Մատերիա (ֆիզիկա)
Մատերիա (լատին․՝ māteria, թարգմանաբար՝ «նյութ»), ֆիզիկայի հիմնական հասկացություններից մեկը, ընդհանուր տերմին, ժամանակի և տարածության պարունակության բազմություն, որն ազդում է նրա հատկությունների վրա։ Հանդիսանում է ֆիզիկայի ուսումնասիրման առարկա, որտեղ դիտարվում է որպես գիտակցությունից անկախ օբյեկտիվ իրականություն։
Մատերիայի հասկացությունը ֆիզիկայի տարբեր բաժիններում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մատերիայի սահմանումը ընդլայնվում էր գիտության տարբեր ոլորտների զարգացմանը զուգընթաց։ Հնում՝ դա օբյեկտներ էին, որոնց կարելի էր նկարագրել դասական հատկություններով (զանգված, ջերմաստիճան, բաժանելիություն և այլն)։ Նյուտոնի պատկերացումներում ժամանակը և տարածությունը ուսումնասիրվում էին առանձին։ Օպտիկայի, հատուկ և ընդհանուր հարաբերականության տեսության հասկացությունները կապվեցին գրավիտացիայի և ալիքների հետ։
Քվանտային ֆիզիկան, աստղաֆիզիկան և մեծ էներգիաների ֆիզիկան արտահայտում են այն ժամանակակից իմաստով և զբաղվում են մատերիայի նոր տեսակների ուսումնասիրմամբ[1]։
Մատերիայի հիմնական տեսակները։
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նյութ։
- Համասեռ նյութ ՝բաղկացած է ադրոնների բազմությունից։
- Բարիոնային նյութ (բարիոնային մատերիա) ՝բարիոններից բաղկացած նյութ։
- Դասական պատկերացման նյութ՝ կազմված է հաիմնականում ֆերմիոններից։ Այդ մատերիայի տեսակը զբաղեցնում է Արեգակնային համակարգության մեծ մասը և մոտակա աստղային համակարգերը։
- Բարիոնային նյութ (բարիոնային մատերիա) ՝բարիոններից բաղկացած նյութ։
- Հականյութ՝կազմված է հակամասնիկներից։
- Նեյտրոնային նյութ՝ կաղմված է հիմնականում նեյտրոններից ևզուրկ է ատոմային կառուցվածքից։ Նեյտրոնային աստղերի հիմնական բաղադրիչը, ավելի մեծ խտւթյամբ, քան սովորական նյութը և ավելի նոսր ,քան քվարկ-գլյունային պլազման։
- Համասեռ նյութ ՝բաղկացած է ադրոնների բազմությունից։
Դաշտը՝ ի տարբերություն նյութի, չունի ներքին դատարկություններ, օժտված է բացարձակ խտությամբ։
- Դաշտ (դասական իմաստով)։
- Քվանտային դաշտեր (տարբեր ծագման)։
- Ֆիզիկական անորոշ ծագման նյութական օբյեկտներ։
- Մութ մատերիա.
- Մութ էներգիա.
Այս օբյեկտները ներմուծվել են աստղաֆիզիկական և տիեզերական որոշ երևույթների բացատրման համար։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Эфир и теория относительности». Эйнштейн А. — Собрание научных трудов. В четырёх томах (1965—1967) Том 1. — С. 685.