Jump to content

Մելիք Գարայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մելիք Գարայան
Ծնվել էսեպտեմբերի 18, 1938(1938-09-18) (86 տարեկան)
Կոստանդնուպոլիս, Թուրքիա
Մասնագիտություներաժիշտ, կոմպոզիտոր և մանկավարժ

Մելիք Հայկի Գարայան (սեպտեմբերի 18, 1938(1938-09-18), Կոստանդնուպոլիս, Թուրքիա), հայ երաժիշտ, կոմպոզիտոր, մանկավարժ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մելիք Գարայանը ծնվել է Կոստանդնուպոլիս քաղաքում, 1938 թվականի սեպտեմբերի 18-ին։

15 տարեկանից հաճախել է կոնսերվատորիա։ 1957 թվականին հաստատվել է Սանտյագո քաղաքում, որտեղ 10 տարի սովորել է տեղի համալսարանի երաժշտության բաժնում (տեսություն, կոմպոզիցիա, երգեհոն, ղեկավարներ՝ Կ. Բոտտո Վալլարինո, Գ. Շմիդտ)։ 1974 թվականին տեղափոխվել է Վիեննա, հրավիրվել Զալցբուրգի «Մոցարտեում» երաժշտական ակադեմիա՝ դասախոսություններ կարդալու լատինամերիկյան երաժշտության մասին։ Հետագայում դասավանդել է սոլֆեջջո, հարմոնիա, պոլիֆոնիա։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտի գործերից հայտնի է «Էլեգիան»՝ ձայնի և կամերային նվագախմբի համար, որտեղ համադրված են իսպանական երաժշտալեզվի և հայկական հնչերանգների տարրեր։ «Աբստրակտ երգերը»՝ ձայնի և ֆլեյտայի համար, կառուցված են սիլլաբների (տրամաբանության և լեզվամտածողության արտահայտման ձև) վրա, որտեղ կարևորվում է կարճ մտահանգումը (սիլլոգիզմ)։

Մելիք Գարայանը նաև խմբերգեր («Երգեր», Պ. Ներուդայի խոսքերով), երկեր՝ կամերային, լարային նվագախմբերի համար[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայ երաժշտության հանրագիտարան. Երևան: «Հայկական հանրագիտարան. հրատարակչություն»,. 2019. էջ 142. {{cite book}}: Text "Գիտահրատարակչական խորհուրդ՝ Հ. Մ. Այվազյան (գլխ. խմբագիր) և ուրիշներ" ignored (օգնություն)CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։