Մաքսիմ Անտոնովիչ
Ծնվել է | ապրիլի 27 (մայիսի 9), 1835 Բելոպոլիե, Q12086761?, Sumsky Uyezd, Sloboda Ukraine Governorate, Ռուսական կայսրություն |
---|---|
Մահացել է | նոյեմբերի 14, 1918[1] (83 տարեկան) Պետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | լրագրող, փիլիսոփա, գրական քննադատ և թարգմանիչ |
Ալմա մատեր | Kharkov Theological Seminary? (1855) և Սանկտ Պետերբուրգի ճեմարան (1859) |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Maxim Antonovich Վիքիպահեստում |
Մաքսիմ Ալեքսեեվիչ Անտոնովիչ (ռուս.՝ Макси́м Алексе́евич Антоно́вич) ապրիլի 27 (մայիսի 9), 1835, Բելոպոլիե, Q12086761?, Sumsky Uyezd, Sloboda Ukraine Governorate, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 14, 1918[1], Պետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան, ռուս գրաքննադատ, ակնարկագիր, հուշագիր, թարգմանիչ և փիլիսոփա[2][3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մաքսիմ Անտոնովիչը ծնվել է Բելոպոլիեյում հոգևորականի ընտանիքում։ Խարկովում հոգևոր կրթություն ստանալուց հետո ընդունվել է Սանկտ Պետերբուրգի Տեխնոլոգիական ակադեմիան, որը ավարտել է 1859 թվականին։
Անտոնովիչը գրական գործունեություն է սկսել ծավալել «Սովրեմեննիկ»-ում, որտեղ նրա գրած որոշ հոդվածներ նպաստել են նրա փիլիսոփայական մատերիալիզմի վրա և նրան բերել «Չեռնիշևսկու գաղափարական ժառանգորդ»-ի հռչակը։ Որպես ամսագրի գրաքննադատական բաժնի ղեկավար (պաշտոն, որը նա ստանձնել էր Նիկոլայ Դոբրոլյուբովի մահից հետո), նա երկարատև անհաշտության մեջ էր «Վրեմյա»-յի, «Էպոխա»-յի, իսկ հետագայում նաև «Ռուսկոե սլովո»-յի հետ, այն բանից հետո, երբ նա ջախջախել էր 1862 թվականին Իվան Տուրգենևի Հայրեր և զավակներ վեպը, ինչը զայրացրել էր Դմիտրի Պիսարևին։ Դա պատճառ էր դարձել խիստ հակասությունների, ինչը Ֆ��ոդոր Դոստոևսկին հետագայում անվանել է «ռուսական նիհիլիզմի տրոհումը»[3]։
Քանի որ Նիկոլայ Նեկրասովը հրաժարվել էր Անտոնովիչի խնդրանքով թարմացնել 1869 թվականի Հայրենական գրառումները, նա առաջինին մեղադրել էր հին ընկերներին դավաճանելու համար և վերադարձել թարգմանչի աշխատանքին (Լուի Բլանի՝ «Ֆրանսական հեղափոխության պատմություն»-ը, Բալֆուր Սթյուարթի՝ «Ֆիզիկա»-ն, Արչիբալդ Գեյքիի՝ «Աշխարհագրության դասավանդումը», Մայքլ Ֆոսթերի՝ «Դասագիրք բնախոսության»-ը և այլն)։ 1898-1916 թվականները նա հրապարակել է Նիկոլայ Դոբրոլյուբովի, Նիկոլայ Չեռնիշևսկու, Նիկոլայ Նեկրասովի և Պյոտր Լավրովի հուշագրությունները։ Անտոնովիչը մահացել է 1918 թվականի նոյեմբերի 14-ին Պետրոգրադում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Антонович Максим Алексеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ «Antonovich, Maxim Alekseyevich». The Brief Literary Encyclopedia. Moscow, 1962. P. 247. Վերցված է 2015 թ․ հունվարի 13-ին.
- ↑ 3,0 3,1 Tchernets, L. (1990). «Antonovich, Maxim Alekseyevich». Prosveshcheniye Publishers. Moscow. Russian Writers. Biobibliographical Dictionary. Վերցված է 2015 թ․ հունվարի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքսիմ Անտոնովիչ» հոդվածին։ |
|
- Մայիսի 9 ծնունդներ
- 1835 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Նոյեմբերի 14 մահեր
- 1918 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Փիլիսոփաներ այբբենական կարգով
- Ռուս փիլիսոփաներ
- Ռուս թարգմանիչներ
- Ռուս հուշավիպագիրներ
- 19-րդ դարի թարգմանիչներ
- 19-րդ դարի փիլիսոփաներ
- 20-րդ դարի փիլիսոփաներ
- Ռուս լրագրողներ
- Ռուս գրաքննադատներ