Մարկո Ասենսիո
Մարկո Ասենսիո իսպ.՝ Marco Asensio | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | |||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 21, 1996[1][2][3] (29 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Calvià, Մալյորկա, Balearic Islands, Իսպանիա[4] | ||||||||||||||
Հասակ | 182 սանտիմետր | ||||||||||||||
Քաշ | 70 կիլոգրամ | ||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||||||||
Համար | 20 | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Մարկո Ասենսիո Վիլեմսեն (իսպ.՝ Marco Asensio Willemsen, հունվարի 21, 1996[1][2][3], Calvià, Մալյորկա, Balearic Islands, Իսպանիա[4]), բասկա-հոլանդական ծագմամբ[5] իսպանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբում։
Մանկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարկոն ծնվել է Պալմայում։ Նրա մայրը` Մարիա Վիլեմսենը, հոլանդացի է, իսկ հայրը՝ Գիլբերտո Ասենսիոն, իսպանացի։ Պատահական չէ, որ Ասենսիոն և Վան Բաստենը կրում են միևնույն անունը։ Նրա ծնվելուց հետո, մայրը որոշում է նրան տալ իր սիրելի ֆուտբոլիստ՝ հոլանդացի Մարկո Վան Բաստենի անունը։ Մարկոն փոքր տարիքում ծնկներում ունեցել է աճի հետ կապված որոշակի խնդիրներ, որոնք, բարեբախտաբար կարողացել է հաղթահարել։ Երբ տղան 8 տարեկան էր, նրա մայրն արդեն գիտեր, որ որդին խաղալու է Մադրիդի Ռեալում։ Այդ մասին ասել է նաև Մադրիդի Ռեալի նախագահ Ֆլորենտինո Պերեսը. «Քո ծնողներն ինձ հանդիպեցին 12 տարի առաջ Մալյորկայում և ասացին. «Նախագահ, սա մեր տղա Մարկոն է, և մի օր նա խաղալու է Ռեալում»»։ Մարկոյի մայրը մահացել է 2011 թվականին քաղցկեղից, երբ տղան ընդամենը 15 տարեկան էր։ Նա իր գոլերը նվիրում է սիրելի մորը։ Որպես երեխա, նրա առաջին նվերը եղել է գնդակը, որն էլ ճանապարհ է բացել նրա համար դեպի ֆուտբոլային աշխարհ։ Չնայած նա շատ էր սիրում ֆուտբոլը, Մարկոյի ծնողները մեծ ուշադրություն էին դարձնում նրա կրթության վրա։ Ինչպես նա է ասում՝ «Հիշում եմ, որ երբ երեխա էի, գնդակ ստացա, որով ֆուտբոլ էի խաղում, բայց ծնողներս միշտ մեծ ուշադրության են դարձրել ուսմանս վրա»։ Բայց միևնույն է, տղայի ճակատագիրը ՖՈՒՏԲՈԼՆ ԷՐ։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարկո Ասենսիոն «Մալյորկա» ֆուտբոլային ակումբի սան է։ 2013 թվականի հոկտեմբերի 27-ին մասնակցել է «Ռեկրեատիվո» ակումբի դեմ խաղին՝ կատարելով իր նորամուտը Սեգունդայում[6]։ 2014 թվականի մարտի 16-ին՝ «Տեներիֆե» ակումբի դեմ խաղում, Մարկո Ասենսիոն խփել է իր առաջին գոլը հոգուտ «Մալյորկայի»[7]։
2014 թվականի դեկտեմբերին Ասենսիոն պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ. ըստ դրա՝ ֆուտբոլիստն «արքայական ակումբի» խաղացող էր դառնալու 2015 թվականի ամռանը[8]։ Օգոստոսին Մարկո Ասենսիոն խաղային պրակտիկա ստանալու նպատակով վարձավճարով տեղափոխվել է «Էսպանյոլ»։ Սեպտեմբերի 19-ին Ասենսիոն մասնակցել է «Ռեալ Սոսիեդադի» դեմ խաղին՝ կատարելով իր նորամուտը Լա Լիգայում[9]։ 2016 թվականի փետրվարի 20-ին կայացած «Դեպորտիվո Լա Կորունյայի» դեմ խաղում Մարկո Ասենսիոն խփել է իր առաջին գոլը հօգուտ «Էսպանյոլի»[10]։
