Jump to content

Մարկ Ուիլիամս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկ Ուիլիամս
Ազգությունըուելսցի
Քաղաքացիություն Անգլիա
ՄականունՈւելսցի հրաշք
Ծննդյան թիվմարտի 21, 1975 (49 տարեկան)
Ծննդյան քաղաք և երկիրՎորդսլի, Վեսթ Միդլանդս, Անգլիա
Պրոֆեսիոնալ կարիերա1992-
Ամենաբարձր վարկանիշ1
Ներկայիս վարկանիշ17
Մրցանակային գումարը£4.992.917[1]
Մրցաշարերում հաղթանակը
Աշխարհի առաջնություն2 (2000, 2003)

Մարկ Ջեյմս Ուիլիամս[2] (մարտի 21, 1975(1975-03-21)[3], Cwm, Blaenau Gwent County Borough, Ուելս, Միացյալ Թագավորություն[4]), Բրիտանական Կայսրության խորհրդի անդամ, ուելսցի պրոֆեսիոնալ սնուկերիստ, ով աշխարհի չեմպիոն է դարձել 2 անգամ՝ 2000 և 2003 թվականներին։ 2012 թվականից սնուկերի փառքի սրահի անդամ է։

Մեյն-տուրում հայտնվել է 1992 թվականին։ Դարձել է առաջին ձախլիկ սնուկերիստը, ում հաջողվել է հաղթել աշխարհի առաջնության ժամանակ (2010 թվականին դա հաջողվել է նաև Նիլ Ռոբերտսոնին)։ Իր ավելի քան 20 հաղթանակների կողքին Մարկ Ուիլիամսը հաղթել է երկու մրցաշարեր, որոնցում խաղարկվել են սնուկերի պատմության մեջ ամենամեծ գումարային մրցանակները՝ £ 270 հազար 2003 թվականին և £ 210 հազար 2003 թվականին։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մարկ Ուիլիամսը մնում է ամենատաղանդավոր սնուկերիստը Ուելսից[5]։ Նրան պատկանում են շատ ռեկորդներ։ Նա դարձել է առաջին ձախլիկ սնուկերիստը, ում հաջողվել է հաղթել աշխարհի առաջնության ժամանակ և պատմության մեջ երրորդ սնուկերիստը, ում հաջողվել է մեկ մրցաշրջանի ընթացքում հաղթել միանգամից 3 ամենակարևոր և հեղինակավոր մրցաշարերում՝ Մասթերս, Մեծ Բրիտանիայի առաջնություն և աշխարհի առաջնություն։
  • Ուիլիամսը նաև հանդիսանում է աշխարհի ոչ պաշտոնական չեմպիոն ըստ սկզբնական երկար հարձակումների (անգլ.՝ long pot[6]):
  • Ուիլիամսը, ինչպես շատ այլ սնուկերիստներ, խաղում է նաև պոկեր[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «CueTracker - Career-total Statistics for Mark Williams - Professional Results - Snooker Results & Statistics». cuetracker.net. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
  2. Орден для Уильямса
  3. http://au.eurosport.com/snooker/mark-williams_prs28946/person.shtml
  4. 4,0 4,1 Daily Post — 1719.
  5. «Марк Уильямс». Yahoo! UK. 2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 23-ին.
  6. «Мастерс 2004: Досье игроков». BBC Sport. 2004 թ․ հունվարի 30. Վերցված է 2008 թ․ փետրվարի 29-ին.
  7. «Досье на thehendonmob.com». The Hendon Mob. 2008. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 5-ին.