեն տասնամյակում։ Չնայած գիսաստղերը սովորաբար անվանվում են իրենց հայտնաբերողների անուններով, մեծ գիսաստղերը երբեմն անվանում են ".... թվականի մեծ գիսաստղ", սկզբում դնելով նրանց հայտնության տարին։

Առաջացման պատճառներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
1680 թվականի մեծ գիսաստղ

Գիսաստղերի հիմնական մասը երբեք չեն դառնում այնքան պայծառ, որպեսզի տեսանելի դառնան անզեն աչքով, և հիմնականում անցնում են ներքին Արեգակնային համակարգով առանց նկատվելու ոչ-աստղագետների կողմից։ Այնուամենայնիվ, երբեմն գիսաստղերը դառնում են այնքան պայծառ, որպեսզի տեսանելի լինեն անզեն աչքով, իսկ ավելի հազվադեպ դրանք դառնում են ավելի պայծառ, քան ամենապայծառ աստղերն են։ Այս երևույթի ի հայտ գալու համար անհրաժեշտ է, որպեսզի. գիսատղը ունենա մեծ և ակտիվ միջուկ, անցնի իր պերիհելիում Արեգակն բավականաչափ մոտ դիրքում, և լինի Երկրին բավականաչափ մոտ։ Ցանկացած գիսաստղ որը կբավարարի այս բոլոր պահանջներին, միանշանակ կդառնա նշանակալի։ Երբեմն այս պայմաններին ոչ ամբողջապես բավարարող գիսաստղը դեռևս կարող է դառնալ նշանակալի և անվանվել մեծ։ Օրինակ Հեյլ-Բոպպի գիսաստղը ուներ չափազանց մեծ ու ակտիվ միջուկ, սակայն անցավ Արեգակից բավականին հեռու տարածության վրա, չնայած այդ հանգամանքին, այն դարձավ չափազանց նկատելի ու հանրաճանաչ։ Նմանապեա, Հյակուտակե գիսաստղը իրականում փոքր էր, սակայն դարձավ բավայկանին պայծառ, քանի որ անցավ Երկրին չափազանց մոտ։

Չափեր և միջուկի ակտիվություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիսաստղի միջուկի չափերը տատանվում են մի քանի մետր��ց մինչև մի քանի կիլոմետր։ Երբ նրանք մոտենում են Արեգակին, նրա կողմից տաքացման հետևանքով մեծ քանակությամբ գազ և փոշի է արտանետվում միջուկից։ Գիսաստղի պայծառության կարևոր պայմանն է, թէ որքան մեծ և որքան ակտիվ է նրա միջուկը։ Արեգակի մոտով մի քանի անցումներից հետո գիսաստղի միջուկում պարունակվող ցնդող նյութերը աստիճանաբար սպառվում են, և հետևաբար գիսաստղի պայծառությունը ավելի ու ավելի պակասում է ամեն անցման հետ մեկտեղ։

2007 թվականի հոկտեմբերի 23-24 17P/Հոլմս գիսաստղը անսպասելիորեն արտանետեց մեծ քանակով ցնդող նյութեր, ինչը դարձրեց այն չափազանց պայծառ և տեսանելի անզեն աչքի համար։ Նրա տեսանելի աստղային մեծությունը աճեց 17-ից մինչև մոտ 2,8 ընդամենը 42 ժամում։ Այս ամենը ժամանակավորապես դարձրեց այս գիսատղը ամենամեծ մարմինը Արեգակնային համակարգում չնայած այն բանին, որ նրա միջուկը ունի ընդամենը 3.4 կմ տրամագծով չափ։

Մոտ պերիհելիով անցում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարզ անդրադարձնող մարմնի պայծառությունը տատանվում է նրա Արեգակից հեռավորության հակառակ քառակուսու օրենքով։ Այսինքն, եթե մարմնի հեռավորությունը Արեգակից կիսով չափ պակասում է, նրա պայծառությունը աճում է չորս անգամ։ Այնուամենայնիվ, գիսաստղերը իրենց պահում են այլ կերպ, քանի որ նրանք արտանետում են մեծ քանակով գազեր, որոնք իրենց հերթին սկսում են անդրադարձնել լույսը, ինչպես նաև կարող են նաև ֆլուորեսցենցեն։ Նրանց պայծառույթունը աճում է տարածության պակասեցման հակառակ խորանարդ անգամ, այսինքն, եթե տարածությունը կրճատվում է կեսով, պայծառությունը աճում է ութ անգամ։

Սա նշանակում է, որ գիսաստղը իր պայծառության առավելագույն արժեքին է հասնում Արեգակին ամենամոտ կետում։ Գիսաստղերի մեծամասնության մոտ նրանց պերիհելին ընկնում է Երկրի ուղեծրից դուրս, և ցանկացած գիսաստղ, որը մոտենում է Արեգակին ավելին քան 0,5 ա. մ. ունի շատ մեծ հավանականություն դառնալու մեծ գիսաստղ։

Երկրին մոտ անցում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հալլեյի գիսաստղի 1986 թվականի հայտնությունը

Որպեսզի գիսաստղը դառնա նկատելի և նշանակալի, այն պետք է նաև անցնի Երկրից մոտ տարածության վրա, օրինակ Հալլեյի գիսաստղը սովորաբար չափազանց պայծառ է երբ անցնում է ներքին Արեգակնային համակարգով ամեն յոթանասուն վեց տարին, սակայն 1986 թվականի նրա հայտնության ժամանակ այն անցավ Երկրից թերևս ամենամեծ հնարավոր հեռավորության վրա։ Գիսաստղը դարձավ տեսանելի անզեն աչքով, սակայն այդպես էլ նշանակալի չէր։ Մյուս կողմից, չափազանց փոքր և թույլ Հյակուտակե գիսաստղը (C/1996 B2) դարձավ չափազանց պայծառ և նշանակալի Երկրին չափազանց մոտ անցման ժամանակ, 1996 թվականի մարտին։ Այս անցումը այս պահին Երկրին ամենամոտ գրանցված գիսաստղի անցումնե էր։

Մեծ գիսաստղերի ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անցած երկու հազարամյակների մեծ գիսաստղերը (2013 թվականի դեկտեմբերի դրությամբ).

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Էֆորուսի նկարագրած ձմեռային գիսաստղը
  2. 2,0 2,1 2,2 2,3 Donald K. Yeomans (2007 թ․ ապրիլ). «Great Comets in History». Jet Propulsion Laboratory/California Institute of Technology (Solar System Dynamics). Վերցված է 2011 թ․ փետրվարի 2-ին.
  3. Ramsey, John T.; Licht, A. Lewis (1997), The Comet of 44 B.C. and Caesar's Funeral Games, Atlanta, ISBN 0-7885-0273-5 {{citation}}: Unknown parameter |lastauthoramp= ignored (|name-list-style= suggested) (օգնություն)CS1 սպաս․ location missing publisher (link).
  4. The Living Age, Volume 58. Lithotypod by Cowlea and Company, IT Washington St., Boston. Press of Geo. C. Rand & Avery. 1858. էջ 879.
  5. Vsekhsvyatsky, S. K. (1958). Physical Characteristics of Comets. Moscow: Fizmatgiz. էջ 102.
  6. Bortle, J., «The Bright Comet Chronicles», harvard.edu, Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 18-ին

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]