Մարսի մթնոլորտ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ածխաթթու գազ | 95,32 % |
Ազոտ | 2,7 % |
Արգոն | 1,6 % |
Թթվածին | 0,13 % |
Շմոլ գազ | 0,07 % |
Ջրային գոլորշի | 0,03 % |
Ազոտի օքսիդ (II) | 0,013 % |
Նեոն | 2,5 ppm |
Կրիպտոն | 300 ppb |
Ֆորմալդեհիդ | 130 ppb |
Քսենոն | 80 ppb |
Օզոն | 30 ppb |
Մեթան | 10,5 ppb |
Մարսի մթնոլորտը, Մարս մոլորակը շրջապատող գազային ծածկույթ։ Զգալիորեն տարբերվում է Երկրի մթնոլորտից, ինչպես քիմիական կազմությամբ, այնպես էլ ֆիզիկական հատկություններով։ Մթնոլորտային ճնշումը մակերևույթի մոտ կազմում է 0,7 - 1,155 կՊա (1/110 երկրայինի համեմատ, կամ համարժեք է երկրայինին մի քանի կիլոմետր բարձրության վրա)։ Մոտավոր մթնոլորտի հաստությունը կազմում է 110 կմ։ Մարսը ունի չափազանց թույլ մագնիսական դաշտ (համեմատած Երկրի հետ), և արդյունքում արևային քամին աստիճանաբար «քշում» է մթնոլորտը տիեզերք։
Քիմիական կազմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարսի մթնոլորտը 95 %-ով կազմված է Ածխաթթու գազից, ազոտի, արգոնի և թթվածնի աննշան խառնուրդով։ Կա նաև փոքր քանակով ջրային գոլորշի։ Հայտնաբերվել են մեթանի հետքեր, ինչը վկայում է այն մասին, որ մոլորակի վրա հնարավոր է, որ կա կենսագործունեություն, քանզի գործող հրաբուխներ չեն հայտնաբերվել։ Անհրաժեշտ է նշել, որ չնայած իր նոսրության, Մարսի մթնոլորտը պարունակում է մոտ 23 անգամ ավելի շատ (մասնիկ սմ³ մեջ մակերևույթի մոտ) քան երկրայինում։
Ջերմաստիճանային տատանումները
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարսի մթնոլորտի չափազանց նոսրության պատճառով, հասարակածում ջերմաստիճանը տատանվում է +30 °C ցերեկով մինչև −80 °C գիշերը, այս տարբերությունը տեղի է ունենում ջերմային էներգիայի անարգել ճառագայթման պատճառով դեպի տիեզերք։ Բևեռներում ջերմաստիճանը կարող է ընկնել մինչև −143 °C:
Տարեկան փուլերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մթնոլորտի զանգվածը տարվա ընթացքում ենթարկվում է չափազանց մեծ փոփոխությունների, ձմեռային ժամանակահատվածում խտացման և սառցագոյացման և ամառային ժամանակում մեծ քանակներով ածխաթթու գազի գոլորշիացման պատճառով։