Մարիա Մորավսկայա
Մարիա Մորավսկայա | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 31 1889 (հունվարի 12 1890)[1][2], դեկտեմբերի 31, 1889[3] կամ հունվարի 12, 1890[2] |
Ծննդավայր | Վարշավա, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հունիսի 26, 1947[1][4][3][…] (57 տարեկան) |
Վախճանի վայր | Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ[1] |
Գրական անուն | Рики-Тики |
Մասնագիտություն | մանկագիր, բանաստեղծուհի, գրական քննադատ, թարգմանչուհի և գրող |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Ռուսական կայսրություն |
Կրթություն | Բեստուժևյան դասընթացներ |
Ժանրեր | լիրիկա |
Maria Moravskaya Վիքիպահեստում |
Մարիա Լյուդվիգովնա Մորավսկայա (ռուս.՝ Мари́я Лю́двиговна Мора́вская, դեկտեմբերի 31 1889 (հունվարի 12 1890)[1][2], դեկտեմբերի 31, 1889[3] կամ հունվարի 12, 1890[2], Վարշավա, Ռուսական կայսրություն - հունիսի 26, 1947[1][4][3][…], Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ[1]), ռուս գրող, բանաստեղծուհի, արձակագիր, թարգմանիչ և գրականագետ։ Մի քանի բանաստեղծական ժողովածուների, ինչպես նաև մի շարք արձակ ստեղծագործությունների հեղինակ, ներառյալ մանկական։
20-րդ դարի սկզբի Ռուսաստանի ազատական-ժողովրդավարական շարժման ակտիվ մասնակից է։ 1917 թվականին նա Ռուսաստանից արտագաղթել է ԱՄՆ։ Երկար ժամանակ ապրել է Նյու Յորքում, այնուհետև Ֆլորիդայում՝ շարունակելով գրական, լրագրողական և սոցիալական բավականին ակտիվ գործունեությունը։ Կյանքի վերջին շրջանի մասին տեղեկատվությունը հակասական է. ըստ մի տվյալի՝ նա մահացել է Մայամիում 1947 թվականին, այլ տվյալով՝ 1958 թվականից ոչ շուտ, Չիլիում։
Կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանկություն և պատանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա ծնվել է 1889 թվականի դեկտեմբերի 31-ին (ըստ Գրիգորյան օրացույցի՝ 1890 թվականի հունվարի 12-ին) Վարշավայում, լեհ կաթոլիկ ընտանիքում։ Ծննդյան ժամանակ նա ստացել է Մերի Մագդալենա Ֆրանչեսկա եռակի անունը։ Ապագա բանաստեղծուհու հայրը՝ Լյուդվիգ Մորավսկին, նրա հիշողությունների համաձայն՝ աղքատ անձնավորություն էր, որը կյանքում շատ մասնագիտություններ է փոխել և միշտ երազել ճանապարհորդության և գյուտերի մասին՝ չնայած միջոցների և կրթության բացակայությանը։ Մայրը, որի անունը չի հիշատակվում ոչ Մորավսկայայի ինքնակենսագրության մեջ, ոչ էլ նրան նվիրված ուսումնասիրություններում, մահացել է, երբ աղջիկը դեռ երեք տարեկան չէր։ Մի քանի տարի անց Լյուդվիգ Մորավսկին ամուսնացել է իր հանգուցյալ կնոջ քրոջ հետ։ Շատ չանցած՝ Մորավսկիների ընտանիքը տեղափոխվել է Օդեսա[5]:
Նա լավ է վերաբերվել իր հորը, ինչպես նաև նրա երկրորդ ամուսնությունից ծնված կրտսեր եղբայրներին ու քույրերին։ Սակայն 15 տարեկանում խորթ մոր հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով նա ստիպված է եղել հեռանալ տնից։ Որոշ ժամանակ անց նա Օդեսայից տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ և կորցրել իր ընտանիքի հետ կապը։
Փոքր տարիքից նա առանձնացել է քաղաքացիական ակտիվ դիրքով, մասնակցել է տարբեր քաղաքական շրջանակների գործունեությանը։ Սկզբում նա Լեհաստանի ինքնորոշման կողմնակից էր, 1905-1907 թվականների հեղափոխության սկզբին նա ինքնորոշվել է որպես սոցիալիստ։ Դա գրավել է իրավապահ մարմինների ուշադրությունը. երկու անգամ՝ 1906 և 1907 թվականներին, ձերբակալվել է և բանտերում ենթարկվել է կարճաժամկետ ազատազրկման։
