Jump to content

Մեդիսոն Ուիլսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեդիսոն Ուիլսոն
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Ամբողջական անուն՝անգլ.՝ Madison Maree Wilson[1]
Մասնագիտացում՝լողորդ
Երկիր՝ Ավստրալիա
Ծննդյան ամսաթիվ՝մայիսի 31, 1994(1994-05-31)[2] (30 տարեկան)
Ծննդավայր՝Roma
Ակումբ՝LA Current?
Հասակ՝1,79 մետր
Քաշ՝61 կիլոգրամ

Մեդիսոն Ուիլսոն (անգլ.՝ Madison Maree Wilson, մայիսի 31, 1994(1994-05-31)[2], Roma), ավստրալիացի լողորդ, որը մասնագիտացած է թիկնալողում և ազատ ոճում։ Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն և աշխարհի եռակի չեմպիոն։ Օլիմպիական խաղերի արծաթե (2016) և բրոնզե (2020) մեդալակիր։ Ամառային Ունիվերսիադայի հաղթող և մեդալակիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազանում կայացած ամառային Ունիվերսիադայում Մեդիսոն Ուիլսոնը նվաճել է երեք մեդալ՝ ոսկե՝ 200 մետր և 2 բրոնզ՝ 100 և 50 մետր մրցատարածություններում[3]։

Ուիլսոնը 2014 թվականին Դոհայում կայացած կարճ ջրում աշխարհի առաջնությունում նվաճել է երկու մեդալ փոխանցումալողի թիմերի կազմում։ Նա դարձել է արծաթե մեդալակիր 4×100 մ ազատ ոճով փոխանցումալողում և բրոնզե մեդալակիր 4×200 ազատ ոճով փոխանցումալողում[4]։

2015 թվականի ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում Ուիլսոնը Կազանում նվաճել է երեք մեդալ՝ Ավստրալիայի հավաքականի կազմում ոսկե մեդալ 4×100 ազատ ոճում, արծաթե մեդալ 100 մետր մեջքի վրա և բրոնզե մեդալ 4×100 մետր համակցված փոխանցումալողում[5]։

2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերում Ուիլսոնն ընդգրկվել է Ավստրալիայի հավաքականի կազմում և հանդես է եկել 100 մետր մեջքի վրա լողում՝ եզրափակչում զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը[6]։ Նա օլիմպիական չեմպիոն է դարձել 4×100 մետր ազատ ոճով կանանց փոխանցումալողի թիմի կազմում և 4×100 մետր համակցված փոխանցումալողում նվաճել է արծաթե մեդալ[7]։

Փոխանցումալողի թիմի կազմում Մեդիսոն Ուիլսոնը 2017 թվականին Բուդապեշտում կայացած աշխարհի առաջնությունում նվաճել է արծաթե և բրոնզե մեդալներ` 4×100 և 4×200 մետր մրցատարածություններում համապատասխանաբար[8]։

Կվանգջուում կայացած աշխարհի առաջնությունում Ուիլսոնը երկու ոսկե մեդալ է նվաճել 4×100 և 4×200 մետր փոխանցալողերում, ինչպես նաև դարձել է արծաթե մեդալակիր խառը և կանանց համակցված փոխանցումալողում[9]։

Օլիմպիական մեդալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Օլիմպիական խաղեր
Տարի Տեղ Մեդալ Դիսցիպլինա
2016 Ռիո դե Ժանեյրո ({{{2}}} Բրազիլիա) 1st 4×100 մ ազատ
2016 Ռիո դե Ժանեյրո ({{{2}}} Բրազիլիա) 1st 4×100 մ համակցված
2020 Տոկիո ( Ճապոնիա) 3rd 4×200 մ ազատ
2020 Տոկիո ( Ճապոնիա) 1st 4×100 մ ազատ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Australian Honours Search Facility
  2. 2,0 2,1 http://www.lequipe.fr/Natation/AussiFicheAthlete11000000000028365.html
  3. «XXVII Всемирная летняя Универсиада 2013 в Казани, 6-17 июля». Kazan 2013. 2013 թ․ հուլիսի 17. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 23-ին.
  4. «Doha 2014 - Results book» (PDF). Omega (անգլերեն). 2014-12. էջեր pages 544, 558, 559. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 23-ին. {{cite web}}: |pages= has extra text (օգնություն)
  5. «Kazan 2015 - Swimming Results book» (PDF). Omega (անգլերեն). 2015-08. էջեր page 246. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 23-ին. {{cite web}}: |pages= has extra text (օգնություն)
  6. «2016 Australian Olympic Swimming Team selected». Australian Olympic Committee. 2016 թ․ ապրիլի 14. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 5-ին.
  7. «Madison WILSON - Olympic Swimming». International Olympic Committee (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 23-ին.
  8. «Budapest 2017 - Results book» (PDF). Omega (անգլերեն). 2017-08. էջեր page 268. Արխիվացված (PDF) օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 23-ին. {{cite web}}: |pages= has extra text (օգնություն)
  9. «Gwangju 2019 - Results book» (PDF). Omega (անգլերեն). 2019-08. էջեր page 594. Արխիվացված (PDF) օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 23-ին. {{cite web}}: |pages= has extra text (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեդիսոն Ուիլսոն» հոդվածին։