Մեծ ավազանի անապատ
Մեծ ավազանի անապատ | |
---|---|
Տեսակ | անապատ և WWF ecoregion? |
Երկիր | ԱՄՆ |
Վարչատարածք | Կալիֆոռնիա, Նևադա, Օրեգոն և Յուտա |
Մեծ ավազանի անապատ (անգլ.՝ Great Basin Desert), ԱՄՆ-ի ամենամեծ անապատներից մեկն է, որը զբաղեցնում է 190,000 քառակուսի մղոն տարածք։ Արևմուտքում սահմանակից է Սիերա-Նևադայի լեռնաշղթային, արևելքում՝ Ժայռոտ լեռներին, հյուսիսում՝ Կոլումբիայի սարահարթին և հարավում՝ Մոհավե և Սոնորա անապատին։ Ի տարբերություն Մոհավեի և Սոնորի, Մեծ ավազանի անապատը «չունի բավարար քանակությամբ կրեոզոտ թփեր», ինչպես դա նկարագրեց Ռոբերտ Ջ. Մաքեյը 1986 թվականին իր աշխատության մեջ նվիրված Մեծ ավազանի թփերի անապատի և «կրեոզոտ թփերի անապատների» միջև եղած տարբերություններին[1][2]։ Անապատի տարածքում տեղումները տատանվում են տարեկան 7-ից 12 դույմի միջակայքում։
Մեծ ավազանի անապատն իր մեջ ներառում է մի քանի չորային շրջաններ՝ լարրեա եռատամ փշոտ թփի պակասով, ինչպիսիք են Չալֆանտ, Համմիլ, Բենտոն, Քվինն հովիտները։ Ընդհակառակը՝ Պանամինտ, Սալինե, Էվրիկայի հովիտներում կրեոզոտ թուփը աճում է, ի տարբերություն Խոր աղբյուրների անապատային հովտի, որը պարունակում է Մեծ ավազանի անապատի մի մասը[1][2]։
Մեծ ավազանի անապատը ցուրտ անապատ է[3] դեպի արևմուտք գտնվող Սիեռա Նևադա լեռների պատճառով առաջացած «անձրևային ստվերի» հետևանքով։ Գերակշռող բուսականությունն է թալը և օշինդրը[4]։
Էկոտոնը, որը գտնվում է Մոհավի անապատի հյուսիսում, կրեոզոտ թփի բնակության վայրի սահմանն է, ինչպես նաև Մեծ ավազանի թփուտային տափաստանի էկոլոգիական շրջանների հարավային եզրը և Կենտրոնական ավազանը և լեռնաշղթան[1]։ Այս էկոտոնը բնութագրվում է բարձրության բարձրացմամբ, ավելի բարձր բարձրության վրա ջերմաստիճանի իջեցմամբ և տեղումների մեծ քանակով («անձրևի ստվեր»-ի ազդեցությունն ավելի թույլ է ավելի բարձր լայնություններում)[1].
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 J. Robert Macey The Biogeography of a Herpetofaunal Transition Between the Great Basin and Mojave Deserts. — С. 119. Архивировано из первоисточника 27 ապրիլի 2012.
- ↑ 2,0 2,1 Banta, Benjamin H.; Tanner, Wilmer W. …Herpetological Studies in the Great Basin…(անգլ.). — 1964.
- ↑ «Deserts - Great Basin National Park». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 13-ին. «The Great Basin Desert is the only "cold" desert in the country, where most precipitation falls in the form of snow»
- ↑ Trimble, Stephen The Sagebrush Ocean: A Natural History of the Great Basin. — 1999. — ISBN 0-87417-343-4
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Служба национальных парков США. «Deserts - Great Basin National Park» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 17-ին.
- Агентство защиты окружающей среды США. «Western Ecology Division | US EPA» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 17-ին.