Կյանք Սանկտ Պետերբուրգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայրաքաղաքում նա ակտիվորեն զբաղվել է գրական գործունեությամբ՝ միևնույն ժամանակ ապրուստ վաստակելով քարտուղարական աշխատանքով, մասնավոր դասերով և թարգմանություններով։ Ընդունվել է Բեստուժևյան դասընթացների, բայց դրանք չի ավարտել։ Կան տվյալներ վաղ և կարճ ամուսնության մասին, որն ինքը Մորավսկայան անվանել է «տհաճ պատահականություն»։ Ամուսնության ժամանակ նա չի փոխել իր ազգանունը[5]:
Ունենալով զգալի նյութական դժվարություններ՝ 1909 թվականի վերջին նա դիմել է Մաքսիմիլիան Վոլոշինին՝ խնդրելով իր համար թարգմանություններ գտնել լեհերենից։ Հայտնի է, խղճալով աղքատ սկսնակ բանաստեղծուհուն՝ նրան հրավիրել է Կոկտեբել իր մոտ՝ ճանապարհի համար գումար ուղարկելով, բայց Մորավսկայան չի ընդունել այդ գումարը և չի գնացել Կոկտեբել[6]:
Առաջին աշխարհամարտի իրադարձությունները շատ հուզականորեն է ընդունել, մասնավորապես, հայրենի Լեհաստանում քաղաքացիական բնակչության բուռն կռիվներն ու աղետները[7]:
Հայտնի է, որ Սանկտ Պետերբուրգում գտնվելու վերջին տարիներին Մորավսկայան ապրել է Միտնինսկի առափնյակի 5, բն. 604-ում, Ֆ. Կիրիկովի բնակելի շենքերից մեկում[8]:
Կյանքը աքսորում
[խմբագրել | խմբագրել կոդը]1917 թվականին՝ Փետրվարյան հեղափոխությունից անմիջապես հետո, Մորավսկայան մեկնել է Ճապոնիա, որտեղից Լատինական Ամերիկայով մշտական բնակության է մեկնել ԱՄՆ, իսկ ուղևորության ընթացքում աշխատանքի է անցել որպես Նյու Յորքի թերթերից մեկի թղթակից։ Միացյալ Նահանգներ արտագաղթելիս բանաստեղծուհին, իր հիշողություններւ համաձայն, ներշնչված էր այդ երկրի մասին իդեալականացված գաղափարներով՝ ձգտելով «խառնել տիպիկ ռուսին և տիպիկ ամերիկացուն և ստեղծել` նոր, նուրբ, խելամիտ, ներդաշնակ արարած»։
Նոր հայրենիքը շատ առումներով հիասթափեցրել է Մորավսկայային՝ մասնավորապես հասարակության սառնությունը, զանգվածային մշակույթի գերիշխանությունը և քաղաքական ազատությունների ցածր մակարդակը։ Նա բացահայտորեն հայտարարել է իր քննադատական դիրքը այս թեմայի շուրջ հասարակական և քաղաքական տարբեր իրադարձությունների ժամանակ՝ ներառյալ շատ բարձր մակարդակի։ Այսպես, հայտնի է, որ ԱՄՆ ժամանելուց անմիջապես հետո՝ 1917 թվականի հոկտեմբերին, Մորավսկայան ԱՄՆ Կոնգրեսում լսումների ժամանակ հանդես է եկել որպես Էլիս Փոլի գործով հանրային պաշտպան. նրա պնդմամբ՝ ամերիկյան բանտում ֆեմինիստուհիների պահման պայմանները շատ ավելի ծանր են եղել, քան ցարական Ռուսաստանում[9][10]:
Այնուամենայնիվ, չնայած ամերիկյան կյանքից որոշակի հիասթափություններին՝ Մորավսկայան արագ և հաջողությամբ հարմարվել է ԱՄՆ-ի կյանքին։ Ըստ իր հիշողությունների՝ նա սովորել է անգլերեն ընդամենը ութ ամսում՝ գրեթե խզելով իր կապերը Ռուսաստանի հետ։ Սկզբում նա բնակություն է հաստատել Նյու Յորքում, որտեղ զբաղվել է լրագրողական և հրատարակչական գործունեությամբ։ Երիտասարդ արտագաղթյալին հաջողվել է շատ արագ համագործակցություն հաստատել բազմաթիվ պարբերականների հետ։
Հայտնի է, որ Մորավսկայան բնակվել է Նյու Յորքում առնվազն մինչև 1920-ականների սկիզբը։ Այդտեղ նա ամուսնացել է Էդվարդ Կոֆլենի հետ (անգլ.՝ Edward "Ted" M. Coughlan), որը դետեկտիվ և հումորային պատմությունների հեղինակ էր և Միացյալ Նահանգներ է տեղափոխվել Բրիտանիայի դոմինիոն Նյուֆաունդլենդից։ Ամուսնության ժամանակ Մորավսկայան ընդունել է իր ամուսնու ազգանունը, սակայն գրական և լրագրողական շրջանակներում հայտնի է մնացել իր օրիորդական ազգանվամբ՝ հետագայում դրանով տպագրելով իր ստեղծագործությունների մեծ մասը։