2016 թվականի ամռանը, երբ ավարտվել է վարձավճարային պայմանագրի ժամկետը, Ասենսիոն վերադարձել է «Ռեալ», որի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, հիացած լինելով ֆուտբոլիստի խաղով, որոշել է նրան թողնել թիմում։
«Նա այստեղ երջանիկ է և ցույց է տալիս, որ ուզում է խաղալ «Ռեալում»։ Ես հիացած եմ նրանով, ինչ նա անում է»,- ասել է Զիդանն Ասենսիոյի մասին[11]։
Օգոստոսի 9-ին կայացած ՈՒԵՖԱ սուպերգավաթի խաղարկության՝ «Սևիլյա» ակումբի դեմ խաղում Ասենսիոն կատարել է իր նորամուտն արքայական ակումբի կազմում[12]։ Այդ խաղում էլ նա խփել է իր առաջին գոլը «Ռեալի» օգտին՝ գրավելով Սերխիո Ռիկոյի պաշտպանած դարպասը[13]։ Օգոստոսի 21-ին նա «Ռեալի» կազմում կատարել է իր նորամուտը առաջնությունում՝ մասնակցելով «Ռեալ Սոսիեդադի» դեմ խաղին[14], որի ընթացքում աչքի է ընկել գոլով։ Հոկտեմբերի 18-ին մասնակցելով լեհական «Լեգիա» ակումբի դեմ խաղին՝ Ասենսիոն խփել է իր առաջին գոլը Չեմպիոնների լիգայում[15]։ 2017 թվականի ապրիլի 18-ին կայացած Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի՝ Մյունխենի «Բավարիայի» դեմ խաղում Ասենսիոն գոլ է խփել[16]։ 2017 թվականին նա թագավորական ակումբի կազմում առաջին անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն։ 2017 թվականի ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի եզրափակչում՝ իտալական «Յուվենտուսի» դեմ խաղում, Մարկո Ասենսիոն խփել է իր չորրորդ գոլը հօգուտ «Ռեալի»[17] և դարձել մրցաշարի հաղթող։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականին Մարկո Ասենսիոն Իսպանիայի պատանեկան (մինչև 19 տարեկանների) հավաքականի կազմում հաղթել է Եվրոպայի պատանեկան առաջնությունում, որ անցկացվել է Հունաստանում։ Մրցաշարում նա մասնակցել է Նիդերլանդների[18], Գերմանիայի[19], Ֆրանսիայի[20] և երկու անգամ Ռուսաստանիմ[21][22] հավաքականների դեմ խաղերին։ Ֆրանսիացիների հետ անկացված կիսաեզրափակչում Մարկո Ասենսիոն դուբլ է ձևակերպել։
2016 թվականի մայիսի 29-ին Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հետ ընկերական խաղում Մարկո Ասենսիոն կատարել է իր նորամուտն Իսպանիայի հավաքականի կազմում[23]։
2017 թվականին Մարկո Ասենսիոն Իսպանիայի երիտասարդական հավաքականի կազմում դարձել է Լեհաստանում անցկացվող Եվրոպայի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր։ Մրցաշարում նա մասնակցել է Մակեդոնիայի[24], Պորտուգալիայի[25], Իտալիայի[26] և Գերմանիայի[27] երիտասարդական հավաքականների դեմ խաղերին։ Մակեդոնացիների դեմ խաղում Ասենսիոն ձևակերպել է հեթ տրիկ[28]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
- Իսպանիայի չեմպիոն – 2016/17
- ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր – 2016, 2017
- Աշխարհի ակումբային առաջնության հաղթող – 2016,2018
- Չեմպիոնների լիգայի հաղթող – 2016/17
Միջազգային
- Եվրոպայի մինչև 19 տարեկաների առաջնության հաղթող – 2015
- Իսպանիայի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր – 2017
Անհատական
- Ամսվա խաղացող Սեգունդայում (2014 թվականի հոկտեմբեր)
- Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության «Ոսկե խաղացող» (MVP մրցաշար) (2015)
- Պրիմերայի 2015/16 մրցաշրջանի խաղացող-հայտնություն[29]
