Մարիա Մոտրուկ
Մարիա Մոտրուկ | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հուլիսի 1, 1916 |
Ծննդավայր՝ | Ուկրաինա |
Վախճանի թիվ՝ | փետրվարի 6, 1984 (67 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն՝ | ԽՍՀՄ |
Մասնագիտություն՝ | մուլտիպլիկատոր |
IMDb։ | ID 2088517 |
Մարիա Լեոնիդովնա Մոտրուկ (ռուս.՝ Мария Леонидовна Мотрук, հուլիսի 1, 1916, Ուկրաինա - փետրվարի 6, 1984, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային նկարիչ-մուլտիպլիկատոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիա Մոտրուկը ծնվել է 1916 թվականի հուլիսի 1-ին Ռուսական կայսրությունում։ 1931 թվականին, երբ լրացել է Մարիայի 15 տարին, նրա ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա։ Մարիան, երազելով դառնալ դերասանուհի, ընդունվել է Ալեքսանդր Ախմետելիի թատերական ստուդիա։
Ախմետելիի ձերբակալությունից ու գնդակահարությունից և նրա ստուդիայի լուծարումից հետո՝ 1938 թվականին, 21-ամյա Մարիա Մոտրուկն ընդունվել է նոր ստեղծված «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիա։ Սկզբում նա աշխատել է ֆազերի ներկման բաժնում, հետո եղել է ֆազերի նկարիչ, ապա նկարիչ-մուլտիպլիկատոր։
1940 թվականին Մարիա Մոտրուկն ամուսնացել է «Սոյուզմուլտֆիլմի» մուլտիպլիկատոր Ֆեոդոր Խիտրուկի հետ։ 1944 թվականին ծնվել է նրանց որդին՝ Անդրեյը, որը հետագայում դարձել է գրող և հրապարակախոս։
1940-1960-ական թվականներին Մարիա Մոտրուկն աշխատել է մուլտիպլիկացիայի այնպիսի հայտնի վարպետների հետ, ինչպիսիք էին Իվան Իվանով-Վանոն, Լև Ատամանովը, Զինաիդա Բրումբերգը, Վալենտինա Բրումբերգը, Միխայիլ Ցեխանովսկին և այլք։
Երբ Ֆեոդոր Խիտրուկն սկսել է զբաղվել ռեժիսուրայով, Մարիա Մոտրուկը դարձել է նրա մշտական գործընկերը որպես նկարիչ մուլտիպլիկատոր և ռեժիսորի օգնական։
Մարիա Մոտրուկը մահացել է 1984 թվականի փետրվարի 6-ին Մոսկվայում[1]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարիչ-մուլտիպլիկատոր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1956 – Աղջիկը ջունգլիներում (ռուս.՝ Девочка в джунглях)
- 1956 – Կախարդական փայտիկը (ռուս.՝ Палка выручалка)
- 1957 – Ցանկությունների իրականացում (ռուս.՝ Исполнение желаний)
- 1958 – Սունկ-խրճիթը (ռուս.՝ Грибок-теремок)
- 1958 – Կատվի տունը (ռուս.՝ Кошкин дом)
- 1958 – Հեռավոր կղզու գաղտնիքը (ռուս.՝ Тайна далёкого острова)
- 1959 – Գույների գողերը (ռուս.՝ Похитители красок)
- 1959 – Ծննդյան օր (ռուս.՝ День рождения)
- 1960 – Մարդուկին ես եմ նկարել (ռուս.՝ Человечка нарисовал я)
- 1961 – Մեծ անախորժություններ (ռուս.՝ Большие неприятности)
- 1961 – Բանալի (ռուս.՝ Ключ)
- 1962 – Մի հանցագործության պատմություն (ռուս.՝ История одного преступления)
- 1962 – Կախարդական այգին (ռուս.՝ Чудесный сад)
- 1964 – Կարելին ու Չի կարելին (ռուս.՝ Можно и Нельзя)
- 1964 – Արջուկը (ռուս.՝ Топтыжка)
- 1965 – Բոնիֆացիի արձակուրդը (ռուս.՝ Каникулы Бонифация)
- 1966 – Իվան Իվանիչը հիվանդացել է (ռուս.՝ Иван Иваныч заболел)
- 1966 – Այսօր ծնունդ է (ռուս.՝ Сегодня день рождения)
- 1966 – Մարդը շրջանակում (ռուս.՝ Человек в рамке)
- 1967 – Դինոզավրերի սարը (ռուս.՝ Гора динозавров)
- 1967 – Ժամանակի մեքենա (ռուս.՝ Машинка времени)
- 1968 – Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ (ռուս.՝ Фильм, фильм, фильм)
- 1969-1972 – Վինի Թուխ (ռուս.՝ Винни-Пух)
- 1970 – Պատանի Ֆրիդրիխ Էնգելսը (ռուս.՝ Юноша Фридрих Энгельс)
- 1971 – Կրակ (ռուս.՝ Огонь)
- 1971 – Երեք բանան (ռուս.՝ Три банана)
- 1974 – Նվիրում եմ քեզ աստղ (ռուս.՝ Дарю тебе звезду)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 453. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարիա Մոտրուկ (անգլ.) Internet Movie Database կայքում
- Մարիա Մոտրուկը Аниматор.ру կայքում
- Мигунов Евгений «О Хитруке» 30.10.1982г.
|