Մատեուս Նասիմենտո
Մատեուս Նասիմենտո պորտ.՝ Matheus Leite Nascimento | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 15, 1983[1][2] (42 տարեկան) |
Ծննդավայր | Ribeirópolis, Սերժիպի, Բրազիլիա |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մայրենի լեզու | պորտուգալերեն |
Մասնագիտություն | ֆուտբոլիստ |
![]() |
Մատեուս Լեյտե Նասիմենտո (բրազ.-պորտ.՝ Matheus Leite Nascimento), առավել հայտնի է որպես Մատեուս (բրազ.-պորտ.՝ Matheus; հունվարի 15, 1983[1][2], Ribeirópolis, Սերժիպի, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, չինական «Շիցզյաչուժան Էվեր Բրայտ» ակումբի հարձակվող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1983 թվականի հունվարի 15-ին, բրազիլական Ռիբեյրոպոլիս քաղաքում։ Ֆուտբոլ խաղալ սկսել է համանուն քաղաքի «Իտաբայանա» ակումբում, որի կազմում 2005 թվականին դարձել է Sergipano առաջնության հաղթող։ Նաև ճանաչվել է մրցաշրջանի լավագույն հարձակվող։
2005 թվականի ամռանը տեղափոխվել է Պորտուգալիա, որտեղ էլ մեկ տարվա ընթացքում հանդես է եկել ցածր դիվիզիոնի «Մարկա» ակումբում։ 2006 թվականի հունվարին տեղափոխվել է «Բրագա», որը երկրի ամենաուժեղ թիմերից մեկն է։
2007 թվականի ընթացքում Մատեուսը երկու անգամ վարձավճարով տեղափոխվել է պորտուգալական «Բեյրա- Մար» և «Վիտորիա» ակումբներ, հետագայում հետ է կանչվել «Բրագա»։
«Բրագա»
[խմբագրել | խմբագրել կոդը]2009/10 թվականի մրցաշրջանում Մատեուսը մասնակցել է «Բրագա»-ի բոլոր 30 խաղերին (հազվադեպ հանդես գալով մեկնարկային կազմում)։ Այդ մրցաշրջանում «արքեպիսկոպոսները» առաջնությունում գրավել են երկրորդ տեղը՝ 5 միավորով զիջելով «Բենֆիկային», ինչը նրանց թույլ է տվել հանդես գալ Չեմպիոնների լիգայում՝ մեկնարկելով երրորդ որակավորումը փուլից։
2010 թվականի հուլիսի 28-ին Չեմպիոնների լիգայի շրջանակներում Մատեուսը «Սելտիկայում» գոլ է խփել տուգանային 35 մետր հեռավորության հարվածից, և նրա թիմը վստահ հաղթանակ է տարել հակառակորդի նկատմամբ `3։0 հաշվով։ Հաջորդ խաղում «զինագործները» հաղթել են 2։1 հաշվով և անցել մրցաշարի հաջորդ փուլ։
Օգոստոսի 18-ին Մատեուսը խփել է խաղի միակ գոլը և ապահովել «Բրագայի» տնային հաղթանակը «Սեվիլյայի» նկատմամբ։ 5 օր հետո անցկացված պատասխան խաղում Մատեուսը նորից բացել է հաշիվը, որից հետո նրա թիմը հաղթել է և անցել է խմբային փուլ։ Գոլը տոնելու ժամանակ նա հանել է ծծակը և դրել բերանը[3]։
Նոյեմբերի 23-ին լոնդոնական «Արսենալի» հետ տնային հանդիպման ժամանակ Մատեուսը երկու անգամ գոլ է խփել, բայց, չնայած դրան, նրա թիմը չի անցել փլեյ-օֆֆ։ Խմբում «Բրագան» գրավել է երրորդ տեղը և շարունակել ելույթները Եվրոպայի Լիգայում։
«Դնեպր»
[խմբագրել | խմբագրել կոդը]2010/11 մրցաշրջանի ձմեռային պատուհանի ժամանակ Մատեուսը պայմանագիր է ստորագրել «Դնեպր» ակումբ հետ, որի արժեքը կազմել է 1 մլն եվրո[4]։ 2011 թվականի մարտի 6-ին նա իր նորամուտն է նշել Ուկրաինայի առաջնությունում՝ «Տավրիա» թիմի դեմ խաղի ժամանակ (2։2)[5]։ Մինչև մրցաշրջանի վերջ հանդես է եկել ընդամենը 3 խաղում։ 2011/12 խաղաշրջանի առաջին խաղի ժամանակ Մատեուսն աչքի է ընկել Կիևի «Արսենալ» ակումբի դարպասին խփած գոլով։ Խաղի 89-րդ րոպեին գրավել է «Վոլինա» ակումբի դարպասը։ Ինչպես նաև աչքի է ընկել Ուկրաինայի գավաթի խաղերից մեկում։
«Դնեպրի» հետ բրազիլացի ֆուտբոլիստը դարձել է Ուկրաինայի փոխչեմպիոն (2013/14) և մրցաշրջանի բրոնզի մրցանակակիր։ Հասել է մինչև 2015 թվականի Եվրոպոյի լիգայի եզրափակիչ, որտեղ գլխային փոխանցում է կատարել Նիկոլա Կալինիչին, բայց «Դնեպր» այդ խաղում պարտվել է «Սեվիլեյին» 2։3 հաշվով։ Դնեպրոպետրովսկյան թիմում Մատեուսը առանցքային խաղացողներից մեկն էր և հանրության սիրելին, որը հաճախ կարևոր փոխանցումներ էր կատարում և գոլեր խփում։
2016 թվականի մայիսին հեռացել է «Դնեպրից»` չերկարաձգելով պայմանագիրը, որն ավարտվում էր այդ տարվա հունիսին, և վերադարձել իր հայրենիք` Բրազիլիա[6]։ 2016 թվականի հունիսին տեղեկատվություն է տարածվել «Շիցզյաչուան Էվեր Բրայտ» ակումբի հետ պայմանագրի ստորագրման մասին[7]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պորտուգալիայի փոխչեմպիոն (1)։ 2009/10
- Ուկրաինայի փոխչեմպիոն (1)։ 2013/14
- Ուկրաինայի առաջնություն բրոնզե մրցանակակակիր (2)։ 2014/15, 2015/16
- Եվրոպայի ՈՒԵՖԱ Լիգայի եզրափակչի մասնակից (1)։ 2014/15
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ Матеус празднует гол с соской. UK Eurosport
- ↑ Матеус — игрок «Днепра». Korrespondent.net
- ↑ Днепр-Таврия: интрига, битва и ничья
- ↑ Матеус покинул Днепр
- ↑ «Матеус сменит «Днепр» на «Шицзячжуан Эвер Брайт»». www.championat.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]