Մարիա Վալլիզեր
Մարիա Վալլիզեր | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Ամբողջական անուն՝ | շվեյց. գերմ.՝ Maria Walliser |
Բնօրինակ անուն՝ | Maria Walliser |
Մասնագիտացում՝ | լեռնադահուկորդ |
Երկիր՝ | Շվեյցարիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | մայիսի 27, 1963 (61 տարեկան) |
Ծննդավայր՝ | Mosnang, Toggenburg Constituency, Սանկտ Գալլեն, Շվեյցարիա |
Հասակ՝ | 168 սանտիմետր[1] |
Քաշ՝ | 60 կիլոգրամ[1] |
Մարիա Վալլիզեր (գերմ.՝ Maria Walliser, մայիսի 27, 1963, Mosnang, Toggenburg Constituency, Սանկտ Գալլեն, Շվեյցարիա), շվեյցարացի լեռնադահուկորդուհի, Օլիմպիական խաղերի մրցանակակիր, աշխարհի եռակի չեմպիոն, աշխարհի կրկնակի գավաթակիր։ Բազմակողմանի լեռնադահուկորդ է, հաջողությամբ հանդես է եկել լեռնադահուկային սպորտի բոլոր ձևերում, բացի սլալոմից։
Աշխարհի գավաթի խաղարկությունում Վալլիզերին իր նորամուտը կատարել է 1980 թվականի դեկտեմբերի 3-ին[2], իսկ 1983 թվականի հունվարին տոնել է իր առաջին հաղթանակն աշխարհի առաջնության փուլերում՝ արագընթաց վայրէջքում։ Աշխարհի գավաթի խաղարկության փուլերում ունի ընդամենը 25 հաղթանակ՝ 14-ը արագընթաց վայրէջքում, 6-ը հսկա սլալոմում, 3-ը սուպերհսկա ձևում, 2-ը համակցված ձևում։ Վալլիզերը երկու անգամ ընդհանուր հաշվով հաղթել է աշխարհի առաջնությունում և նվաճել Բյուրեղապակե մեծ գլոբուս (1985/86 և 1986/87 մրցաշրջաններում)։ Կարիերայի ընթացքում տարբեր ձևերից 5 անգամ արժանացել է Բյուրեղապակե փոքր գլոբուսի, ընդ որում դա նրան հաջողվել է կատարել դահուկային սպորտի 5 ձևերից 4-ով։
1984 թվականի Սարաևոյի Օլիմպիական խաղերի ժամանակ արագընթաց վայրէջքում նվաճել է արծաթե մեդալ, ընդ որում ոսկին նվաճած իր հայրենակից Միքելա Ֆիջինիից հետ է մնացել 0,05 վայրկյանով է, բացի այդ հսկա սլալոմը մեկնարկել է, բայց առաջին փորձից դուրս է եկել։
1988 թվականի Կալգարիի Օլիմպիական խաղերում արժանացել է բրոնզե 2 մեդալի՝ հսկա սլալոմից և համակցված ձևից, բացի այդ, արագընթաց վայրէջքն սկսել է, բայց ընդհատել է հարթակից մեկ քայլ առաջ և զբաղեցրել 4-րդ տեղը, իսկ սուպերհսկա ձևում գրավել է 6-րդ տեղը։
Իր կարիերայի ընթացքում մասնակցել է աշխարհի 4 առաջնությունների, որոնց ընթացքում նվաճել է 3 ոսկե և 1 բրոնզե մեդալ, ընդ որում 2 ոսկե և 1 բրոնզե մեդալ ստացել է 1987 թվականին, 1 ոսկին՝ 1989 թվականին։
Կարիերան ավարտել է 1990 թվականին։ 2000 թվականին դարձել է "Die Stiftung Folsäure Offensive Schweiz" կազմակերպության նախագահ[3]։
Հաղթանակներ աշխարհի գավաթի խաղարկության փուլերում (25)
[խմբագրել | խմբագրել կոդը]№ | Մրցաշրջան | Ամսաթիվ | Վայր | Բնագավառ |
---|---|---|---|---|
1 | 1982/83 | հունվարի 21, 1983 | Մեժև | Արագընթաց վայրէջք |
2 | փետրվարի 5, 1983 | Սարաևո | Արագընթաց վայրէջք (2) | |
3 | 1983/84 | դեկտեմբերի 8, 1983 | Վալ-դ’Իզեր | Արագընթաց վայրէջք (3) |
4 | հունվարի 21, 1984 | Վերբիե | Արագընթաց վայրէջք (4) | |
5 | 1984/85 | մարտի 8, 1985 | Սանշայն-Վիլաջ | Արագընթաց վայրէջք (5) |
6 | 1985/86 | հունվարի 11, 1986 | Բադգաստայն | Արագընթաց վայրէջք (6) |
7 | հունվարի 12, 1986 | Բադգաստայն | Համակցված | |
8 | փետրվարի 5, 1986 | Վալ-Զոլդանա | Հսկա սլալոմ | |
9 | մարտի 1, 1986 | Ֆուրանո | Արագընթաց վայրէջք (7) | |
10 | մարտի 8, 1986 | Սանշայն-Վիլաջ | Արագընթաց վայրէջք (8) | |
11 | մարտի 9, 1986 | Սանշայն-Վիլաջ | Համակցված (2) | |
12 | 1986/87 | դեկտեմբերի 14, 1986 | Վալ-դ’Իզեր | Սուպերհսկա |
13 | դեկտեմբերի 20, 1986 | Վալ-Զոլդանա | Հսկա սլալոմ (2) | |
14 | հունվարի 6, 1987 | Զալբախ-Հինտերգլեմ | Սուպերհսկա (2) | |
15 | հունվարի 18, 1987 | Բիշոֆսվիզեն | Հսկա սլալոմ (3) | |
16 | փետրվարի 27, 1987 | Ցվիզել | Հսկա սլալոմ (4) | |
17 | մարտի 15, 1987 | Վեյլ | Սուպերհսկա (3) | |
18 | մարտի 22, 1987 | Սարաևո | Հսկա սլալոմ (5) | |
19 | 1987/88 | դեկտեմբերի 4, 1987 | Վալ-դ’Իզեր | Արագընթաց վայրէջք (9) |
20 | հունվարի 16, 1988 | Զինալ | Արագընթաց վայրէջք (10) | |
21 | 1988/89 | դեկտեմբերի 15, 1988 | Ալտենմարկ | Արագընթաց վայրէջք (11) |
22 | հունվարի 19, 1989 | Տին | Արագընթաց վայրէջք (12) | |
23 | մարտի 4, 1989 | Ֆուրանո | Հսկա սլալոմ (6) | |
24 | 1989/90 | դեկտեմբերի 9, 1989 | Ստիմբոտ-Սփրինգս | Արագընթաց վայրէջք (13) |
25 | հունվարի 13, 1990 | Հաուս | Արագընթաց վայրէջք (14) |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Olympedia — 2006.
- ↑ Johnson, William Oscar (1988 թ․ հունվարի 27). «Smooth as Clockwork». Sports Illustrated. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Evans, Hilary; Gjerde, Arild; Heijmans, Jeroen; Mallon, Bill. "Maria Walliser". Olympics at Sports-Reference.com. Sports Reference LLC». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարիա Վալլիզեր – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)
- Մարիա Վալլիզեր – վիճակագրությունը FIS կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Վալլիզեր» հոդվածին։ |
|