Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկ Դյուտրու (ֆր.՝ Marc Dutroux, նոյեմբերի 6, 1956(1956-11-06), Իքսել, Բրյուսել, Բելգիա), բելգիացի մանկապիղծ և սերիական մարդասպան։
Ծնվել է Իքսելում մանկավարժների ընտանիքում։ Առաջիկա չորս տարիները Դյուտրուն անցկացրեց Բուրունդիում։ Դպրոցն ավարտելուց հետո դարձել է էլեկտրիկ։ 1974 թվականին Դյուտրուն ամուսնացավ մանկապարտեզի դաստիարակ Միշել Մարտենի հետ։ Դյուտրուն իր ընտանիքի հետ տեղափոխվել է Շառլեռուա։ 1995 թվականի դեկտեմբերի 22-ին Դյուտրուն կտրում է 17-ամյա աղջկա կոկորդը, որը հրաժարվում է զբաղվել նրա հետ սեռական հարաբերությունով։
1996 թվականի օգոստոսի 13-ին Դյուտրուն բանտարկվեց։ Դյուտրուին պատկանող հողամասում ոստիկանությունը գտել էր երկու 8-ամյա աղջիկների դիեր, որոնք ձեռքերով կապված էին[1]։ Դատախազությունը Դյուտրուին մեղավոր է ճանաչել վեց աղջիկների առևանգման և նրանց բռնաբարելու, ինչպես նաև առևանգվածներից չորսին սպանելու համար։ Նա աղջիկներին բռնաբարել ու նկարահանել է տեսախցիկով։ Դյուտրուն դատապարտվել է ցմահ ազատազրկման։ Նրա կինը՝ Միշելը ճանաչվեց մեղավոր ամուսնու կատարած հանցագործություններին աջակցելու համար և դատապարտվեց 30 տարավա ազատազրկման։ 2012 թվականի օգոստոսի 28-ին 16 տարվա ազատազրկումից հետո ազատ է արձակվել և դատարանի վճռով ապրել վանքում՝ խիստ պայմաններում[2]։
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|