Մարիոն Ջոնս
Մարիոն Ջոնս | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Marion Jones-Thompson |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Մասնագիտացում | բասկետբոլիստ և վազորդ |
Երկիր | ԱՄՆ և Բելիզ |
Ծննդյան ամսաթիվ | հոկտե��բերի 12, 1975[1][2][3][…] (49 տարեկան) |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Ակումբ | Tulsa Shock? և North Carolina Tar Heels women's basketball? |
Հասակ՝ | 178 սանտիմետր |
Քաշ | 68 կիլոգրամ |
Մարիոն Ջոնս կամ Մարիոն Ջոնս-Թոմսոն (անգլ.՝ Marion Lois Jones-Thompson հոկտեմբերի 12, 1975[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի թեթև աթլետիկուհի, սպրինտի (կարճ տարածության մրցավազք) և երկար ցատկի վարպետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիոն Ջոնսն ունի երկքաղաքացիություն. Ամերիկայի և Բելիզի քաղաքացի է, Մարիոնի մայրը արմատներով Բելիզից է։ 1988 թվականի հոկտեմբերի 3-ին Ջոնսն ամուսնացել է ամերիկացի ձեռնագնդորդ Սի Ջեյ Խանտերի հետ, իսկ 2002 թվականին նրանք ամուսնալուծվել են։ 2003 թվականի հունիսի 28-ին Ջոնսը հայտնի ամերիկացի սպրինտեր Թիմ Մոնտգոմերիից որդի է ունեցել։
2007 թվականի փետրվարի 24-ին Մարիոն Ջոնսն ամուսնացել է բարբադոսցի սպրինտեր Օբադել Թոմսոնի հետ[4]։ Նրանք ունեն երկու երեխա. որդի, որը ծնվել է 2007 թվականի հուլիսին և դուստր, որը ծնվել է 2009 թվականի հունիսին[5]։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիոն Ջոնսը 2000 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ նվաճել է երեք ոսկե և երկու բրոնզե մեդալ, որոնցից զրկվել է, քանի որ 2007 թվականին ապացուցվել է, որ նա մրցումներից առաջ կանխամտածված դոպինգ է ընդունել։ 2008 թվականին դատապարտվել է իր սկանդալային դոպինգի վերաբերյալ կեղծ վկայություն տալու համար[6][7]։
Սպորտային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոնսը 2010 թվականի մարտի 10-ին Թալսա քաղաքի «Crowne Plaza» հյուրանոցում ներկայացվել է որպես Dallas Wings կանանց բասկետբոլի ազգային ասոցացիայի ակումբի բասկետբոլիստ։ 2011 թվականի մարտի 10-ին լքել է թիմը՝ ունենալով 47 հանդիպում (միջին հաշվով յուրաքանչյուր խաղի համար վաստակելով 2,6 միավոր և 1,3 մոտեցում)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Cherry, Gene (2007 թ․ մարտի 7). «Sprinters Jones and Thompson married, says minister». Reuters.
- ↑ Michaelis, Vicki (2010 թ․ մայիսի 17). «Marion Jones hits ground running, starts fresh in WNBA». USA Today.
- ↑ «CNN Newsroom: Jones Doping Case; Tax Standoff Ends; Myanmar Crackdown». CNN Transcripts. 2007 թ․ հոկտեմբերի 5.
- ↑ «IOC chief says Hunter failed four drug tests». ESPN.com. Associated Press. 2000 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2008 թ․ փետրվարի 10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիոն Ջոնս» հոդվածին։ |
|