Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
|
---|
Անձնական տվյալներ |
---|
Ամբողջական անուն |
Մատտեո Պոլիտանո |
---|
Քաղաքացիությունը |
Իտալիա |
---|
Ծննդյան ամսաթիվ |
օգոստոսի 3, 1993(1993-08-03)[1] (31 տարեկան) |
---|
Ծննդավայր |
Հռոմ, Իտալիա |
---|
Հասակ |
171 սմ |
---|
Քաշ |
65 կիլոգրամ |
---|
Դիրք |
կիսապաշտպան |
---|
Ակումբային տեղեկություններ |
---|
Ներկա ակումբ |
Սոսուոլո |
---|
Համար |
16 |
---|
Պատանեկան կարիերա |
---|
|
Մասնագիտական կարիերա* |
---|
Տարի |
Ակումբ |
Խաղ |
(Գոլ) |
---|
2012-2013
|
Ռոմա
|
0 (0)
|
2012-2013
|
→ Պերուջա
|
30 (8)
|
2013-2015
|
Պեսկարա
|
72 (11)
|
2015—
|
Սոսուոլո
|
43 (8)
|
|
Ազգային հավաքական |
---|
2011-2012
|
Իտալիա (մինչև 19)
|
4 (0)
|
2012-2014
|
Իտալիա (մինչև 20)
|
3 (1)
|
2013
|
Իտալիա (մինչև 21)
|
2 (0)
|
|
|
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Մատտեո Պոլիտանո (իտալ.՝ Matteo Politano, օգոստոսի 3, 1993(1993-08-03)[1], Հռոմ, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, իտալական «Սոսուոլո» ակումբի կիսապաշտպան։
Մատտեո Պոլիտանոն իր հայրենի քաղաքի «Ռոմա» ակումբի սան է։ 2012 թվականի ամռանը խաղային պրակտիկա ձեռք բերելու նպատակով Մատտեո Պոլիտանոն վարձավճարով տեղափոխվել է «Պերուջա»։ Օգոստոսի 5-ին կատարել է իր դեբյուտը նոր ակումբի կազմում՝ Իտալիայի գավաթի խաղարկության շրջանակներում մասնակցելով «Բարլետա» ակումբի դեմ խաղին[2]։ Սեպտեմբերի 3-ին կայացած «Բենևիտոյի» դեմ խաղում Պոլիտանոն կատարել է իր դեբյուտը իտալական Սերիա B-ում[3]։ Սեպտեմբերի 9-ին՝ «Բարլետայի դեմ խաղում, Մատտեո Պոլիտանոն խփել է իր առաջին գոլը հօգուտ «Պերուջայի»[4]։ Վարձավճարային պայմանագրի ժամկետի ավարտից հետո Պոլիտանոն 500 հազար եվրոյով «Ռոմայից» տեղափոխվել է «Պեսկարա»։ 2013 թվականի սեպտեմբերի 8-ին նա նոր թիմի կազմում կատարել է իր դեբյուտն առաջնությունում՝ մասնակցելով «Կրոտնեո» ակումբի դեմ խաղին[5]։ Սեպտեմբերի 30-ին Պոլիտանոն խփել է իր առաջին գոլը «Պեսկարայի» կազմում՝ գրավելով «Չեզենայի» դարպասը[6]։
2015 թվականի ամռանը Մատտեո Պոլիտանին տեղափոխվել է «ՍասուոլոW. տրանսֆերի արժեքը կազմել է 3,5 մլն. եվրո[7]։ Օգոստոսի 23-ին կայացած «Նապոլիի» դեմ խաղում նա կատարել է իր դեբյուտը Իտալիայի Սերիա A-ում՝ հանդիպման երկրորդ խաղակեսում փոխարինելով Դոմենիկո Բերարդիին[8]։ Իր հարազատ «Ռոմա» ակումբի դեմ խաղում Պոլիտանոն խփել է իր առաջին գոլը հօգուտ «Սասուոլոյի»։ 2016 թվականին նա մեկական գոլ է խփել Եվրոպայի լիգայի՝ իսպանական «Ատլետիկ Բիլբաո»[9] և բելգիական «Գենկ»[10] ակումբների դեմ խաղերում։
| |
---|
| Ֆոտո, վիդեո և աուդիո | |
---|
| Թեմատիկ կայքեր | |
---|
|