Մարկուս Գոլդման
Մարկուս Գոլդման անգլ.՝ Marcus Goldman | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 9, 1821[1] |
Ծննդավայր | Տրապշթաթ, Բավարիայի թագավորություն, Գերմանական միություն[2] |
Մահացել է | հուլիսի 20, 1904[1] (82 տարեկան) |
Մահվան վայր | Էլբերոն, Լոնդ Բրենչ, Մոնմաութ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[3][4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | հուդայականություն |
Մասնագիտություն | բանկիր, ձեռնարկատեր և ֆինանսիստ |
Մարկուս Գոլդման (անգլ.՝ Marcus Goldman, դեկտեմբերի 9, 1821[1], Տրապշթաթ, Բավարիայի թագավորություն, Գերմանական միություն[2] - հուլիսի 20, 1904[1], Էլբերոն, Լոնդ Բրենչ, Մոնմաութ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[3][4]), հրեական ծագմամբ ամերիկացի բանկիր, «Գոլդմեն Սաքս» ֆինանսական ընկերության հիմնադիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է կենտրոնական Գերմանիայի Բուրգփրեփախ քաղաքում՝ Վոլֆ և Էլլա Գոլդմանների ընտանիքում։ 1884 թվականի հեղափոխության պատճառով 27 տարեկանում գաղթել է ԱՄՆ։ Սկզբնական շրջանում Մարկուս Գոլդմանը եղել է շրջիկ վաճառական։ 1850 թվականից ապրել է Ֆիլադելֆիայում, որտեղ ունեցել է հագուստի խանութ։ Ֆիլադելֆիայում նա ծանոթացել է իր ապագա կնոջ՝ Բերտա Գոլդմանի հետ, որը ազգանվակից էր իրեն, գաղթել էր Բավարիայից և ապրուստի միջոց վաստակում էր ասեղնագործություն ու կար անելով։ 1860 թվականին արդեն ունեցել է հինգ երեխա, որոնք ունեցել են համապատասխանաբար 6000 և 2000 դոլար արժողությամբ անշարժ և շարժական գույք։
1869 թվականին ընտանիքը տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ Մարկուս Գոլդմանը բացել է բրոքերային գրասենյակ. վաճառել էր ոսկու խանութների հաճախորդների պարտքերի ստացականները։ Նրա տարեկան եկամուտը կազմել է մոտ 250 հազար դոլար։
13 տարի Գոլդմանը աշխատել է մենակ՝ առանց գործընկերների։ 1882 թվականին, երբ ընկերության շրջանառությունը կազմել է մոտ 30 մլն դոլար, նա հրավիրել է գործընկեր։ Դա Սամուել Սաքսն էր՝ Գոլդմանի կրտսեր դստեր՝ Լուիզայի ամուսինը։ Ընկերությունն անվանվել է «M. Goldman & Sachs»:
1885 թվականին բիզնեսին միացել է հիմնադրի որդին՝ Հենրին և մյուս փեսան՝ Լյուդվիգ Դրեյֆուսը, ու ընկերությունն անվանվել է«Goldman, Sachs & Co»:
Մարկուս Գոլդմանը ակտիվորեն զբաղվել է բարեգործությամբ, մասնավորապես արձագանքել է Ռուսաստանից գաղթականներին օգնելու կոչին, որոնք ԱՄՆ էին եկել առանց ապրուստի միջոցի։
Մարկուս Գոլդմանը մահացել է 1904 թվականի[5] հուլիսի 20-ին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.in.com/marcus-goldman/biography-338056.html
- ↑ 3,0 3,1 3,2 The New York Times / J. Kahn — Manhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 1904. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.immigrantentrepreneurship.org/entry.php?rec=100
- ↑ Уильям Коэн, 2013
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Уильям Коэн Деньги и власть: Как Goldman Sachs захватил власть в финансовом мире = Money and Power How Goldman Sachs Came to Rule the World. — М.: Альпина Паблишер, 2013. — 680 с. — ISBN 978-5-9614-1709-8
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|