Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաքս Լիբերման գերմ.՝ Max Liebermann |
---|
|
Ծնվել է | հուլիսի 20, 1847(1847-07-20)[1][2][3][…] |
---|
Ծննդավայր | Բեռլին, Պրուսիայի թագավորություն[4][5] |
---|
Վախճանվել է | փետրվարի 8, 1935(1935-02-08)[4][1][2][…] (87 տարեկան) |
---|
Մահվան վայր | Բեռլին, Նացիստական Գերմանիա[4][5] |
---|
Քաղաքացիություն | Գերմանիա |
---|
Կրթություն | Weimar Saxon-Grand Ducal Art School? (1872)[6] |
---|
Մասնագիտություն | նկարիչ, նկարազարդող, նկարիչ-փորագրող, հավաքորդ, գծանկարիչ, ուսուցիչ, գծագրող, օֆորտանկարիչ, վիմագրող, գծանկարիչ և վիզուալ արտիստ |
---|
Ոճ | իմպրեսիոնիզմ[7] |
---|
Ժանր | դիմապատկեր[7], բնանկար[7] և կենցաղային ժանր[7] |
---|
Ուշագրավ աշխատանքներ | Two Riders on the Beach?[8], Two Riders on the Beach to the left?, Portrait of the Painter Lovis Corinth?, Self-portrait with Paintbrush? և Women Plucking Geese? |
---|
Ուսուցիչ | Paul Thumann?[6], Կառլ Շտեֆեկ[6] և Ferdinand Pauwels?[6] |
---|
Աշակերտներ | Իսաակ Իսրաելս |
---|
Պարգևներ | |
---|
Պաշտոն | նախագահ |
---|
Անդամակցություն | Բեռլինի գեղարվեստի ակադեմիա, Բեռլինի սեցեսիոն[9][6] և Berliner Akademie der Künste?[6] |
---|
Հայր | Louis Liebermann? |
---|
Ամուսին | Martha Liebermann? |
---|
Զավակներ | Käthe Liebermann? |
---|
Ազգականներ | Յոզեֆ Լիբերման և Էմիլ Ռաթենաու |
---|
ստորագրություն
|
Max Liebermann Վիքիպահեստում |
Մաքս Լիբերման (գերմ.՝ Max Liebermann, հուլիսի 20, 1847(1847-07-20)[1][2][3][…], Բեռլին, Պրուսիայի թագավորություն[4][5] - փետրվարի 8, 1935(1935-02-08)[4][1][2][…], Բեռլին, Նացիստական Գերմանիա[4][5]), հրեական ծագմամբ գերմանացի նկարիչ և գրաֆիկ, համարվում է Ֆրանսիայից դուրս իմպրեսիոնիզմի գլխավոր ներկայացուցիչներից մեկը։
Վեյմարում կրթություն ստանալուց հետո, որոշ ժամանակ ապրելով Փարիզում և Նիդերլանդներում, Լիբերմանը սկզբում նկարել է նատուրալիստական կտավներ՝ սոցիալական թեմաներով։ Հետաքրքրվելով ֆրանսիական իմպրեսիոնիզմով, 1880 թվական-ից սկսած, Լիբերմանը սկսել է ստեղծագործել բաց տոներով և շտրիխների ավելի ակտիվ տեխնիկայով։ Նրա աշխատանքը նշանավորել է 19-րդ դարի արվեստի անցումը վիլհելմինիստական և Վեյմարյան հանրապետության ժամանակաշրջանների դասական մոդեռնին։ Նկարիչը մեծ դեր է ունեցել այս ձևափոխման մեջ՝ գլխավորելով Բեռլինյան միավորումը։ Սկսած 1920 թվական-ից մինչև 1933 թվական-ի իր հրաժարականը, հետևելով նացիոնալ-սոցիալիզմի ներխուժմանը քաղաքականության մեջ՝ արվեստի ոլորտում, Լիբերմանը ղեկավարել է Պրուսսիայի արվեստների ակադեմիան։ Կյանքի վերջին տարիները Մաքս Լիբերմանը անցկացրել է Բեռլինում։
1866-1868 թվականներին սովորել է Բեռլինում, 1868-1872 թվականներին՝ Վայմարում։ Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր (1897), պրեզիդենտ (1920) և պատվավոր պրեզիդենտ (1932)։ Ֆաշրիզմի օրոք հետապնդվել է։ Կրել է Դ. Կուրբեի, Յո. Իսրայելսի, Մ. Մունկաչիի ազդեցությունը, հանդես է եկել որպես գերմանական ռեալիզմի շարունակող։ Վաղ շրջանի գործերում պատկերել է բանվորուհիների, գյուղացիների, արհեստավորների, ձկնորսների («Սագերի փետրումը», 1872, «Վշամանարան», 1887, երկուսն էլ՝ Ազգային պատկերասրահ, Բեռլին)։ 1890-ական թվականներից դարձել է գերմանական իմպրեսիոնիզմի ներկայացուցիչ։ Լիբերմանը նաև խոշոր դիմանկարիչ է, գրաֆիկ, արվեստի հարցերին նվիրված գրքերի հեղինակ։
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Max Liebermann (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Max Liebermann — 2009.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Либерман Макс // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 RKDartists (նիդերլ.)
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Thieme U., Becker F., Vollmer H. Thieme-Becker-Vollmer (գերմ.) / Hrsg.: U. Thieme, F. Becker, H. Vollmer, F. C. Willis — E. A. Seemann.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Encyclopædia Britannica
- ↑ Staff S. The Mystery of the Munich Nazi Art Trove // Der Spiegel — 2013. — ISSN 2195-1349; 0038-7452
- ↑ https://sammlung.staedelmuseum.de/de/person/berliner-secession
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 606)։
|
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|