Մարգարետ Վուդրո Վիլսոն
Մարգարետ Վուդրո Վիլսոն | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 16, 1886[1] |
Ծննդավայր | Ջորջիա, ԱՄՆ |
Մահացել է | փետրվարի 12, 1944[1] (57 տարեկան) |
Մահվան վայր | Պոնդիչերի, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազդվել է | Շրի Աուրոբինդո |
Երկեր | The Gospel of Sri Ramakrishna? |
Մասնագիտություն | երգչուհի, քաղաքական գործիչ և գրող |
Ծնողներ | հայր՝ Վուդրո Վիլսոն, մայր՝ Էլեն Վիլսոն |
Զբաղեցրած պաշտոններ | Միացյալ Նահանգների առաջին տիկին |
Կուսակց��ւթյուն | Դեմոկրատական կուսակցություն |
Margaret Woodrow Wilson Վիքիպահեստում |
Մարգարետ Վուդրո Վիլսոն (անգլ.՝ Margaret Woodrow Wilson, ապրիլի 16, 1886[1], Ջորջիա, ԱՄՆ - փետրվարի 12, 1944[1], Պոնդիչերի, Ֆրանսիա), ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի և Էլեն Լուիզ Աքսոնի ավագ դուստրը, Ջեսիի և Էլեոնորի քույրը։ 1914 թվականից՝ մոր մահից հետո Մարգարետը եղել է Սպիտակ տան տիրուհին։ Հայրը կրկին ամուսնացել է 1915 թվականին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարգարետ Վուդրո Վիլսոնը ծնվել է 1886 թվականին Ջորջիա նահանգի Գեյնսվիլ քաղաքում։ Վիլսոնի ծնողներն ապրում էին հյուսիսում։ Հայրը դասավանդում էր։ Մայր չէր ցանկանում, որ իրենց երեխաները յանկի լինեն։ Էլեն Էքսոն Վիլսոնը մնաց Գեյնսվիլում մինչև իր առաջին երկու դուստրերի ծնունդը։ Մարգարետը սովորել է տեղի դպրոցում, երբեմն հաճախել է քոլեջ, որտեղ հայրն էր դասավանդում։
Կտակում Մարգարետ Վիլսոնի հայրը նրան էր թողել տարեկան 2,500 դոլար (այժմ համարժեք է 34,519 դոլարի), քանի դեռ գումարը չէր գերազանցել իր ունեցվածքի եկամուտի 1/3-ը[2]։ Վիլսոնը երգում էր, և 1918 թվականին նա մի քանի ձայնագրություններ է արել։
1940 թվականին Մարգարետ Վիլսոնը մեկնել է Ֆրանսիական Հնդկաստանի Պոնդիչերի քաղաք և որոշել մինչև կյանքի վերջ մնալ այնտեղ։ Նա դարձել է սադհու։ Աշրամում անդամագրվելուց հետո ստացել է «Նիստա» անունը, ինչը սանսկրիտերեն նշանակում է «նվիրում»։ Գիտնական Ջոզեֆ Կամփբելի հետ խմբագրել են միստիկ հինդուիզմի դասական Ռամակրիշնայի, Ռամակրիշնայի Ավետարանի անգլերեն թարգմանությունը, որը 1942 թվականին լույս է տեսել Նյու Յորքի Ռամակրիշնա-Վիվեկանադա կենտրոնում[3]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիլսոնը մահացել է Հնդկաստանում ուրեմիայից (միզարյունություն)[4]։
Նախորդող Էլեն Վիլսոն |
ԱՄՆ առաջին տիկին De facto Մարգարետ Վուդրո Վիլսոն 1914–1915 |
Հաջորդող Էդիթ Վիլսոն |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Lundy D. R. The Peerage
- ↑ Wills of the U.S. Presidents, edited by Herbert R Collins and David B Weaver (New York: Communication Channels Inc., 1976) p. 176, ISBN 0-916164-01-2.
- ↑ Nikhilananda, Swami (1942). «Preface». The Gospel of Ramakrishna. Chennai: Sri Ramakrishna Math.
- ↑ «Woodrow Wilson Daughter Dead». The Milwaukee Sentinel. 1944 թ․ փետրվարի 14. էջ 1. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Woodrow Wilson's Letters to his Darling Daughter from the Shapell Manuscript Foundation Արխիվացված 2013-04-15 archive.today
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգարետ Վուդրո Վիլսոն» հոդվածին։ |
|
- Ապրիլի 16 ծնունդներ
- 1886 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Փետրվարի 12 մահեր
- 1944 մահեր
- Ֆրանսիայում մահացածներ
- ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 20-րդ դարի ամերիկացի երգչուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի կանայք
- 20-րդ դարի ամերիկացիներ
- 20-րդ դարի թարգմանիչներ
- ԱՄՆ-ի առաջին տիկիններ
- ԱՄՆ-ի նախագահների երեխաներ
- Ամերիկացի երգչուհիներ