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2017 թվականի հունիսի 4-ի տվյալներով[30]
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա[31] | Գավաթ[32] | Մայրցամաքային[33] | Ընդհանուր | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Գոլ. փոխ. | Խաղեր | Գոլեր | Գոլ. փոխ. | Խաղեր | Գոլեր | Գոլ. փոխ. | Խաղեր | Գոլեր | Գոլ. փոխ. | ||
![]() |
2013/14 | 20 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 20 | 1 | 1 |
2014/15 | 36 | 6 | 8 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 36 | 6 | 8 | |
Ընդհանուր | 56 | 7 | 9 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 56 | 7 | 9 | |
→ ![]() |
2015/16 | 34 | 4 | 13 | 3 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 37 | 4 | 15 |
Ընդհանուր | 34 | 4 | 13 | 3 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 37 | 4 | 15 | |
![]() |
2016/17 | 23 | 3 | 2 | 6 | 3 | 1 | 9 | 4 | 1 | 38 | 10 | 4 |
Ընդհանուր | 23 | 3 | 2 | 6 | 3 | 1 | 9 | 4 | 1 | 38 | 10 | 4 | |
Ընդհանուր կարիերայում | 113 | 14 | 24 | 9 | 3 | 3 | 9 | 4 | 1 | 131 | 21 | 28 |
Հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2017 թվականի հունիսի 4-ի տվյալներով[34]
Թիմ | Տարի | Խաղեր | Գոլեր | Գոլ. փոխ. |
---|---|---|---|---|
![]() |
2014 | 3 | 3 | 0 |
2015 | 8 | 5 | 2 | |
Ընդհանուր | 11 | 8 | 2 | |
![]() |
2015 | 6 | 2 | 2 |
2016 | 6 | 2 | 0 | |
2017 | 2 | 0 | 2 | |
Ընդհանուր | 14 | 4 | 4 | |
![]() |
2016 | 2 | 0 | 0 |
2017 | 0 | 0 | 0 | |
Ընդհանուր | 2 | 0 | 0 | |
Ընդհանուր կարիերայում | 27 | 12 | 6 |
Խաղերը հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարկո Ասենսիոյի խաղերն ու գոլերն Իսպանիայի հավաքականի կազմում | ||||||
---|---|---|---|---|---|---|
№ | Ամսաթիվ | Հակառակորդ | Հաշիվ | Գոլեր | Մրցություն | |
1 | 29 մայիսի, 2016 | ![]() |
3:1 | — | Ընկերական խաղ | |
2 | 5 սեպտեմբերի, 2016 | ![]() |
8:0 | — | ԱԱ-2018 նախընտրական խաղեր |
Ընդհանուր՝ 2 խաղ / 0 գոլ, 2 հաղթանակ, 0 ոչ-ոքի, 0 պարտություն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ 4,0 4,1 4,2 https://as.com/futbol/2017/08/28/primera/1503919541_133151.html
- ↑ «Отец Марко Асенсио всегда мечтал, чтобы его сын играл за Атлетик — Real-Madrid.ru». Real-Madrid.ru (ռուսերեն). 2016 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2017 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ «Ռեկրեատիվո VS. Մալյորկա 3:1» (անգլերեն). soccerway.com. 2013—10—27.
- ↑ «Ռեկրեատիվո VS. Մալյորկա 2:0» (անգլերեն). soccerway.com. 2014—03—16.
- ↑ «Состоялся трансфер Марко Асенсио из «Мальорки» в «Реал Мадрид»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ «Ռեալ Սոսիեդադ VS. Էսպանյոլ 2:3» (անգլերեն). soccerway.com. 2015—09—19.
- ↑ «Էսպանյոլ VS. Դեպորտիվո Լա Կորունյա 1:0» (անգլերեն). soccerway.com. 2016—02—20.
- ↑ «Зидан: я в восторге от Асенсио» (ռուսերեն). sports.ru. 2016—07—30.
- ↑ «Ռեալ Մադրիդ VS. Սևիլյա 3:2» (անգլերեն). soccerway.com. 2016—08—09.
