Մեծ Պորտուգալիա
Մեծ Պորտուգալիա (պորտ.՝ Portugaliza), իրրեդենտիստական քաղաքական հայեցակարգ, որն առաջարկվում է որոշ պորտուգալացի ազգայնականների կողմից և ենթադրում է պատմամշակութային առումով մոտ գտնվող տարածքների միավորումը Պորտուգալիային, սակայն այդ տարածքները պետք է գտնվեն երկրի սահմաններից դուրս։ Օրինակ՝ Գալիսիան, ինչպես նաև Օլիվենսներն և Իսպանիայի, Պորտուգալիայի սահմանային մի շարք գյուղեր, որոնց բնակիչները խոսում են տարբեր գալիսիական-պորտուգալական բարբառներով, ինչպիսիք է Ֆալա Դե Շալիման[1][2][3]։
Նախադրյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պորտուգալիան երկար և ամուր պատմամշակութային կապեր ունի Գալիսիայի հետ։ Դա պայմանավորված է նրանով, որ 1143 թվականին անկախացած Պորտուգալիայի վարչաշրջանը նախկինում Գալիսիայի Թագավորության կազմում էր։
Պորտուգալիան դարձավ անկախ թագավորություն, իսկ ժամանակի ընթացքում դարձել է գաղութային կայսրություններ, մինչդեռ Գալիսիան կորցրեց ինքնիշխանությունը և մտավ Իսպանիայի կազմի մեջ, որի մի մասը մինչ օրս ունի ինքնավար համայնքի կարգավիճակ։
Այնուամենայնիվ, չնայած գրեթե հազարամյա առանձին գոյությանը, Պորտուգալիայի և Գալիսիայի բնակչությունը պահպանում է ընդհանուր մշակութային ինքնությունը։ Կարևոր է նշել, որ պորտուգալերեն և գալիսերեն լեզուները շատ նման են, գալիսերեն-պորտուգալերեն ընդհանուր ծագում ունեն և բաժանվել են միայն XV դարում[4]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Galiza e Portugal: Umha ou duas naçons?(չաշխատող հղում), por José Manuel Barbosa.
- ↑ Página da Comissom Lingüística da Associaçom Galega da Língua (CL-AGAL).
- ↑ O que é o Reintegracionismo?.
- ↑ Portal galego da língua. Fernando Corredoira: «O português deu-me uma experiência de 'normalidade' e de variedade na nossa língua», 22 de julho 2011.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Revista Portugaliza — Revista de Informação e Cultural e Científica
- AGAL — Associação Galega da Lingua
- Portal Galego da Língua
|