Մարտին Ահարոնյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ահարոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մարտին Ահարոնյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 24, 1954 (70 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | նկարիչ և կիթառահար |
Գործիքներ | կիթառ |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1973), Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1979) և Ժողովրդական արվեստների հեռակա համալսարան (1979) |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Պարգևներ |
Մարտիրոս (Մարտին) Վարդգեսի Ահարոնյան (մարտի 24, 1954, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգահան, կիթառահար, նկարիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2014)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1967-1970 թվականներին հաճախել է կիթառի մասնավոր դասընթացների՝ պրոֆեսոր Սուրեն Ադամյանի մոտ։ 1969-1973 թվականներին սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարչության բաժնում, 1973-1974 թվականներին` Երևանի թիվ 26 պրոֆտեխնիկական ուսումնարանում, 1974-1979 թվականներին` Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի արդյունաբերական էսթետիկայի բաժնում։ 1979 թվականին հեռակայել է նաև Մոսկվայի Ժողովրդական արվեստների հեռակա համալսարանի կոմպոզիցիայի և էստրադային խմբերի ղեկավարման բաժնում։ 1981-1988 թվականներին եղել է ՀԽՍՀ մշակույթի նախարարության հանրապետական գիտամեթոդական կենտրոնի ցուցադրական ագիտացիայի, հետագայում՝ կերպարվեստի և կիրառական արվեստի բաժնի վարիչը։ 1982 թվականին հաճախել է Մոսկվայի արվեստի գործիչների վերապատրաստման դասընթացներին։ 1985 թվականին Մոսկվայում՝ երիտասարդության և ուսանողության 12-րդ միջազգային փառատոնի ժամանակ, եղել է Հայաստանի տաղավարի կիրառական արվեստի բաժնի պատասխանատուն և արժանացել մեդալի ու պատվոգրի։
Երաժշտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նվագել է տարբեր վոկալ գործիքային անսամբլներում՝ որպես սոլո կիթառահար։ 1975-1979 թվականներին ղեկավարել է «Արեգակ» և «Դեկա» վոկալ գործիքային խմբերը, շրջագայել և մասնակցել է բազմաթիվ համերգային ծրագրերի։ Ստեղծագործական տարիներին համագործակցել է հանրաճանաչ և լեգենդար անձանց հետ։ Ունի շուրջ 150 բազմաժանր երգեր և շուրջ 50 գործիքային ստեղծագործություններ։ Նրա ստեղծագործություններում զետեղված են նաև ֆիլմի երաժշտություններ, հեռուստանախագծերի հիմներ, սոլո, դուետ և խմբային կատարողական երգեր, ունի նաև եզակի իր բնույթի մեջ ռոք-օրատորիա՝ նվիրված Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին։ 1988-2000 թվականներին եղել է «Պարադիզ» ընկերության երաժշտական խմբագիր, 2000-2004 թվականներին` «Պրոմեթևս» հեռուստաընկերության «Ձեղնահարկ» հանրամատչելի հեղինակային հաղորդաշարի ռեժիսոր և հեղինակ, 2010-2018 թվականներին` «Հայհեղինակ» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ։
Նկարչական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1983 թվականից ԽՍՀՄ Նկարիչների միությանը կից արվեստագետների և նկարիչների երիտասարդական միավորման անդամ է։ 2006 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ Մասնակցել է բազմաթիվ համահայկական, համամիութենական, միջազգային նկարչական ցուցահանդեսների։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սայաթ-Նովայի անվան համահայկական երգի փառատոնի դափնեկիր (2000, 2001, 2003)
- Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ (2014)[1]
- Պարգևատրվել է մեծ մարդասեր, խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա մեդալով ( 2023թ․)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարտին Ահարոնյանի պաշտոնական կայքը(չաշխատող հղում)
- Մարտին Ահարոնյանի ստեղծագործությունները youtube կայքում
- Մարտի 24 ծնունդներ
- 1954 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի շրջանավարտներ
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- Հայաստանի նկարիչների միության անդամներ
- ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հայ երգահաններ
- Հայ նկարիչներ
- Հայ կիթառահարներ