Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկ Շաթլվորթ
անգլ.՝ Mark Shuttleworth |
---|
|
Ծնվել է | սեպտեմբերի 18, 1973(1973-09-18) (51 տարեկան) |
---|
Ծննդավայր | Վելկոմ, Ֆրի Սթեյթ, ՀԱՀ |
---|
Քաղաքացիություն | ՀԱՀ և Միացյալ Թագավորություն |
---|
Կրթություն | Western Province Preparatory School?, Rondebosch Boys' High School?, Diocesan College?, Քեյփթաունի համալսարան (1995) և Բրուքս դպրոց |
---|
Մասնագիտություն | ձեռնարկատեր, տիեզերագնաց, ճարտարագետ, գյուտարար, համակարգչային գիտնական, բլոգեր, գործարար, ծրագրավորող և private space traveler |
---|
Աշխատավայր | Կանոնիկալ և Thawte Consulting? |
---|
Կայք | markshuttleworth.com |
---|
Mark Shuttleworth Վիքիպահեստում |
Մարկ Ռիչարդ Շաթլվորթ (անգլ.՝ Mark Richard Shuttleworth, սեպտեմբերի 18, 1973(1973-09-18), Վելկոմ, Ֆրի Սթեյթ, ՀԱՀ), հարավաֆրիկացի գործարար, երկրորդ տիեզերական տուրիստ։ Շաթլվորթը հիմնել է Canonical Ltd. ընկերությունը և ղեկավարել է Ուբունտու օպերացիոն համակարգի ստեղծան և զարգացման աշխատանքները։ Նրա կարողությունը կազմում է 150 մլն Ֆունտ ստերլինգ (225 մլն դոլար)[1]։ Այժմ բնակվում է Մեն կղզում։ Մեծ Բրիտանիայի և Հարավաֆրիկյան հանրապետության քաղաքացի է։
Մարկ Շաթլվորթը ծնվել է 1973 թվականի սեպտեմբերի 18-ին հարավաֆրիկյան Վելկոմ քաղաքում, վիրաբույժի ընտանիքում[2]։ «Rondebosch Boys' High School и Diocesan College» դպրոցն ավարտելուց հետո Շաթլվորթը ստացավ ֆինանսների և ինֆորմացիոն համակարգերի ոլորտում տնտեսագիտական գիտությունների բակալավրի աստիճան։
1995 թվականին Շաթլվորթը հիմնադրեց Thawte-ը, որը մասնագիտացված էր թվային հավաստագրերով և ինտերնետ անվտանգությամբ։ 1999 թվականին նա վաճառեց իր VeriSign ընկերությունը՝ վաստակելով մոտ 575 մլն դոլար[3]։
2010 թվականի սեպտեմբերին Շաթլվորթը ստեղծեց սկսնակ ընկերություններին և հեռանկարային ստարտափերին աջակցող HBD Venture Capital ընկերությունը։ 2004 թվականի մարտին նա ազատ ծրագրային ապահովման հանրայնացման համար ստեղծեց Canonical Ltd.֊ը։ 2009 թվականին Շաթլվորթը հեռացավ Canonical-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնից[4]։
|
---|
| Ընդհանուր | | |
---|
| Բաշխումներ | |
---|
| Ծրագիր | |
---|
| Անհատներ | |
---|
| ԶԼՄ | |
---|
| Ցանկեր | |
---|
| Մոբայլ | |
---|
| Այլ | |
---|
|