Մարի Անտուան Կարեմ
Մարի Անտուան Կարեմ ֆր.՝ Marie-Antoine Carême[1] | |
---|---|
Ծնվել է | հունիսի 8, 1784[1] կամ հունիսի 8, 1783 |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[1] |
Մահացել է | հունվարի 12, 1833[1][2] |
Մահվան վայր | rue Saint-Roch, former 2nd arrondissement of Paris[2] |
Գերեզման | Մոնմարտր գերեզմանատուն[3] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | շեֆ խոհարար, cooking researcher, գծանկարիչ, նկարազարդող, նկարիչ-փորագրող, Հրուշակագործ, confectioner և դիզայներ |
Marie-Antoine Carême Վիքիպահեստում |
Մարի Անտուան Կարեմ (ֆր.՝ Marie-Antoine Carême, հունիսի 8, 1784[1] կամ հունիսի 8, 1783, Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[1] - հունվարի 12, 1833[1][2], rue Saint-Roch, former 2nd arrondissement of Paris[2]), հայտնի է նաև Անտոնին Կարեմ, հայտնի խոհարար, համարվում է այսպես կոչված «բարձրագույն խոհանոցի» առաջին ներկայացուցիչներից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Փարիզում։ 1792 թվականին Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ, Անտուանի հայրը, ով ուներ 14 երեխա, որոշեց, որ Անտուանը ընտանիքում միակ երեխան էր, ով հնարավորություն ուներ մեծ բարձունքի հասնել։ Հայրը նրան թողնում է Փարիզի դարպասների առջև՝ մի փաթեթով և մի քանի մետաղադրամով։ Մի քանի օր թափառելուց հետո, Անտուանը գտնում է մի պանդոկապետի տուն, որտեղ նա դառնում է խոհարար՝ սեղանի և ապաստանի դիմաց։ Նրա ունակություններն արագորեն նկատվում էին, և տասներեք տարեկան հասակում Անտուանը դարձավ հայտնի հրուշակագործ Սիլվեն Բայի աշակերտը (Sylvain Bailly), Պալե-Ռոյալից ոչ հեռու գտնվող Վիվեն փողոցի մոտ:Անտուանը գիշերը գրում էր արհեստի բոլոր հնարքները։ 17 տարեկանում Կարեմը աշխատում է դե Գալիֆե առանձնատան հրուշակագործ Ժան Ավիսի մոտ, որտեղ 1794 թվականից գտնվում էր Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը, որը այդ ժամանակ գլխավորում էր Թալեյրանը։
Ծառայել է Թալեյրանի, Գեորգ IV-ի, Ջեյմս Ռոթշիլդի, Ալեքսանդր I-ի և Ֆրանց II-ի մոտ։ Համարվում է ժամանակակից ճաշացանկի հիմնադիրներից մեկը։ Կրել է «թագավորների խոհարար և թագավոր խոհարարների» մականունը։
Որոշ ժամանակ նա աշխատել է Սանկտ Պետերբուրգի կայսերական դատարանում։ Նրան դուր էր գալիս, թե ինչպես էր իրեն անվանում Անտոնինը[4] և իր հաջորդ գրքերը նա գրել է այդ անվան տակ։
Հրատարակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Le Pâtissier royal parisien : traité élémentaire et pratique orné de quarante et une planches par l’auteur, 1810.
- «Le Maitre d’hôtel français, traité des menus à servir à Paris, à Saint-Petersbourg, à Londres, à Vienne» (1820; том 1, том 2).
- «Le Cuisinier parisien ou l’art de la cuisine française au XIX siècle» (Փարիզ, 1828, издание 1842 года);
- «Le Pâtissier royal parisien» (Փարիզ, 1828—1879);
- «L’Art de la cuisine française au XIX siecle» (Փարիզ, 1833), բաղկացած է երեք հատորներից։ том 2;
- «Le Pâtissier pittoresque» (Փարիզ, 1842);
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Reconstructed vital records of Paris
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ Darra Goldstein, «Russia, Carême, and the Culinary Arts», The Slavonic and East European Review, окт. 1995, с. 691
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Павел и Ольга Сюткины (05.05.2010). «Мари-Антуан Карем в русской кулинарии». ВКУС и ЦВЕТ. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Карем, Мари-Антуан». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարի Անտուան Կարեմ» հոդվածին։ |
|