1930-ական թվականների սկզբին Կոֆլենները տեղափոխվել են Ֆլորիդայի Լեյքլենդ քաղաք, որտեղից 1932 թվականին տեղափոխվել են Մայամի։ Ամուսինների ֆինանսական դրությունը Մայամիում բավականին բարեկեցիկ էր։ Նրանք ապրել են քաղաքի կենտրոնական մասում մասնավոր տուն, որն անվանել են «Գեղարվեստական ֆերմա» (անգլ.՝ Fiction Farm): Մարիան հայտնի է դարձել Մայամիում որպես բեղմնավոր գրող և հրապարակախոս, տեղական «Soma» անգլ.՝ Soma Club) գրական ակումբում շփումներ է պահպանել ոչ միայն տեղացիների, այլև արտասահմանյան գրողների հետ։ Այսպես, օրինակ, նրա հետ բարեկամության մասին 1938 թվականին հրապարակավ հայտարարել է իռլանդացի հայտնի բանաստեղծ և դրամատուրգ Պատրիկ Կոլումը։ Բացի այդ, նա վայելել է սոցիալական ակտիվ կենսակերպ ունեցող անձի հեղինակություն՝ ունենալով բազմաթիվ հոբբիներ, ներառյալ բավականին թանկ և էկզոտիկ։ Մասնավորապես, Մորավսկայան զբաղվել է անբաժան թութակների և ընտանի բադերի նոր տեսակների ստացմամբ, վայրի կենդանիների վարժեցմամբ, Ֆլորիդային ոչ հատուկ բույսերի բուծմամբ, ինքնաշեն սարքավորումների միջոցով գրքերի տպագրմամբ։ Նա ճանապարհորդել է Հարավային Ամերիկայում, որտեղ կանոեով նավարկել է գետերի վրա։ Նա տեղական մամուլում խանդավառությամբ քարոզել է իր տարբեր հոբբիները։
Հայտնի է, որ Մորավսկայան Լատինական Ամերիկա գնացել է ոչ միայն որպես զբոսաշրջիկ։ Երկրի որոշ քաղաքներում, մասնավորապես Չիլիում, նա դասախոսություններ է վարել։ Բացի անգլերենից, Մորավսկայան տիրապետել է նաև իսպաներենի։
Մորավսկայայի մահվան ժամանակի, վայրի և հանգամանքների վերաբերյալ տվյալները տարբեր են։ Տեղեկատվություն է շրջանառվում Մայամիում 1947 թվականի հունիսի 26-ին նրա մահվան մասին, որպես մահվան պատճառ նշվել են ներուղեղային արյունազեղումները (մասնավորապես, դա հաղորդել է Արկանզասի «Courier News» թերթը), որոշ աղբյուրներ ասում են, որ նա մահացել է դժբախտ պատահարից։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ իր հուշերի՝ Մորավսկայան սկսել է գրել մանկուց Օդեսայում։ Նրա առաջին բանաստեղծությունը լույս է տեսել 1906 թվականին ուսանողական «Ազատ դպրոց» ամսագրում։ Դրանից հետո նա կեղծանունով հրատարակվել է Օդեսայի մի շարք թերթերում։ Բանաստեղծուհին այդ շրջանի բանաստեղծությունները հասուն տարիքում գնահատել է շատ քննադատաբար։ Հատկանշական է, որ իր գործունեության բոլոր փուլերում լեհերեն միջավայրում ծնված և մեծացած Մորավսկայան գրել է միայն ռուսերեն։ Հետագայում նա հատուկ կարևորություն է տվել այս հանգամանքին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 http://www.az-libr.ru/index.htm?Persons&000/Src/0010/677ab612
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 576—578. — ISBN 5-94848-262-6
- ↑ 4,0 4,1 4,2 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 5,0 5,1 Апельсинные корки, 2012
- ↑ Апельсинные корки, 2012, էջ 55
- ↑ Русская литература XX века, 2005, էջ 578
- ↑ Апельсинные корки, 2012, էջ 54
- ↑ Davin, 2006, էջ 397
- ↑ Snodgrass, 2015, էջ 336
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Մորավսկայա» հոդվածին։ |
|
- Հունվարի 12 ծնունդներ
- 1890 ծնունդներ
- Դեկտեմբերի 31 ծնունդներ
- 1889 ծնունդներ
- Վարշավա քաղաքում ծնվածներ
- Հունիսի 26 մահեր
- 1947 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 19-րդ դարի գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- 20-րդ դարի գրողներ
- Ամերիկացի գրողներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- Ռուս արձակագիրներ
- Ռուս բանաստեղծուհիներ
- Ռուս գրականագետներ
- Ռուս գրաքննադատներ
- Ռուս թարգմանիչներ
- Ռուս մանկագիրներ
- Ռուսական կայսրության թարգմանիչներ