Մատուցող, հասարակական սննդի մատուցմամբ զբաղվող կազմակերպության աշխատակից, որն այցելուներին սպասարկում է ռեստորաններում, սրճարաններում և բարերում։
Որպես կանոն՝ մատուցողի պարտականությունների մեջ են մտնում՝
հաճախորդներից, հյուրերից պատվերներ ընդունելը
սպասարկման համար նրանցից գումար ստանալը
հաճախորդների գնալուց հետո սեղանի մաքրությունն իրականացնելը
սեղանի ձևավորումը՝ հաճախորդների գալուց առաջ, կամ նրանց գնալուց հետո՝ կապված տվյալ հաստատությունում աշխատանքի սկզբունքից։
Մատուցողը նյութական պատասխանատվություն չի կրում սպասքի և ստացված գումարի ապահովության համար։
Հաջող աշխատանքի համար մատուցողը պետք է լինի ֆիզիկապես դիմակայող, սթրեսակայուն, հարգալից, բարեհամբույր, շարժումները լինեն հստակ, զարգացած լինի տեսողական հիշողությունը, լինի ուշադիր, ունենա հաղորդակցվելու կարողություն, տիրապետի էթիկայի նորմերին և հանրահաշվական գիտելիքներին։ Շատ մատուցողներ գործատուի պահանջով կարող են սահմանված կարգի համազգեստ հագնել։
Մատուցողի աշխատանքն ԱՄՆ-ում ամենատարածվածներից է, աշխատանքային վիճակագրության բյուրոյի տվյալների համաձայն՝ 2008 թվականին ԱՄՆ-ում հասարակական սննդի սպասարկման գործում ներգրավված է եղել շուրջ 2,2 միլիոն մարդ[1]։
Л. В. Беловинский Официант // Иллюстрированный энциклопедический историко-бытовой словарь русского народа. XVIII — начало XIX в. / под ред. Н. Ерёминой. — М.: Эксмо, 2007. — С. 454. — 784 с.: — ил. с. — 5 000 экз. — ISBN 978-5-699-24458-4