- ↑ «Մարկո Ասենսիո։ «Ռեալ Մ» - «Սևիլյա». 09.08.2016» (անգլերեն). sports.ru. 2016—08—10.
- ↑ «Ռեալ Սոսիեդադ VS. Ռեալ Մադրիդ 0:3» (անգլերեն). soccerway.com. 2016—08—21.
- ↑ «Ռեալ Մադրիդ VS. Լեգիա Վարշավա 5:1» (անգլերեն). soccerway.com. 2016—10—18.
- ↑ «Ռեալ Մադրիդ VS. Բավարիա Մյունխեն 4:2» (անգլերեն). soccerway.com. 2017—04—18.
- ↑ «Յուվենտուս VS. Ռեալ Մադրիդ 1:4» (անգլերեն). soccerway.com. 2017—06—03.
- ↑ «Իսպանիա (մինչև 19) VS. Նիդերլանդներ (մինչև 19) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2015—07—13.
- ↑ «Գերմանիա (մինչև 19) VS. Իսպանիա (մինչև 19) 0:3» (անգլերեն). soccerway.com. 2015—07—07.
- ↑ «Ֆրանսիա (մինչև 19) VS. Իսպանիա (մինչև 19) 0:2» (անգլերեն). soccerway.com. 2015—07—16.
- ↑ «Իսպանիա (մինչև 19) VS. Ռուսաստան (մինչև 19) 1:3» (անգլերեն). soccerway.com. 2015—07—10.
- ↑ «Իսպանիա (մինչև 19) VS. Ռուսաստան (մինչև 19) 2:0» (անգլերեն). soccerway.com. 2015—07—19.
- ↑ «Իսպանիա VS. Բոսնիա և Հերցեգովինա 3:1» (անգլերեն). soccerway.com. 2016—05—29.
- ↑ «Իսպանիա (մինչև 21) VS. Մակեդոնիա (մինչև 21) 5:0» (անգլերեն). soccerway.com. 2017—06—17.
- ↑ «Պորտուգալիա (մինչև 21) VS. Իսպանիա (մինչև 21) 1:3» (անգլերեն). soccerway.com. 2017—06—20.
- ↑ «Իսպանիա (մինչև 21) VS. Իտալիա (մինչև 21) 3:1» (անգլերեն). soccerway.com. 2017—06—27.
- ↑ «Իսպանիա (մինչև 21) VS. Գերմանիա (մինչև 21) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2017—06—30.
- ↑ «Хет-трик Марко Асенсио в первом матче на Евро до 21 — Real-Madrid.ru». Real-Madrid.ru (ռուսերեն). 2017 թ․ հունիսի 18. Վերցված է 2017 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ «Марко Асенсио признан лучшим новичком сезона 2015/16 — Real-Madrid.ru». Real-Madrid.ru (ռուսերեն). 2016 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2017 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ https://www.transfermarkt.ru/marco-asensio/leistungsdaten/spieler/296622/plus/0?saison=ges
- ↑ Լա Լիգա, Սեգունդա
- ↑ Թագավորի գավաթ
- ↑ Չեմպիոնների լիգա, ՈՒԵՖԱ Սուպերգավաթ
- ↑ https://www.transfermarkt.ru/marco-asensio/nationalmannschaft/spieler/296622/plus/0/verein_id/12609
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ասենսիոյի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Ասենսիոյի պաշտոնական Տվիտերի էջը
- Ասենսիոյի պաշտոնական Ինստագրամի էջը
- Ասենսիոն transfermarkt-ում
- Ասենսիոն soccerbase.com-ում
- Ասենսիոն WhoScored.com կայքում
- Ասենսիոն Ռեալ Մադրիդի պաշտոնական կայքում
- Ասենսիոն ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Ասենսիոն ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2018-03-06 Wayback Machine
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկո Ասենսիո» հոդվածին։ |
|
|
- Հունվարի 21 ծնունդներ
- 1996 ծնունդներ
- Ապրող անձինք
- Իսպանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ
- Էսպանյոլի ֆուտբոլիստներ
- Իսպանացի տղամարդ ֆուտբոլիստներ
- Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Իսպանիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Մալյորկայի ֆուտբոլիստներ
- Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Իսպանացի օլիմպիական մարզիկներ