Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1907/1908 մրցաշրջանի Մեծ Բրիտանիայի տնային առաջնությունը բրիտանական ազգային հավաքականների միջև անցկացված քսանհինգերորդ մրցաշարն էր։
Մրցաշարը մեկնարկեց Իռլանդիա- Անգլիա խաղով, որում անգլիացիները հաղթեցին 3-1 հաշվով։ Սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթելով ուելսցիներին, անգլիացիներին հավասարվեցին շոտլանդացիները։ Ապա շոտլանդացիները խոշոր հաշվով հաղթեցին իռլանդացիներին, իսկ անգլիացիները՝ ուելսցիներին։ Նախավերջին խաղում իռլանդացիները հաղթեցին ուելսցիներին և գրավեցին երրորդ տեղը։
Ավանդույթի համաձայն, մրցաշարի ելքը պիտի վճռվեր Շոտլանդիա- Անգլիա խաղում։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի, ինչը երկու թիմերին էլ պարգևեց չեմպիոնի տիտղոս։
Մրցաշարից հետո Անգլիայի հավաքականը շրջագայեց կենտրոնական Եվրոպայում՝ խաղալով Ավստրիայի, Հունգարիայի և Բոհեմիայի հավաքականների դեմ։ Սա բրիտանական հավաքականի առաջին խաղերն էին ոչ բրիտանական թիմերի դեմ, ինչին հաջորդեց հաղթանակը 1908 թ. Լոնդոնում կայացած օլիմպիական խաղերում։
Խ = Խաղ; Հ = Հաղթանակ; Ո = Ոչ-ոքի; Պ = Պարտություն; ԽԳ = Խփած Գնդակ; ԲԳ = Բաց Թողած Գնդակ; ԳՏ = Գնդակների Տարբերություն; Մ = Միավոր
Աղբյուր.
Հաղթանակի համար շնորհվում էր 2 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1։
|
---|
| Մրցող հավաքականներ | |
---|
| Մրցաշրջաններ | |
---|
|